Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443 — Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443 — Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 443. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը 1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝ 1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին. 2) դիմում-բողոքը բավարարելու մասին. 3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին. 4) դիմում-բողոքը մերժելու մասին. 5) վերստուգում անցկացնելու մասին: 2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այ

Ամբողջ Տեքստ

Հոդված 443. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը 1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝ 1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին. 2) դիմում-բողոքը բավարարելու մասին. 3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին. 4) դիմում-բողոքը մերժելու մասին. 5) վերստուգում անցկացնելու մասին:

2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն վեց հոգի: Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձևով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ:

3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումներն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան: (443-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., փոփ.

12.04.22 ՀՕ-89-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (12.04.22 ՀՕ-89-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մինչև 12.04.22 ՀՕ-89-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով) ( 12.04.22 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Բ Ա Ժ Ի Ն 20.1 (բաժինը լրաց. 12.04.22 ՀՕ-101-Ն) ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ Գ Լ ՈՒ Խ 80.1 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել