ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 18 — ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ 1.
Ամփոփում
Հոդված 18. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ 1. Ադմինիստրացիայի գործունեությունը դադարեցվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե` ա) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին իրականացվել են ծրագրով նախատեսված նպատակները, և Կենտրոնական բանկի խորհուրդը կայացրել է համապատասխան որոշում, կամ` բ) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին Կե
Ամբողջ Տեքստ
Հոդված 18. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ 1. Ադմինիստրացիայի գործունեությունը դադարեցվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե` ա) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին իրականացվել են ծրագրով նախատեսված նպատակները, և Կենտրոնական բանկի խորհուրդը կայացրել է համապատասխան որոշում, կամ` բ) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին Կենտրոնական բանկի դիմումի համաձայն` դատարանը որոշում է կայացրել բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկի կառավարման մարմինների և ղեկավարների լիազորությունները համարվում են վերականգնված, բացառությամբ բանկի գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի լիազորությունների, որոնք վերականգնման ենթակա չեն: ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) Գ Լ ՈՒ Խ 3. ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (վերնագիր ը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
