Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս Ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումնե
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս Ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումնե

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 25. Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս Ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումներ իրականացնելիս, իրավունք ունի՝ 1) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ կատարել տարածքի հատվածների շրջափակում (շրջապատում)՝ անհրաժեշտության դեպքում կատ

Ամբողջ Տեքստ

Հոդված 25. Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս Ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումներ իրականացնելիս, իրավունք ունի՝ 1) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ կատարել տարածքի հատվածների շրջափակում (շրջապատում)՝ անհրաժեշտության դեպքում կատարելով տրանսպորտային միջոցների զննություն, տարերային աղետների, համաճարակների ժամանակ, կարանտին միջոցառումներ անցկացնելիս կանխել անկարգությունները, տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքները խափանող գործողությունները. 2) օրենքով սահմանված կարգով և նախապես ներկայացնելով ծառայողական վկայականը՝ ա) բնական աղետների, վթարների, համաճարակների և զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների անձնական և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով անարգել մուտք գործել քաղաքացիների բնակարան կամ այլ շինություն, նրանց պատկանող հողամաս, կազմակերպությունների զբաղեցրած շինություն կամ տարածք, զննել դրանք, բ) օգտագործել կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող տրանսպորտային միջոցները տարերային աղետի վայր հասնելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բժշկական հաստատություններ տեղափոխելու, հանցագործներին հետապնդելու, ինչպես նաև վթարի պատճառով վնասված տրանսպորտային միջոցները տեղափոխելու և դեպքի վայր հասցնելու կամ ոստիկանության անձնակազմին տագնապի ազդանշանով հավաքատեղի հասցնելու համար՝ անհրաժեշտության դեպքում հեռացնելով վարորդներին տրանսպորտային միջոցները վարելուց: Վերոնշյալ նպատակներով կարող են օգտագործվել նաև կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող կապի միջոցները: Սույն կետում նշված դեպքերում քաղաքացիներին պատկանող տրանսպորտային կամ այլ միջոցներին պատճառած վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով: Թվարկված նպատակների համար չեն կարող օգտագործվել հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները: (25-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց.

16.12.22 ՀՕ-460-Ն ) ( 16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել