ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հունիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 20 | ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 30 հունիսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Հ. Նազարյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Ա. Խաչատրյանի Ուսումնասիրելով Կարինե Տիտանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Կարինե Տիտանյանը 17.06.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` ,Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, 28-րդ հոդվածին, 29-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ, ինչպես նաեւ 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ,Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետըե:2 Ըստ դիմողի՝ իր համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված և դատական ակտում անմիջականորեն վկայակոչված ,Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն՝ ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ-կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումն ակնհայտորեն հակասում է իրավական պետության արժեբանական հիմքը կազմող իրավական որոշակիության հիմնարար սկզբունքին: Դիմողը նշում է, որ ցանկացած իրավակարգավորում պետք է լինի այնպիսին, որ երաշխավորի, հնարավորություն տա անհատին համադրելու իր վարքագիծը դրանում մատնանշված իրավական պատվիրանի հետ:
2. Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն Կարինե Տիտանյանի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` • դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, • դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան, • դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատա-րանի որոշում, • դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դա-տարանում գործի դատաքննություն չի իրականացվում, • դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31 եւ 69-րդ հոդվածներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը3 Ո Ր Ո Շ Ե Ց. 1. ,Կարինե Տիտանյանի դիմումի հիման վրա՝ ,Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխա-նության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին: Նախագահող՝ Անդամներ՝ 30 հունիսի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
