ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 52 — Ֆիզիկական ուժ , հատուկ միջոցներ գործադրելու պայմաններն ու սահմանները 1.
Ամփոփում
Հոդված 52. Ֆիզիկական ուժ , հատուկ միջոցներ գործադրելու պայմաններն ու սահմանները 1. Պրոբացիայի ծառայողը սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, եթե այլ միջոցները չեն ապահովում իր վրա դրված պարտականությունների կատարումը: 2. Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելիս պրոբացիայի ծառայողը պարտավոր է` 1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանա
Ամբողջ Տեքստ
Հոդված 52. Ֆիզիկական ուժ , հատուկ միջոցներ գործադրելու պայմաններն ու սահմանները 1. Պրոբացիայի ծառայողը սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, եթե այլ միջոցները չեն ապահովում իր վրա դրված պարտականությունների կատարումը:
2. Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելիս պրոբացիայի ծառայողը պարտավոր է` 1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պրոբացիայի ծառայողի կյանքի կամ առողջության համար. 2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ. 3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:
3. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման դեպքում պրոբացիայի ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով:
4. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին Պրոբացիայի ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:
5. Ֆիզիկական ուժը և հատուկ միջոցները լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: ԳԼՈՒԽ 15 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
