ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 70 — Ընթերակային բացարկելը 1.
Ամփոփում
Հոդված 70. Ընթերակային բացարկելը 1. Ընթերական չի կարող մասնակցել վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը, ինչպես նաև եթե նա օրենքով իրավունք չունի լինելու ընթերակա: 2. Ընթերական չի կարող մասնակցել վարույթին, եթե վարույթն իրականացնող մարմնի հետ գտնվում է անձնական կամ ծառայողական կախվածության հարաբերությունների մեջ: 3. Ընթերակայի նախկին մասնակցությունը ապացուցողական գործո
Ամբողջ Տեքստ
Հոդված 70. Ընթերակային բացարկելը 1. Ընթերական չի կարող մասնակցել վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը, ինչպես նաև եթե նա օրենքով իրավունք չունի լինելու ընթերակա:
2. Ընթերական չի կարող մասնակցել վարույթին, եթե վարույթն իրականացնող մարմնի հետ գտնվում է անձնական կամ ծառայողական կախվածության հարաբերությունների մեջ:
3. Ընթերակայի նախկին մասնակցությունը ապացուցողական գործողությանը տվյալ վարույթով այլ ապացուցողական գործողությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք է, բացառությամբ սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
