ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 199 — Նախաքննության ավարտը մեղադրական եզրակացություն կազմելով 1.
Ամփոփում
Հոդված 199. Նախաքննության ավարտը մեղադրական եզրակացություն կազմելով 1. Եթե մինչդատական վարույթում հավաքված բոլոր ապացույցները գնահատելով` քննիչը հանգում է հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, ապա նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին և հայտնում վարույթի նյութերին նրանց ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը` միաժամանակ սկ
Ամբողջ Տեքստ
Հոդված 199. Նախաքննության ավարտը մեղադրական եզրակացություն կազմելով 1. Եթե մինչդատական վարույթում հավաքված բոլոր ապացույցները գնահատելով` քննիչը հանգում է հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, ապա նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին և հայտնում վարույթի նյութերին նրանց ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը` միաժամանակ սկսելով մեղադրական եզրակացության կազմումը:
2. Վարույթի մասնավոր մասնակիցներին քննիչը գրավոր պարզաբանում է նաև, որ վարույթի նյութերը դատարան հանձնելուց հետո նրանք կարող են իրենց միջնորդությունները ներկայացնել իրավասու դատարան:
3. Եթե նախաքննության ընթացքում ապացուցողական գործողությունների կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման արդյունքում տեղեկություններ են հավաքվել վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձանց վերաբերյալ, ապա քննիչը նրանց գրավոր հայտնում է այդպիսի տեղեկություններ պարունակող վարույթի նյութերին ծանոթանալու տեղը և ժամանակը, բացառությամբ երբ դրանց կապակցությամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել:
4. Մինչև նախաքննության ավարտի մասին ծանուցելը քննիչը միջոցներ է ձեռնարկում իրականացվող գաղտնի քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցնելու և դրանց արդյունքները վարույթի նյութերին կցելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
