ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններ անցկացվելու դեպքում՝ ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով: Մյուս ընտրությունների դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով: Սույն մասում նշված պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կամ հանրաքվեների կազմակերպման և անցկացման ծախսերում:».
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլ անցկացվելու դեպքում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի, իսկ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:»: Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի անդամների, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություն անցկացվելու դեպքում: Սույն մասում նշված պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կամ հանրաքվեների կազմակերպման և անցկացման ծախսերում:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. մայիսի 28 Երևան ՀՕ-63-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-63-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.06.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.465 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.05.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.05.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.06.2016 Հիմնական ակտ 25.05.2016, ՀՕ-63-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 12.12.2013, ՀՕ-157-Ն 12.12.2013, ՀՕ-157-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մայիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-63-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
