ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 51 — Ֆոնդի կառավարումը 1.
Ամփոփում
Հոդված 51. Ֆոնդի կառավարումը 1. Ֆոնդի կառավարումը ֆոնդի գործունեության հետ կապված հարցերի լուծումն է, բացառությամբ սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) ֆոնդի ժողովին (դրա առկայության դեպքում) վերապահված լիազորությունների, որը մասնավորապես ներառում է` 1) ներդրումների կառավարումը, որը ենթադրում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում. 2) կառավարչակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Ֆոնդի կառավարումը 1. Ֆոնդի կառավարումը ֆոնդի գործունեության հետ կապված հարցերի լուծումն է, բացառությամբ սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) ֆոնդի ժողովին (դրա առկայության դեպքում) վերապահված լիազորությունների, որը մասնավորապես ներառում է` 1) ներդրումների կառավարումը, որը ենթադրում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում. 2) կառավարչական գործառույթները` ա. փայերի կամ բաժնետոմսերի թողարկման և հետգնման (մարման) կազմակերպում, բ. ֆոնդի կառավարման հետ կապված իրավաբանական գործառույթներ և հաշվապահական հաշվառման կազմակերպում, գ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի, ինչպես նաև փայերի կամ բաժնետոմսերի հաշվարկային արժեքի և տեղաբաշխման ու հետգնման (մարման) գնի հաշվարկում, դ. ֆոնդի մասնակիցների ռեեստրի վարում, ե. ֆոնդի եկամտի որոշում և ֆոնդի մասնակիցների միջև եկամտի բաշխման կազմակերպում, զ. ֆոնդի մասնակիցների համար որպես պայմանագրային ֆոնդի միջոցով ստացված եկամուտների, ինչպես նաև կորպորատիվ ներդրումային ֆոնդի թողարկած արժեթղթերից ստացված շահաբաժնի և այդ արժեթղթերի հետգնումից ստացված եկամտի մասով հարկային գործակալ հանդես գալը, է. ֆոնդի մասնակիցներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, ը. կառավարչական այլ գործառույթներ. 3) փայերի կամ բաժնետոմսերի առաջարկի և տեղաբաշխման կազմակերպումը (մարկետինգ):
2. Սույն օրենքում ֆոնդի կառավարումը նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարումն է, եթե կոնկրետ դրույթի իմաստից չի բխում, որ տվյալ դեպքում ֆոնդի կառավարումը միայն կենսաթոշակային ֆոնդից տարբերվող այլ ֆոնդերի կառավարումն է:
3. Միևնույն ֆոնդի կառավարումն իրականացնում է միայն մեկ կառավարիչ:
4. Կառավարիչը կարող է կառավարել մեկից ավելի ֆոնդեր: Ընդ որում, նույն կառավարչի կողմից կառավարվող պայմանագրային ֆոնդերը պետք է միմյանցից տարբերվեն իրենց տեսակով, ներդրումային քաղաքականությամբ, ֆոնդի մասնակիցների` փայերով հավաստվող իրավունքներով և (կամ) ֆոնդի մասնակիցների շրջանակի սահմանափակումներով:
5. Սույն օրենքի իմաստով ֆոնդի կառավարումը միայն կառավարչի կողմից իրականացվող կառավարումն է, բացառությամբ սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված ֆոնդի ժողովի կողմից իրականացվող ֆոնդի կառավարման: Գ Լ ՈՒ Խ 9 ԿԱՌԱՎԱՐԻՉԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
