Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 170 — Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահ ելու համար բնապահպանական հարկի դրույքաչափերը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 170AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 170 — Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահ ելու համար բնապահպանական հարկի դրույքաչափերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 170. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահ ելու համար բնապահպանական հարկի դրույքաչափերը 1. Հատուկ հատկացված տեղերում՝ թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով

Ամբողջ Տեքստ

Հոդված 170. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահ ելու համար բնապահպանական հարկի դրույքաչափերը 1. Հատուկ հատկացված տեղերում՝ թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները). Արտադրության և (կամ) սպառման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում տեղադրված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ) Առաջին դասի վտանգավորության թափոններ 48 000 Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 24 000 Երրորդ դասի վտանգավորության թափոններ 4 800 Չորրորդ դասի վտանգավորության թափոններ (բացառությամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց առաջացրած չտեսակավորված սպառման թափոնների) 1 500 Ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների և աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց կողմից առաջացրած տեսակավորված սպառման թափոնների) 600 Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց կողմից առաջացրած տեսակավորված և չտեսակավորված սպառման թափոններ 60 2. Հատուկ հատկացված տեղերում՝ արդյունաբերական հրապարակներում արտադրության և (կամ) սպառման թափոնների (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների) մեկանգամյա պահման համար բնապահպանական հարկը 2021 թվականի հունվարի 1-ից հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով. Արտադրության և (կամ) սպառման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ) Առաջին դասի վտանգավորության թափոններ 62400 Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 31200 Երրորդ դասի վտանգավորության թափոններ 6240 Չորրորդ դասի վտանգավորության թափոններ 1950 Ոչ վտանգավոր թափոններ 780 3. Հատուկ հատկացված տեղերում՝ պոչամբարներում, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասերում և (կամ) համանման վայրերում ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկը 2021 թվականի հունվարի 1-ից հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով. 1) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար. Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ) Առաջին դասի վտանգավորության թափոններ 62400 Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 31200 Երրորդ դասի վտանգավորության թափոններ 6240 Չորրորդ դասի վտանգավորության թափոններ 1950 Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ) 780 2) մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի համար. Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ) Առաջին դասի վտանգավորության թափոններ 250 Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 120 Երրորդ դասի վտանգավորության թափոններ 25 Չորրորդ դասի վտանգավորության թափոններ 8 Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ) 3 4. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկման բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում թափոնների՝ չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

5. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում թափոնների փաստացի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:

6. 2018 թվականի հունվարի 1-ից արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել