Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 125 — Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու հիմքերը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 125AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 125 — Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու հիմքերը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 125. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու հիմքերը 1. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝ 1) նշանակվել է վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում. 2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել. 3) լրացել է նրա 63 տարին, բացառությամբ երբ անձը դատավոր է. 4) օրինական ուժ

Ամբողջ Տեքստ

Հոդված 125. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու հիմքերը 1. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝ 1) նշանակվել է վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում. 2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել. 3) լրացել է նրա 63 տարին, բացառությամբ երբ անձը դատավոր է. 4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ. 5) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ. 6) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով. 7) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն. 8) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, կամ հրաժարվել է սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց. 9) եթե Բարձրագույն դատական խորհուրդը նրա նկատմամբ կիրառել է նկատողություն կամ խիստ նկատողություն. 10) եթե դադարեցվել կամ դադարել են որպես դատավոր նրա լիազորությունները. 11) առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:

2. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձինք հանվում են ցուցակից նաև այն դեպքում, երբ սահմանված կարգով չեն անցել գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցում:

3. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից սույն օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Անձին ցուցակից հանելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով սույն օրենսգրքով սահմանված կարգով կրկին դիմելու համար:

5. Համապատասխան ցուցակից անձին հանելու վերաբերյալ որոշումը վերանայվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայման համար սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (125-րդ կետը լրաց., փոփ. 12.09.23 ՀՕ-286-Ն) (հոդվածը 25.10.23 ՀՕ-335-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ) (25.10.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել