Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 27.06.2025
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 27.06.2025

Վճռաբեկ դատարան27 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի փետրվարի 16ի որոշմամբ բավարարվել է ՀՇ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի միջնորդությունն ու թույլատրվել՝ երկու ամիս ժամկետով անը մ իրականացնել «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում: 2. Աաաա ւտցոցչի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության ա

Ամբողջ Տեքստ

Հրե ,/27Ր ՕՀՄ-49/16.02.2024

Ւ, Հա Վ 3.

| ր` Գ

ւ ՈՎ ՎԱՏՁ

աԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Կ.Շովհաննիսյան

27 հունիսի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով պա,

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՊողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի փետրվարի 16ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի միջնորդությունն ու թույլատրվել՝ երկու ամիս ժամկետով անը մ իրականացնել «թվային,

այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում:

2. Աաաա ւտցոցչի հատուկ վերանայման վերաքննիչ

բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 26-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը բեկանելու ն վերոնշյալ միջնորդությունը մերժելու մասին:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՊողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ն միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Այսպես, ըստ բողոքի հեղինակի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտող միջոցառումների նկատմամբ դատական

վերահսկողությունը պետք է հիմնվի այն տրամաբանության վրա, որ քրեական

Յ

վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը ն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համաբնույթ միջնորդությունը լուծելիս, այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն ու համաչափությունը, նույն բովանդակությունը չեն կարող ունենալ: Մինչդեռ, վիճարկվող դատական ակտով միջամտության անհրաժեշտությունը ն համաչափությունը գնահատելիս նմանատիպ տարբերակում չի դրվել:

Վերը նշվածի լույսի ներքո, ստորադաս դատարանի պատճառաբանությունների համատեքստում անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ բողոք բերած անձը փաստել է, որ տվյալ դեպքում ձեռնարկվել են մասնավոր ն ընտանեկան կյանքի ոլորտ նվազ միջամտող միջոցառումներ, որոնց արդյունքում թեն հաստատվել է զաիը ց էսթադրյալ հանցանքի՝ մի խումբ

անձանց հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված լինելուն նրա կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարի մասին օպերատիվ տվյալը, սակայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար բավարար արդյունք չեն տվել, ինչն էլ օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբնական փուլում առաջացրել է միջնորդվող օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու անհրաժեշտությունը: Վերը նշվածի հաշվառմամբ բողոքաբերը փաստարկել է, որ ներկայացված միջնորդութամբ հիմնավորում . ատար

սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն Օ»ու համաչափություն: Այս համատեքստում նշվել է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան դիմելոն նախորդող ընթացակարգը ստացված օպերատիվ տեղեկատվության ստուգման գործընթաց է, ինչը, ըստ բողոքի հեղինակի՝ նս նշանակություն ունի համապատասխան միջնորդությունը լուծելիս:

Արդյունքում, բողոք բերած անձը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, թույլատրելով երկու ամիս ժամկետով ատու նրա նկատմամբ իրականացնել

4

միջնորդվող օպերատիվ-հետախուզական միջոցառումը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն` «(.) /Սյտացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ աը:

մի խումբ դեռես չպարզված անձանց հեր միասին, զբաղվում է խոշոր խմբաքանակի թմրամիջոցների ն հոգեմեր նյութերի ապօրինի շրջանառությամբ:

(-) Ստացված օպերատիվ տեղեկությունները փամ են, որ նոտա

ԱԱ Ե| գործողությունում հնարավոր է առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2րդ մասի Լին ն 5»րդ կետերով նախատեսված առերնույթ հանցագործության հատկանիշներ:

(2) (մատարվել են «օպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ե «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ

տեղեկատվությունը:

Միաժամանակ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ասա... Սնն Ջ այո ուստամարը:

Նա իր՝ վեատգրյալ հնարավոր հանցավոր գործունեությանը վերաբերելի խոսակցությունները վարում է նշված հեռախոսահամարով:

(Ը)

ԵՇկատի ունենալով, որ (.) ներկայացված նյութերը պարունակում են տեղեկություններ կարա ութ Հար ՀՀ

քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2րդ մասի Էին ն 3րդ կարերով

5

նախավեսված հանցանքի կատարման ն այդ հանցավոր գործունեությունը վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկված միջոցառումների, արդյունքում հնարավոր չի եղա ձեռք րերել ենթադրյալ հանցագործության րացահայտման ն հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկափվությունը, իսկ այլ եղանակով ողջամվտրեն հնարավոր չէ այդ տեղեկատվության ձեռքբերումը` ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հեվտ բացահայտելու, ինչպես նան նրա կողմից հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու ն կանխելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ (.) իրականացնել «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերավփիվ-հետախուզական միջոցառումը (..)»:

61 Հիշյալ միջնորդությանը կցված` ««օպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ն «արտաքին դիտում» համալիր օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքների մասին» վերտառությամբ արձանագրության համաձայն` «(..) Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել Է որ աաա. Ար:

հեռախոսահամարը: Նա իր՝ (-) հնարավոր հանցավոր գործունեությանը վերաբերելի խոսակցությունները վարում է նշված հեռախոսահամարով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ

կեղեկապվությունը»-:

7. «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրող Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն` «(.) (ՐՆ/երկայացված նյութերը պարունակում են տեղեկություններ Խա .".

առերնույթ ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կերերով նախատեսված հանցանքի կատարման ն այդ հանցավոր գործունեությունը Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 2-4:

2 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 9:

6

վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին: Ձեռնարկված միջոցառումների արդրսնքում հնարավոր չի եղել ձեռք րերել ենթադրյալ հանցագործության բացահայտման ն նշված անձի հանցավոր գործունեության շարունակում, կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ այդ տեղեկավվության ձեռքբերումը:

(Առաջին ատյանի դատարանը գվմոում է, որ ենթադրյալ հանցանք կավարող անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նրա ենթադրյալ հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու ն կանխելու նպապակով Խանն

նկատմամի երկու ամիս ժամկարով «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հերախուզական միջոցառում: հրականացնելու անհրաժեշվաւթյան մասին ներկայացվել են բավարար հիմնավորումներ, նշված օպերատիվ-հերախուզական միջոցառումն հրականացները թույլատրելու անհրաժեշտությունը բիասմ է ենթադրյալ ծանր հանցագործության կատարում, բացահայտելու .ենթադրյալ հանցավոր գործունեության հավանական շարունակումը կանխելու անհրաժեշվանթյունից, քանի որ տվյալ դեպքում հանրային շահը գերակայում անն

մեւսնավոր շահի՝ այդ թվում անձնական կյանքի գաղտնիության նկատմամըբ»":

8. Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նան Ռուբեն Խլղաթյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, մերժել է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը` արձանագրելով հետնյալը. «(.) 1քմյացառապես օպերատիվ տեղեկատվության առկայությունը չի կարող համարվել բավարար հիմք օպերատիվ-հեվախուզական միջոցառման կատարումը թյոյլափրելու համար: Հետաքննության մարմնի կողմից նշված օպերատիվ տեղեկատվության ճշմարտացիությունը հավաստող այլ նյութեր չեն ներկայացվել, որի պայմաններում: Առաջին ատյանի դատարանն օբյեկտիվորեն զրկված է եղե նման

տեղեկատվությունը գնահապելու հնարավորությունից, ինչից հետնում է, որ միայն 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 11-14:

7

օկյլերավվվ աղբյուրից արացված տեղեկարվության մասին տեղեկանքի քաղվածքը կամ դրա վերաբերյալ կազմված արձանագրությունն ինքնին բավարար չեն հաղթահարված համարկու այն նվազագույն շեմի, որն անհրաժեշտ է անձի սահմանադրական ն կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման ն դրա նկատմամը միջամտություն իրականացնելու համար:

Ինչ վերաբերում է միջնորդությամբ ներկայացված այն փաարարկին, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին լինելուն, ապա Վերաքննիչ դատարանը փասվում է, որ այն հիմնավոր չէ, ն գտնում է, որ օպերատիվ-իորախուզական միջոցառումը ենթադրում է առավել ինտենսիվ ներգործություն անձի իրավունքների նկատմամբ, հետնաբար այն կարող է կատարվել այն դեպքում, երի անձի իրավունքների առավել նվազ սահմանափակում ենթադրող միջոցառումները չեն կարող ապահովել իրավատաս մարմինների կողմից՝ իրի վրա դրված խնդիրների իրականացումը:

հնչ վերաբերում Է միջնորդությամբ ներկայացված մյուս փաստարկին, այն է՝ կատարվել են «օպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքրնրում» ն «արտաքին դիվում» օպերատիվ-հերախուզական միջոցառումները, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության րացահայտմաեւն համար անհրաժեշտ: տեղեկատվությունը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայում են դրանք հիմնավորող փաստական տվյալներ, ուրի բացակայում է նան այն գնահատելու հնարավորությունը, որպիսի պայմաններում: բավարար չէ նման անհնարինության մասին փաստարկված հերնության հանգելու համար: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը փատլրում է, որ միջնորդությամբ ն կից նյութերով հետաքննության մարմինը չի ներկայացրել այլ եղանակով օպերատիվ- հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վիա դրված

8

խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման անհնարինության վերաբերյալ բավարար վվյալներ»":

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ է արդյոք ԱՆԱՆ ավ նկատմամբ «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետնությունը:

10. Վճռաբեկ դատարանը, բացահայտելով քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման անհրաժեշտությունը ն համաչափությունը հիմնավորելու պահանջի բովանդակությունը, Վազգեն Ոսկանյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է, որ օպերատիվ աղբյուրից ստացված՝ որոշակի իրադարձությունների կամ անձանց վերաբերելի տեղեկությունը քրեական վարույթի շրջանակներից դուրս դառնում է օպերատիվ- հետախուզական մարմինների ուսումնասիրոթյան առակա ն այդ

տեղեկատվության հավաստիության ստուգման անհրաժեշտությունն է առաջացնում որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ օպերատիվ հետախուզական մարմնի միտումը:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում քննիչը ստանում է ենթադրյալ հանցանքին վերաբերող հանգամանքները պարզելու բավականին լայն գործիքակազմ, որը դրսնորվում է տարաբնույթ վարութային գործողությունների կատարմամբ նե դատավարական ակտերի ընդունմամբ, որոնց արդյունավետութան երաշխիքներն այն դատավարական կարգավորումներն ու ընթացակարգերն են, որոնք մի դեպքում՝ սահմանում են վարութային պարտականություններ, իսկ մյուս դեպքում՝ կոչված են ապահովելու այդ պարտականությունների կատարումը: Այսինքն,

քրեադատավարական ընթացակարգն էապես բարձրացնում է նախաքննական «Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 17-24:

մ

մարմնի տեղեկացվածության աստիճանը, նախատեսում վերապահված խնդիրներն ավելի արդյունավետ իրականացնելու հնարավորություն, որպիսին, օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը չունի, ն ըստ էության չի էլ կարող ունենալ, ինչով էլ պայմանավորված, ի տարբերություն գաղտնի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է սակավ տեղեկատվության առկայության պայմաններում: Ողջ վերոգրյալը բավարար է արձանագրելու, որ թեն երկու դեպքում էլ դատական վերահսկողությունը միտված է միննույն նպատակին` անձի հիմնարար իրավունքի կամայական սահմանափակումը կանխելուն, սակայն, քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը լուծելիս, այն չափանիշները, որոնց զնահատմամբ կարելի է պարզել անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն ու համաչափությունը, նույն բովանդակությունը չեն կարող ունենալ. տվյալ դեպքում միջնորդությունը հիմնավորող փաստական հանգամանքները որակական հատկանիշների առումով կարող են նվազ լինել: Նշվածը վկայում է նան այն մասին, որ քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույ լտվություն ստանալու միջնորդությունը լուծելիս օպերատիվ տեղեկությունների օգտագործումը կարող է անխուսափելի լինել, ռրոնց բավարարության աստիճանը պետք է յուրաքանչյուր անգամ դատարանը գնահատի:

Ուստի, դատական վերահսկողության տիրույթում գտնվող օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման թույլտվություն ստանալու միջնորդության հիմնավորվածություն, հաստատող փաստակազմում առկա օպերատիվ տեղեկատվության հավաստիությունը հաստատող այլ փաստական տվյալներ ներկայացնելու պահանջը համահունչ չէ օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթին ու նպատակային նշանակությանը, քանզի հենց այդ տեղեկատվության ստուգման համար է հայցվում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը՝ պայմանով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»:

5 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Վազգեն Ոսկանյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՕՀՄ-56/12110.2023 որոշումը:

10

Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է կրկնել, որ մասնավոր ն ընտանեկան կյանքի ոլորտ միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու միջնորդության մեջ իրավասու մարմինը պետք է հիմնավորի, թե ո՞րն է միջնորդվող օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման նպատակը, ո՛ր փաստական տվյալների պայմաններում է անհրաժեշտ դարձել այդ միջոցառման իրականացումն ու հնարավոր ի՞նչ հանգամանքների պարզման ակնկալիք է հետապնդում իրավասու մարմինը: Միայն լեգիտիմ նպատակի առկայության պարագայում է, որ դատարանը կարող է պատշաճ գնահատման ենթարկել խնդրո առարկա միջամտության համաչափությունն այդ նպատակին՝:

1. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աաաա նիաիի մի խումբ անձանց հետ, ենթադրաբար ներգրավված է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ապօրինի շրջանառության մեջ՛,

- ենթադրյալ այդ հանցավոր արարքի բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման նպատակով իրականացվել են «օպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում կազմվել է համալիր արձանագրություն, ըստ որի՝ օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ

տեղեկատվություն հնարավոր չի եղել ձեռք բերել: Միաժամանակ, պարզվել է, որ ենթադրյալ հանցավոր հիշյալ գործունեությանն առնչվող խոսակցությունները աաատաաաա ջային հեռախոսակապի միջոցով",

- ՇԸ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը, հաշվի առնելով Բրա արավ կողմից ենթադրաբար ծանր հանցագործության 6 Տե՛ս, ռամոնչ ումնոմչ Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Այավերդյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԵԴ-11 որոշումը:

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

Կ Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

1

կատարման ու հանցավոր այդ գործունեությունը շարունակելու հավանականության մասին տեղեկատվությունը, ն միաժամանակ նկատի ունենալով, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները եղել նն անարդյունք, իսկ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին Էլ գտել է, որ ենթադրյալ հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու, կանխելուու ենթադրաբար հանցանք կատարած անձին արարքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բաց ահայտելու համար անհրաժեշտ է իրականացնել «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում, ու միջնորդությամբ դիմել է Առաջին ատյանի դատարան",

- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 16-ին որոշում է կայացրել միջնորդությունը բավարարելու ու երկու ամիս ժամկետով աստան ււ" ջարովող օպերատիվ-հետախուզական

միջոցառման կատարումը թույլատրելու մասին",

- Վշված որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվող միջամտության անհրաժեշտությունը հիմնավորելու համար ներկայացված փաստական տվյալը, այն է` օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքի քաղվածքը կամ դրա վերաբերյալ կազմված արձանագրությունը միջնորդության հիմնավորվածությոնը հաստատող բավարար փաստակազմ չէ. այդ

տեղեկատվության հավաստիությունը զնահատելու համար այլ փաստական տվյալներ չեն ներկայացվել: Նշվածից զատ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հաղթահարված չէ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտության համաչափության՝ այլ եղանակով օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման ողջամիտ անհնարինության պահանջը: Այս առումով փաստարկվել է, որ բացակայում են անհնարինությունը հիմնավորող փաստական տվյալներ, ուստի, բացակայում է այն գնահատելու 5 Տե'ս սույն որոշման 1-ին ն 6-րդ կետերը:

օ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

12

հնարավորությունը: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ նախաձեռնողի կողմից չի հաղթահարվել անը ը կառքի

անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացման անհրաժեշտության ու համաչափության պահանջը":

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով աւյն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը. նախ մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքին միջամտությունը հայցվել է քրեական վարույթի շրջանակներից դուրս, նախաձեռնողն իր տրամադրության տակ է ունեցել նՏոաաեաաեվ լատենտայնություն ունեցող ծանր հանցանքի ենթադրյալ կատարմանն առնչության հիմք տվող տեղեկատվություն, այդ թվում` ենթադրյալ գործունեության որոշ հանգամանքների մասին փաստական տվյալներ, երկրորդը, մասնավոր ն ընտանեկան կյանքի ոլորտ նվազ միջամտող միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, ու երրորդը, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը, գտնելով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, Առաջին ատյանի դատարանին միջնորդել է թույլատրել իրականացնելու հիմնարար այս իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառում:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում գործիքակազմի սակավությունը, ն միաժամանակ այլ եղանակով ստացված օպերատիվ տեղեկության կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման անհնարինությունն է առաջացրել Թորո աա ` նկատմամբ միջնորդվող օպերատիվ-հետախուզական միջոցառումնեի իրականացման անհրաժեշտությունը: Ստացվում է, որ Խազաաաաոաեի հիմնարար իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական ո Տես սույն որոշման 8-րդ կետը:

3

միջոցառումներ իրականացնելու թույլտվություն հայցելը հենց ձնռքբերված օպերատիվ տեղեկատվության հավաստիության ստուգման ձգտումն է, որպիսի պայմաններում այդ տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար այլ փաստական տվյալներ ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջը, սույն վարույթով, համահունչ չէ օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթին ու նպատակային նշանակությանը:

121 Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի դատական ակտի հիմքում դրված` Ռութեն Խլղաթյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ տվյալ գործով Վճռաբեկ դատարանի եզրահանգումը պայմանավորված է եղել կոնկրետ վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից տրված գնահատականով»»:

Տվյալ դեպքում, ուսումնասիրության ն զնահատման ենթարկելով վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման առ այն, որ ներկայացված միջնորդությամբ իրավասու մարմինը հիմնավորել է, թե որն է եղել միջնորդվող օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացման նպատակը, որ փաստական տվյալների պայմաններում է անհրաժեշտ դարձել այդ միջոցառումների իրականացումն ու հնարավոր ինչ հանգամանքների պարզման ակնկալիք է ունեցել:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանի արձանագրմանն առ այն, որ բացակայում են այլ եղանակով օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման ողջամիտ անհնարինության պահանջը հիմնավորող փաստական տվյալներ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ըստ ներկայացված նյութերի՝ ձեռնարկվել են մասնավոր ն ընտանեկան կյանքի ոլորտ նվազ միջամտող, մասնավորապես, «օպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքով կազմված արձանագրությունը ներկայացվել է դատարան: ռ Տես Վճռաբեկ դատարանի՝ Վազգեն Ոսկանյանի զործով հիշյալ որոշման 14-րդ կետը:

14

Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաձեռնողի կողմից փաստարկվել է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվությունն այլ եղանակով ձեռք բերելու անհնարինությունը, իսկ Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել ն որնէ ողջամիտ փաստարկ չի ներկայացրել առ այն, թե ի՞նչ փաստակազմ պետք է ներկայացվեր կամ ի՞նչ այլ եղանակով էր հնարավոր անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը, ի՞նչ ավելի մեղմ միջոցի կիրառմամբ էր հնարավոր հասնել օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների լուծմանը:

Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ավրորա նկատմամբ «թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետնությունը հիմնավորված չէ:

3. Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչպես նան հանգեցրել է վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ ն 362-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելիս, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ն 171-րդ հոդվածներով, 2021 թվականի հունիսի

լ

30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

ղարրաաատսսս»ս ո" ՀՀ վերաքննիչ քրեական

դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանել ն օրինական ուժի մեջ թողնել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՇՀԳՐԻԳՈՐՅԱՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունիսի, 2025 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել