ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 491 — Անպատշաճ որակի ապրանք հանձնելու հետևանքները 1.
Ամփոփում
Հոդված 491. Անպատշաճ որակի ապրանք հանձնելու հետևանքները 1. Եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել` 1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը. 2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները. 3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը: 2. Ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խա
Ամբողջ Տեքստ
Հոդված 491. Անպատշաճ որակի ապրանք հանձնելու հետևանքները 1. Եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել` 1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը. 2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները. 3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:
2. Ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նաև այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ` 1) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը. 2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված թերությունները վերացնելու կամ ապրանքը փոխարինելու մասին պահանջները գնորդը կարող է ներկայացնել, եթե այլ բան չի բխում ապրանքի բնույթից կամ պարտավորության էությունից:
4. Կոմպլեկտում ներառված (հոդված 495) ապրանքների մի մասի անպատշաճ որակի դեպքում գնորդն իրավունք ունի ապրանքների այդ մասի նկատմամբ իրականացնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները:
5. Սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
