Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 385 — Դատական ակտ կայացնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 385AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 385 — Դատական ակտ կայացնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 385. Դատական ակտ կայացնելը 1. Բողոքը քննելու արդյունքով Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում, որը՝ 1) հաստատում կամ լրացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը․ 2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է ստորադաս դատարանների դատական ակտերին․ 3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը: 2. Վճռաբեկ դատարանը որոշումը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շար

Ամբողջ Տեքստ

Հոդված 385. Դատական ակտ կայացնելը 1. Բողոքը քննելու արդյունքով Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում, որը՝ 1) հաստատում կամ լրացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը․ 2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է ստորադաս դատարանների դատական ակտերին․ 3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանը որոշումը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:

3. Վճռաբեկ դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․ 1) հիմնավոր է արդյոք վճռաբեկ բողոքը (վճռաբեկ բողոքներից յուրաքանչյուրը). 2) հայտնաբերվել է արդյոք սույն օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հանգամանք. 3) բողոքարկվող դատական ակտը պետք է արդյոք բեկանվի կամ փոփոխվի. 4) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման, ապա այն պետք է բեկանվի ամբողջությամբ, թե որոշակի մասով. 5) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանման, ապա վարույթը պետք է փոխանցվի վերաքննիչ դատարան, թե առաջին ատյանի համապատասխան դատարան, և ինչ ծավալով պետք է իրականացվի նոր վարույթը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել