Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ՝ «(...) ԿԱՄ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋ ԾԱՆՈՒՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀԱՍՑԵՈՒՄ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԲՆԱԿՎՈՂ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԻՆ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ Հ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ՝ «(...) ԿԱՄ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋ ԾԱՆՈՒՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀԱՍՑԵՈՒՄ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԲՆԱԿՎՈՂ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԻՆ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ Հ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-18619 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-186)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 հոկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 186 | «ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ՝ «(...) ԿԱՄ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋ ԾԱՆՈՒՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀԱՍՑԵՈՒՄ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԲՆԱԿՎՈՂ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԻՆ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ «(...) ԿԱՄ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋ ԾԱՆՈՒՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀԱՍՑԵՈՒՄ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԲՆԱԿՎՈՂ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԻՆ» ԴՐՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վահան Խաչատրյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Վահան Խաչատրյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 27-ին: Սահմանադրական դատարանի դատական կազմի 2020 թվականի մայիսի 15-ի ՍԴԴԿՈ-26 որոշմամբ Վահան Խաչատրյանի դիմումի հիման վրա գործն ընդունվել է քննության:

2. Սահմանադրական դատարանի 2020 թվականի մայիսի 19-ի ՍԴԱՈ-103 աշխատակարգային որոշմամբ սույն գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆ. Թոխյանը: Սահմանադրական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴԱՈ-174 աշխատակարգային որոշմամբ սույն գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը (այդ կապակցությամբ ուժը կորցրած են ճանաչվել Սահմանադրական դատարանի 2020 թվականի մայիսի 19-ի ՍԴԱՈ-103 աշխատակարգային որոշման 1-ին և 2-րդ կետերը): Հաշվի առնելով սույն գործով զեկուցող Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանի կողմից Դատական դեպարտամենտից գործի լուծման համար նշանակություն ունեցող տեղեկատվություն պահանջելու հանգամանքը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վահան Խաչատրյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

19 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-186

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-186
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել