Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 5․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը 1. Լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին նրա դիմումով տրվում է քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ 2. Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են հինգ տարի վավերականությա

Ամբողջ Տեքստ

Հոդված 5․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը 1. Լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին նրա դիմումով տրվում է քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։

2. Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են հինգ տարի վավերականության ժամկետով։ Մինչև վեց տարեկան քաղաքացիություն չունեցող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով։ 3․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։ 4․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել