Փաշյան — ԵԴ/0605/11/18
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ ՕՇախկուլյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ Իննա Ռաֆիկի Փաշյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վերոնշյալ որոշման դեմ Իննա Փաշյանի ներկայացուցչի բողոքը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ ՍԽաչատրյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է։ 2 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասո
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0605/11/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0605/11/18
Նախագահող դատավոր՝ ՍՄարաբյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝
2020 թվականի մայիսի 25-ին
ՆԹՈՒՄԱՆՅԱՆԻ
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի
փետրվարի
22-ի
որոշման
Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
դեմ
ՀՀ
գլխավոր
դատախազի
տեղակալ
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ ՕՇախկուլյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ Իննա Ռաֆիկի Փաշյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վերոնշյալ որոշման դեմ Իննա Փաշյանի ներկայացուցչի բողոքը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ ՍԽաչատրյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է։
2 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ԻՓաշյանի բողոքը բավարարել է և վերացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2018 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը:
3 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է՝ վերաքննիչ
բողոքին
ներկայացվող
պահանջներին
չհամապատասխանելու
պատճառաբանությամբ։
4 Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1
Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
3
5. Վերաքննիչ բողոքի ներածական մասի համաձայն՝ այն հասցեագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ՎՌշտունուն2։
6 Վերաքննիչ դատարանը, իր դատական ակտում վկայակոչելով մինչև (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2019 թվականի սեպտեմբերի 13-ի՝ թիվ ՀՕ-155-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործող վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջները, Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել է՝ հետևյալ հիմնավորմամբ
((…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թիվ ԵԴ/0605/11/18 գործով ներկայացված բողոքը չի համապատասխանում Վերաքննիչ բողոքին ներկայացվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված պահանջին,
մասնավորապես,
այն
հասցեագրված
է
ՀՀ
վերաքննիչ
դատարանի
նախագահին, ուստի՝ բողոքը չի կարող ընդունվել վարույթ և նշանակվել քննության, այլ պետք է դրա վարույթ ընդունելը մերժելե3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
7 Բողոքի հեղինակ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՀարությունյանի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:
Մասնավորապես, բողոքաբերը, մեջբերելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ ներկայացված վերաքննիչ
բողոքում
դատարանին
հասցեագրված
լինելու
ձևական
պահանջը
պահպանված չլինելու հիմքով բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելով՝
Վերաքննիչ
դատարանն
անհամաչափորեն
դատախազության՝ դատական ակտերի բողոքարկման իրավունքը։
2
3
Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 2-11։
Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 16-17։
սահմանափակել
է
4
8
Վերոշարադրյալի
հիման
վրա,
ՀՀ
գլխավոր
դատախազի
տեղակալ
Ա.Հարությունյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջը չպահպանելու պատճառաբանությամբ բողոքը վարույթ ընդունելը մերժելն արդյո՞ք հանգեցրել է դատախազի՝
սահմանադրորեն
ամրագրված
դատական
ակտերի
բողոքարկման
գործառույթի իրացման խախտմանը։
10. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն`
(Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ () բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումներըե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ (Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`
() բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներե։
Մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում, որ դատախազը, լինելով հանրային իշխանության մարմին, քրեական դատավարությունում հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ և օժտված է որոշակի լիազորություններով, որոնց թվում է նաև՝ դատարանի դատավճիռները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատարանի այլ որոշումները բողոքարկելու լիազորությունը։ Դատական ակտերը
բողոքարկելու
դատախազի
իրավունքը
սերտորեն
փոխկապված
է
դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է4։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի
4
Տե'ս, mutatis mutandis, Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշումը։
5
և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ դատախազի՝ դատական ակտերը բողոքարկելու
սահմանադրորեն
ամրագրված
գործառույթը
ոչ
իրավաչափորեն
սահմանափակվի: Այլ կերպ` բողոքը վարույթ ընդունելը մերժելու (բողոքն առանց քննության թողնելու) մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա։
11. Մինչև (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2019 թվականի սեպտեմբերի 13-ի՝ թիվ ՀՕ-155-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը (...)ե:
12. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. ((...) [Վ]երաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ
սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել: (...)
Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ
6
հնարավորություն,
անձին
Սահմանադրությամբ
երաշխավորված
դատական
բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը։ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)ե5։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է՝ մինչև (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2019 թվականի սեպտեմբերի 13-ի՝ թիվ ՀՕ-155-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 1ին
կետով
վերաքննիչ
բողոքին
ներկայացվող
պահանջը
պահպանված
չլինելու
պատճառաբանությամբ6։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման
10-12-րդ
կետերում
վկայակոչված իրավադրույթների
և
արտահայտված
իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ եթե անգամ կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ
5
Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:
6
Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
7
հնարավորության
առկայության
պայմաններում
Վերաքննիչ
դատարանի
կողմից
դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժելը հիմնավոր համարվել չի կարող։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջի պահպանվածությանը տրված նման մեկնաբանությամբ դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելով, prim facie ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատախազի՝ սահմանադրորեն ամրագրված դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացումը։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջը չպահպանելու պատճառաբանությամբ բողոքը վարույթ ընդունելը մերժելը հանգեցրել
է
դատախազի՝
սահմանադրորեն
ամրագրված
դատական
ակտերի
բողոքարկման գործառույթի իրացման խախտմանը։
15 . Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության7:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը: Ելնելով
վերոգրյալից
և
ղեկավարվելով
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, (Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Իննա Ռաֆիկի Փաշյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
7
Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
8
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ԵԴ/0605/11/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
