Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 437 — Գրավի պայմանագրի կնքում ը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 437AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 437 — Գրավի պայմանագրի կնքում ը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 437. Գրավի պայմանագրի կնքում ը 1. Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր: 2. Գույքի գրավի պայմանագիր կնքելու, գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման, գրավի պայմանագրի դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և Օրենսգրքով: 3. Գրավի պայմանագիր կնքելու դեպքում հարկային պ

Ամբողջ Տեքստ

Հոդված 437. Գրավի պայմանագրի կնքում ը 1. Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր:

2. Գույքի գրավի պայմանագիր կնքելու, գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման, գրավի պայմանագրի դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և Օրենսգրքով:

3. Գրավի պայմանագիր կնքելու դեպքում հարկային պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով: Որպես գրավատու կարող է հանդես գալ ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը: Որպես գրավատու երրորդ անձի հանդես գալու դեպքում գրավի պայմանագրին կցվում է նաև պարտապան հարկ վճարողի գրավոր համաձայնությունը՝ գրավի պայմանագրին կից կազմված հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի համաձայն, հարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ:

4. Հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի այդ պարտավորությունները մարելու՝ ի հաշիվ գրավադրված գույքի՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Գրավի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կիրառվել գրավի իրավունքը: Հարկային մարմնի և գրավատուի միջև կնքվող գրավի պայմանագրով գրավի առարկա չի կարող հանդիսանալ այլ գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող գույքը:

6. Եթե գրավի առարկա հանդիսացող գույքը, առանց հարկային պարտավորությունների կատարման, որևէ կերպ իրացվի կամ հանձնվի երրորդ անձի տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը, ապա գրավի իրավունքը շարունակում է տարածվել գրավադրված գույքի նկատմամբ:

7. Գրավադրված գույքի նկատմամբ ցանկացած գործարքի իրականացումը, անկախ դրա իրականացման նպատակներից, կարող է իրականացվել միայն հարկային մարմնի համաձայնությամբ:

8. Գույքի գրավադրման դեպքում գրավի առարկան կարող է մնալ գրավատուի մոտ կամ գրավատուի միջոցների հաշվին փոխանցվել հարկային մարմնին, որը պարտավոր է ապահովել գրավադրված գույքի պահպանությունը:

9. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել, եթե գրավի առարկայի շուկայական արժեքը գերազանցում է հարկային պարտավորության ապահովման անհրաժեշտ չափն ավելի քան 20 տոկոսով:

10. Հարկային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելու մասին գրավի առարկայի սեփականատիրոջ առաջարկն ուսումնասիրում է առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Հարկային մարմինը մերժում է գույքի գրավի պայմանագրի կնքումը, եթե՝ 1) ներկայացված գույքի գրավի պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Օրենսգրքով սահմանված չափանիշներին. 2) գրավի առարկայի շուկայական արժեքը ցածր է վճարման ենթակա հարկային պարտավորության գումարի 120 տոկոսից. 3) գրավի պայմանագրի ժամկետը կամ գրավի առարկայի պիտանիության ժամկետը կարճ է գրավի պայմանագրի ժամանակացույցով սահմանված՝ հարկային պարտավորության կատարման վերջնաժամկետից. 4) հարկային մարմինը տեղեկություններ ունի հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողի կամ գրավատուի ստանձնած պարտավորությունների կատարումից դիտավորությամբ խուսափելու փորձերի վերաբերյալ:

12. Հարկային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելը մերժելու դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքերը: 12.1. Հարկ վճարողի կողմից պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված ժամկետում գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը խախտման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողին և գրավատուին ներկայացնում է գրավոր պահանջ՝ գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար: 12.2. Հարկ վճարողի կողմից գրավով ապահովված՝ չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 12.2-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմնի այդ պահանջը սահմանող փաստաթուղթը համարվում է անբողոքարկելի վարչական ակտ, որից հետո հարկային մարմինը գրավի պայմանագիր կնքած անձի նկատմամբ կարող է կիրառել անբողոքարկելի վարչական ակտերի համար Օրենսգրքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը:

14. Գույքի գրավի պայմանագրի կնքման և գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու հետ կապված ծախսերը կրում է հարկ վճարողը: (437-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ.

11.04.24 ՀՕ-209-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել