ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 366 — Պարտավորությունը կատարելը` պարտքը դեպոզիտ մուծելով 1.
Ամփոփում
Հոդված 366. Պարտավորությունը կատարելը` պարտքը դեպոզիտ մուծելով 1. Պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ` 1) պարտատերը կամ կատարումն ընդունելու համար նրա կողմից լիազորված անձը բացակայում է պարտավորության կատարման վայրից. 2) պարտատերն անգործունակ է և ներկայացուցիչ չունի. 3) ակնհայտորեն պարզ չէ, թե
Ամբողջ Տեքստ
Հոդված 366. Պարտավորությունը կատարելը` պարտքը դեպոզիտ մուծելով 1. Պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ` 1) պարտատերը կամ կատարումն ընդունելու համար նրա կողմից լիազորված անձը բացակայում է պարտավորության կատարման վայրից. 2) պարտատերն անգործունակ է և ներկայացուցիչ չունի. 3) ակնհայտորեն պարզ չէ, թե ով է պարտավորությամբ պարտատերը` ներառյալ պարտատիրոջ և այլ անձանց միջև այդ առթիվ վեճի առկայության դեպքում. 4) պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել կետանց:
2. Դրամական գումար կամ արժեթղթեր նոտարի կամ դատարանի դեպոզիտ մուծելը պարտավորության կատարում է:
3. Նոտարը կամ դատարանը պարտատիրոջը տեղեկացնում է իր դեպոզիտ մուծված դրամի կամ արժեթղթերի մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
