ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 92 — Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բովանդակությունը 1. Նախազգուշացումը անչափահասի արարքով պատճառած վ
Ամփոփում
Հոդված 92.Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բովանդակությունը 1. Նախազգուշացումը անչափահասի արարքով պատճառած վնասի, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված հանցանքների կրկնակի կատարման հետեւանքների պարզաբանումն է անչափահասին: 2. Հսկողության հանձնելը ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի վրա անչափահասի նկատմամբ դաստիարակչական
Ամբողջ Տեքստ
Հոդված 92.Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բովանդակությունը
1. Նախազգուշացումը անչափահասի արարքով պատճառած վնասի, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված հանցանքների կրկնակի կատարման հետեւանքների պարզաբանումն է անչափահասին:
2. Հսկողության հանձնելը ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի վրա անչափահասի նկատմամբ դաստիարակչական ներգործության եւ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողության պարտականություն դնելն է:
3. Պատճառված վնասը հարթելու պարտականությունը դրվում է՝ հաշվի առնելով անչափահասի գույքային դրությունը եւ նրա մոտ համապատասխան աշխատանքային ունակությունների առկայությունը:
4. Ժամանցի ազատության սահմանափակումը եւ անչափահասի վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող են նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձեւերի, այդ թվում՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված արգելք, օրվա որոշակի ժամերից հետո տանից դուրս գտնվելու, առանց տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնության այլ վայրեր ուղեւորվելու իրավունքի սահմանափակում: Անչափահասին կարող է նաեւ ուսումնական հաստատություն վերադառնալու կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի տեղավորվելու պահանջ ներկայացվել:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
