ՎԴ/6153/05/23
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.02.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Արփինե՛Թագուհ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1..Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրությունը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսու
Ամբողջ Տեքստ
Բ Մ Վ
/2թզրաննու ն,
(ԱՆ
28
ՀՀՅՑՈԱՆ ՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6153/05/23
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6153/05/23
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ Ռ. Մախմուդյան
Ս. Հովակիմյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.02.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Արփինե՛Թագուհ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1..Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 06.03.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.02.2025 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 06.03.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2.Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118. Լին հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդիր, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.-ին հոդվածով չի սահմանել ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը դատարանում դեպոնացնելու մասին ծանուցման պարտականության իրականացման որնէ եղանակ՝ ծանուցման եղանակի ընտրությունը թողնելով դատավարության մասնակցի հայեցողությանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առարկությունը կողմին ուղարկելով՝ Կոմիտեն դրա վերջին էջում կատարել է հետնյալ նշումը. «Միաժամանակ հայտնում ենք, որ առարկությանը կից վերջինիս հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ներկայացվել են ն դեպոնացվելու են ՀՀ վարչական դատարանում, հետնաբար հայցվոր կողմը դրանց կարող է ծանոթանալ դատարանում»: Ընդ որում՝ Դատարանն արձանագրել է, որ «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթը Կոմիտեն ուղարկել է Ընկերությանը, հետնաբար նշված հանգամանքը վկայում է այն մասին, որ հայցվորը փաստացի ստացել է ոչ միայն «Առարկություն»-ը, այլ նան՝ իրեն ուղղված ծանուցումն առ այն, որ վարչական վարույթի նյութերը դեպոնացված են դատարանում: Միաժամանակ, դեպոնացման վերաբերյալ՝։ համապատասխան գրառման տեքստը առանձնացված է, իսկ տառաչափը՝ բավականին տեսանելի, որոնք էլ վկայում են այն մասին, որ Կոմիտեի կողմից կատարվել են բոլոր այն գործողությունները, որոնք բավարար են, որպիսի հայցվորն իր հերթին իրացներ իր դատավարական իրավունքները: Հետնաբար առարկության վերջին էջում համապատասխան նշագրում կատարելով՝ Կոմիտեն պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջները:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.02.2025 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:
3
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
Ց Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչության 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրության համաձայն` Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 07.06.2023 թվականի թիվ 4235779 հանձնարարագրով 21.06.2023 թվականից մինչն 21.06.2023 թվականն Ընկերության մոտ իրականացվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառութան ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով հսկիչ գնում ուսումնասիրության տեսակը, որի արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով տնտեսվարող սուբյեկտին առաջադրվել է տուգանք՝ 743.717 ՀՀ դրամի չափով (գ.թ. 17-18).
2) Դատարանի 14.08.2023 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով ն գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Շոաթճտ» պաշտոնական կայքէջի միջոցով՝ 06.03.2024 թվականին (գ.թ. 26).
3) Դատարանի 14.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումը» Կոմիտեին է ուղարկվել 17.03.2023 թվականի կից գրությամբ, որը պարունակում է նան «Պարզաբանում»՝ որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին (գ.թ. 29).
4) Դատարանի 14.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նան «Պարզաբանումը» Կոմիտեում ստացվել են 25.08.2023 թվականին (գ.թ. 30).
5) Կոմիտեն 18.09.2023 թվականին փոստային առաքման եղանակով Դատարանին ներկայացրել է «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթ ն 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրության վարույթի նյութերը, որոնք Դատարանում ստացվել են 22.09.2023 թականին (գ.թ. 31-77).
6) «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթը 18.09.2023 թվականին ուղարկվել է Ընկերությանը (հիմք՝ ԼՕ1113053384Խ( փոստային անդորրագիր, գ.թ. 47), որի վերջնամասում առկա է հետնյալ գրառումը. «Միաժամանակ հայտնում ենք, որ առարկությանը կից վերջինիս հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ներկայացվել են ն դեպոնացվելու են ՀՀ վարչական դատարանում, հետնաբար հայցվոր կողմը դրանց կարող է ծանոթանալ դատարանում» («Առարկություն»-ից մեջբերումը կատարված է նույնությամբ, գ.թ. 45):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է' առերնույթ առկա է մարդու իրավունքների ն
4
ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործը գրավոր ընթացակարգով քննելու ժամանակ դատավարության մասնակիցների կողմից առարկությունները, միջեորդությունները, ինչպես նան երանց պահանջեերի ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմեավորող ապացույցները ներկայացնելու առանձեահատկություններին:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.-ին հոդվածի Լին մասում ամրագրված «ծավալուն» եզրույթի բացահայտմանը' դատարանի կողմից փաստաթղթերը ծավալուն գնահատելու չափանիշների համատեքստում:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ սահմանադրական դատարանը 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված վերոնշյալ երկու հիմնական իրավունքներն օժտված են մեկ միասնական սահմանադրաիրավական առաքելությամբ Ա գտնվում են փոխադարձ օրգանական կապի մեջ:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ միայն դատական պաշտպանության իրավունքի գործադրմամբ է հնարավոր հասնել արդար դատաքննության իրավունքի կենսագործմանը, ն, միաժամանակ, միայն գործի արդարացի քննության պայմաններում է ապահովվում դատական պաշտպանության իրավունքի կենսական հատկանիշը՝ արդյունավետությունը:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ ն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի ն արդար դատաքննության էությունը ոչ միայն անձի իրավունքների Ա ազատության պաշտպանության համար
5
դատարան դիմելու իրավունքի սահմանումն է, այն այդ իրավունքի պատշաճ իրականացման համար պետության կողմից գործուն, կայուն մեխանիզմների ն հնարավորինս հասանելի պայմանների ստեղծումն ու երաշխավորումն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նան ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով կերաշխավորվեն արդար դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում՝ նան դատարանում գործերի քննության դատավարական ձների բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի բնույթից Ա դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նշված նպատակով է պայմանավորված գործերի քննության ընթացակարգային այնպիսի ձների առկայությունը, ինչպիսիք են գործի քննության բանավոր ն գրավոր ընթացակարգերը, որոնք ունն օրենսդրական տարբեր 5, կարգավորումներ: Մասնավորապես` վարչական դատավարությունում գործի քննության գրավոր ընթացակարգն օրենսդրական իր ամրագրումն է ստացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխում (հոդվածներ 116-118.4):
Այսպես.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն -իրականացվում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի դրույթներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝
9 առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց.
3) առկա է ոջ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց (բացառությամբ երրորդ անձի) ներգրավելու անհրաժեշտություն.
4) անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի սուն գործի ՀՀ վարչական դատարանում քննության պահին գործող խմբագրությամբ, 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ
6
դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր սպարզաբանում՝ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել՝ դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Սույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվում Ա քննարկման ենթակա չեն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նան հայցի հիմք Աե (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչն մեկամսյա ժամկետ ապացույցներին ն առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նան ապացույցներ ներկայացնելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
3 վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում՝ դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների ն գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) հայցվորը հրաժարվել է պահանջից.
3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով գործը գրավոր ընթացակարգով քննելու առանձնահատկություններին, արձանագրել է, որ գրավոր ընթացակարգն արդարադատության իրականացման առանձնահատուկ ձնե է, որի՝ վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախնառաջ այն հանգամանքով, որ մի շարք գործերի քննությունը կապված տվյալ գործերով ներկայացված պահանջների բնույթով, հնարավոր է անցկացնել պարզեցված ընթացակարգով՝ միայն կողմերի գրավոր ներկայացրած փաստաթղթերի, ապացույցների,
7
առարկությունների ն հիմնավորումների հիման վրա, առանց դատական նիստ անցկացնելու:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխում սահմանված գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու հատուկ կանոնները զգալիորեն կրճատում են դատավարության տնողությունը՝ պայմանավորված այն հանգամանքով որ համեմատաբար պարզ գործերով դատավարության մասնակիցների միջն ծագած վեճերը հնարավոր է լինում լուծել առավել արագ ն առանց երկարատն ընթացակարգերի, ինչը նպաստում է նան դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն:
Միննույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը նախատեսել է գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելն արգելող դեպքերը: Ըստ այդմ՝ նշված իրավանորմի նույն մասի 4-րդ կետով սահմանվել է, որ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողությունները, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գրավոր ընթացակարգի դեպքում էլ օրենսդիրը հերաշխավորլ է կողմերի 6իրավահավասարության հիման վրա դատաքննությունն իրականացնելու կանոնի պահպանումը, ուստի գործի քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնելը չի փոխում դատավարության մասնակիցների իրավունքների ն պարտականությունների հիմնական էությունը: Այդուհանդերձ օրենսդիրը դատավարության մասնակիցներին ծանրաբեռնել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ն իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականությամբ, ուստի վերջիններս պարտավոր են պահպանել այդ կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես` դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետնանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ստանալով վարչական դատարանի` գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված որոշումը, ինչպես նան այդ որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ վարչական դատարանի կողմից ուղարկված գրավոր պարզաբանումը, դատավարության մասնակիցները պարտավոր են օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում բարեխղճորեն կատարել դատարանի կողմից նախանշված գործողությունները: Մասնավորապես, գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում դատավարության մասնակիցները կարող են ներկայացնել առարկություններ, միջնորդություններ, ինչպես նան իրենց պահանջների ու առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Օրենսդիրը սահմանել է վերը նշված
8
օրենսդրական պահանջները չկատարելու իրավական հետնանքը, այն է՝ դատավարության մասնակցի՝ նշված ժամկետից ուշ ներկայացված առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվում Ա քննարկման ենթակա չեն:
Միննուն ժամանակ, սակայն, օրենսդիրը դատավարության մասնակիցներին իրավունք է վերապահել ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի իրավունքից նս դատավարության մասնակիցները պետք է օգտվեն բարեխղճորեն: Ընդ որում՝ այդ իրավունքը չիրացնելու իրավական հետնանքն օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված փաստաթղթերը դատարանի կողմից քննարկման առարկա չդարձնեն ու դրանք ներկայացրած դատավարության մասնակցին վերադարձնելն է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումն ինքնին օրենսդիրը համարել է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 11-ին մասով նախատեսված գործերով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներ, 123.5-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասեր, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 13-րդ, 135.2-րդ ն 1374րդ հոդվածներ) նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ թեն օրենսդիրը վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների Ա չկատարելու հետնանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումը բավարար է համարե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 11-ին մասով նախատեսված գործերով, այդուհանդերձ, գրավոր ընթացակարգով քննվող մնացած գործերով նս վերոգրյալ պարզաբանումը ստանալու հանգամանքը կարող է համարվել բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար՝ հաշվի առնելով դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ն 0 դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու դատավարության մասնակիցների պարտականություն ունենալու հանգամանքը, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված
9
վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...):
Ընդ որում` հատկապես այն դեպքում, երբ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին գրավոր պարզաբանումն ստացող դատավարության մասնակիցը վարչական մարմինն է, ապա վերջինս նույնիսկ առանց այդ պարզաբանման, օրենքով է կրում վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նան իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները ներկայացնելու պարտականություն` օրենքով նախատեսված որոշ բացառություններով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մաս):
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում դատավարության մասնակցի կողմից առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան իր պահանջների ն. առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում, դատարանը չի կարող այդ ապացույցներն ընդունել Ա դարձնել քննարկման առարկա, այլ պետք է վերադարձնի դրանք ներկայացրած անձանց, եթե վերջիններիս կողմից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, իսկ նման միջնորդության առկայության ու այն դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատարանը պետք է դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած փաստաթղթերն (ապացույցներ) ընդունի ն գործի քննության ընթացքում հետազոտի ու գնահատի (տե'ս, անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5893/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2025 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակորեն կանոնակարգել է գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից կատարման ենթակա գործողությունների շրջանակը:
Այսպես.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվել են կողմերի իրավունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմերը կրում են նան նույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ, իսկ 3-րդ մասի համաձայն կողմերր պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից ն բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական
պարտականությունները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների
10
հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել՝ դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Նույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվում ն քննարկման ենթակա չեն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպե նան նրանց ։պահանջնեի ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու իրավունքի իրացումը գործնականում կարող է ունենալ ինչպես ժամկետային, այնպես էլ ընթացակարգային այլ խախտումներ: Մասնավորապես` դատավարության մասնակիցը նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի խախտմամբ ն չներկայացնել նշված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն կամ չկցել դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը: Միննուն ժամանակ, առարկությունները, միջնորդությունները, ինչպե նան իր պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատավարության մասնակիցը կարող է չուղարկել դատավարության մյուս մասնակցին՝ փաստարկելով դրանց ծավալուն լինելը կամ պատճենահանման դժվարությունը, ն չկատարել դրանց ծանոթանալու նպատակով վարչական դատարանում դեպոնացվելու վերաբերյալ ծանուցում ուղարկելու օրենսդրական պահանջը:
Վերոգրյալ խախտումները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարող են հիմք հանդիսանալ դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չընդունելու ն չքննարկելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցները պարտավոր են պահպանել իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ն իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու օրենքով սահմանված կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես՝ իրավունքները
11
չարաշահելու կամ դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետնանքները: Հետնաբար՝ գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում դատավարության մասնակիցները պարտավոր են կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները:
Այսպես. իրենց առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան պահանջների Ա առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատավարության մասնակիցները պետք է ներկայացնեն գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ նշված ժամկետը բաց թողնելու դեպքում պետք է ներկայացնեն նան համապատասխան միջնորդությու: Ներկայացված առարկություններն ն (կամ) միջնորդություններին դրանք ներկայացրած դատավարության մասնակիցները պետք է կցեն նան իրենց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցների պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, ապա դատավարության մյուս մասնակցին պետք է ուղարկեն ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում:
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցների ներկայացրած առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատարանը բոլոր դեպքերում պետք է քննարկման առարկա դարձնի, եթե՝
- դրանք ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում,
- թեն դրանք ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ, սակայն առկա է ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն այն վերակաեգնելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանը բավարարել է,
- կցվել է դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը,
- թեն դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը չի կցվել՝ դրանց ծավալուն լինելու կամ պատճենահանման դժվարության փաստարկմամբ, սակայն կցվե' է ապացուց այն մասին, որ դատավարության մյուս մասնակիցներին ուղարկվել է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոնշյալ պայամանների առկայությունը հաստատված համարվելու պարագայում միայն գործը գրավոր ընթացակարգով քննելու ընթացքում դատավարության մասնակիցների առարկությունները,
միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում
12
ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու կարգը կարող է համարվել պահպանված, իսկ դրանցից որնէ մեկի բացակայության դեպքում դատավարության մասնակցի ներկայացրած առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվում ն քննարկման ենթակա չեն:
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասում ամրագրված «ծավալուն» եզրույթի բացահայտմանը, ն այդ համատեքստում դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները փաստաթղթերը, ծավալուն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Այսպես.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1181ին հոդվածի 1-ին մասով սահմանված է դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու կարգը, որում, ի թիվս այլնի, նշված է, որ եթե դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել՝ դատավարության մյուս մասնակցին ուղարկվում է ծանուցում այն մասին, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում:
Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «ծավալուն» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «իր չափսերով լայն ծավալ ստացող», «ընդարձակ գրված, մանրամասն» (տե'ս, Հ. Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, էջ 658):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող նորմի իմաստով «ծավալուն փաստաթուղթ» եզրույթը գնահատողական բնույթի իրավական կատեգորիա է, որը բնորոշում է այնպիսի ապացույցների ն/կամ փաստաթղթերի խումբ, որի ամբողջական պատճենահանումը, բազմացումը կամ այլ կողմին փոխանցումն օբյեկտիվորեն դժվար, անհամաչափ բարդ կամ ոչ արդյունավետ է՝ հաշվի առնելով այդ ապացույցների ն/կամ փաստաթղթերի ծավալը, ինչպես նան նշված փաստաթղթերը պատճենահանելու տեխնիկական ընթացքը: Այդպիսիք ընդգրկում են մեծածավալ գործավարական նյութեր, վարչական վարույթների բազմածավալ փաստաթղթեր, հաշվետվություններ, գծագրեր, քարտեզներ, ձայնագրություններ, տեսանյութեր կամ այլ ձնաչափի ապացուցողական նյութեր, որոնց վերարտադրություն կարող են պահանջել զգալի ֆինանսական, ժամանակային կամ տեխնիկական ռեսուրսներ: Հետնաբար՝ փաստաթղթերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով ծավալուն դիտարկելու համար համակարգային առումով գնահատման առարկա պետք է դառնա ոչ միայն այդ փաստաթղթերի ֆիզիկական ծավալը, քանակը, այլն՝ դրանք պատճենահանելու ն դատավարության մասնակցին կամ մասնակիցներին ուղարկելու ողջ տեխնիկական ընթացքը:
13
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական իմաստով փաստաթղթի ակամ ապացույցի ծավալուն լինելը կողմին չի ազատում դրանք ներկայացնելու պարտականությունից:։ Ընդ որում կարնորելով դատավարության մասնակիցների իրավունքների Ա պարտականությունների պատշաճ կատարման դատավարական կանոնը՝ օրենսդիրը նախատեսել է այդ պարտականության կատարման այլընտրանքային եղանակ, այն է՝ դատավարության մասնակցին ուղարկվում է ծանուցում այն մասին, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Այս ինստիտուտը ծառայում է դաւտտավարության արդյունավետությանը՝ ապահովելով դատավարության բոլոր մասնակիցների իրազեկվածության ն ապացույցների հասանելիության երաշխիքները:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը գրավոր ընթացակարգով քննելու օրենսդրական հնարավորություն չի կարող պատճառ հանդիսանալ ինչպես գործում եղած բոլոր ապացույցներն անմիջականորեն գնահատելու ն փաստի հաստատված լինելու հարցը դրանք բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ որոշելու օրենսդրական կանոնը չպահպանելու, այնպես էլ դատավարության մասնակիցների ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները սահմանափակելու համար: Ըստ այդմ գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում դատարանում դեպոնացված ծավալուն փաստաթղթերի ն/կամ ապացույցների մասին դատավարության մյու, մասնակցին ծանուցումը պետք է ուղարկվի այն հաշվառմամբ, որ վերջինիս համար ողջամտորեն ապահովված լինի դատարանում դեպոնացված ապացույցներին ծանոթանալու ն դրանց վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու իրավունքի լիարժեք իրացումը, ինչն իր հերթին կապահովի դատարանի կողմից ապացույցներն անմիջականորեն գնահատելու նե փաստի հաստատված լինելու հարցը դրանք բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ որոշելու օրենսդրական կանոնի պահպանումը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչության 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրության համաձայն` Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 07.06.2023 թվականի թիվ 4235779 հանձնարարագրով 21.06.2023 թվականից մինչն 21.06.2023 թվականն Ընկերութան մոտ իրականացվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով հսկիչ գնում ուսումնասիրության տեսակը, որի արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով տնտեսվարող սուբյեկտին առաջադրվել է տուգանք՝ 743.717 ՀՀ դրամի չափով:
Դատարանի 14.08.2023 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով ն
14
գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Ծճայթ».Ճտ» պաշտոնական կայքէջի միջոցով՝ 06.03.2024 թվականին:
Դատարանի 14.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումը» Կոմիտեին է ուղարկվել 17.03.2023 թվականի կից գրությամբ, որը պարունակում է նան «Պարզաբանում»՝ որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին:
Դատարանի 14.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու Ա գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նան «Պարզաբանումը» Կոմիտեում ստացվել են 25.08.2023 թվականին:
Կոմիտեն 18.09.2023 թվականին փոստային առաքման եղանակով Դատարանին ներկայացրել է «Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթ ն 12.07.2023 թվականի թիվ 4235779 արձանագրության վարույթի նյութերը, որոնք Դատարանում ստացվել են 22.09.2023 թականին:
«Առարկություն» վերտառությամբ փաստաթուղթը 18.09.2023 թվականին ուղարկվել է Ընկերությանը, որի վերջնամասում առկա է հետնյալ գրառումը. «Միաժամանակ հայտնում ենք, որ առարկությանը կից վերջինիս հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները ներկայացվել են ն դեպոնացվելու են ՀՀ վարչական դատարանում, հետնաբար հայցվոր կողմ՝'։ դրանց կարող է ծանոթանալ դատարանում»:
Դատարանը 06.03.2024 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) պատասխանողի կողմից ներկայացված փաստաթղթերը այնքան լայնածավալ չեն, կամ դժվար պատճենվող, որ հնարավորություն տան վերջինիս դրանք դատարանում դեպոնացնելու պատրվակով խուսափել դատավարության մյուս մասեակցիե ուղարկելու պարտականությունից, (..) «Առարկություն» վերտառությամբ փաստաթղթում ընդհանուր տեքստում կատարված արձանագրումը չի կարող դիտարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.-րդ հոդվածի Էին մասի իմաստով ծանուցում այն ապամտճառաբանությամբ որ դատավարության մասնակցի համար ծանուցումը պետք է լինի հեշտ հասանելի ն ընկալելի, միեչդեռ վերջինս պարտավոր չէ խորապես ուսումնասիրել ներկայացված առարկությունը' դրանում փետրելու ն գտնելու դեպոնացման մասին տեղեկությունը, - պատասխանողի կողմից 45 թերթ 44 ֆորմատի թղթերից բաղկացած փաթեթից միայն 16 թերթ «Առարկություն» վերտ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/6153/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
