Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԵՎՈՆ ԵՆԳՈՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԵՎՈՆ ԵՆԳՈՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-54 փետրվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 փետրվարի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 5 | ԼԵՎՈՆ ԵՆԳՈՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

4 փետրվարի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Վ. Պողոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Լևոն Ենգոյանի և այլոց անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Քաղաքացի Լևոն Ենգոյանը և այլոք 15.01.2013թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ և 132-րդ հոդվածների, 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 32-րդ հոդվածի 1-ին մասի և 149.7-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը։

2. Դիմողները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1- ին մասի և 149.7-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ նշում են, որ. «...հայցի առարկան կամ հիմքը փոխելը հայցվորին հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներից օգտվել ազատ, անկաշկանդ, համակողմանիորեն, այսինքն իրականացնել իր իրավունքների արդյունավետ պաշտպանություն։ […] Եվ եթե դատարանը մերժում է հայցի հիմքերը փոխելու կամ ավելացնելու դիմումը, ապա ստացվում է, որ հայցվորը ընդհանրապես զրկվում է այս հիմքով կրկին դատարան դիմելու հնարավորությունից։ […] Այսինքն վերոնշյալ հոդվածները հակասում են Սահմանադրությանը, քանի որ հայցվորին զրկում են հայցի հիմքը փոխելու հնարավորությունից, երբ դա հայցվորի իր իրավունքների պաշտպանության միակ միջոցն է»։ Դիմողները նաև պնդում են, որ. «…այս պարագայում առկա է իրավական անորոշություն, քանի որ 32-րդ հոդվածը ընթերցելիս ընդհանրապես հնարավոր չէ հանգել 149.7 հոդվածի բովանդակությանը»։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ և 132-րդ հոդվածների սահմանադրականության տեսանկյունից դիմողները պնդում են, որ. «…..այդ հոդվածներից հետևում է, որ դատարանը պարտավոր է մատնանշել միայն այն հանգամանքները, որոնք գործի համար էական նշանակություն ունեն, ինչը ենթադրում է, որ այդ հանգամանքները կարող են ընդհանրապես կապ չունենալ հայցի հիմքերի հետ և կարող են ամբողջովին տարբերվել հայցի հիմքերից»։ Ըստ դիմողների նշյալ դրույթների հակասահմանադրականությունն արտահայտվում է նրանում, որ դրանք չեն նախատեսում դատարանի պարտավորությունը անդրադառնալ հայցի հիմքերին և իրավական հիմնավորումներին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5- րդ կետի վերաբերյալ դիմողները նշում են, որ. «…ինչ որ առումով վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալը վերաքննիչ դատարանի միակ առաքելությունը պետք է լինի, և բողոքի հիմնավոր կամ անհիմն լինելը պետք է կախված լինի հենց բողոքի հիմքերի և հիմնավորումների հիմնավոր լինելուց»։ Ըստ դիմողների նշված դրույթների հակասահմանադրականությունը դրսևորվում է նրանում, որ նորմերը չեն պարտադրում վերաքննիչ դատարանին պատճառաբանել իր որոշումը և անդրադառնալ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ դիմողները գտնում են, որ. «…այս օրենքը չի կարող համարվել իրավական, քանի որ այն խտրականություն կարող է առաջացնել այն առումով, որ այս հոդվածի վրա հղում կատարելով ուղղակիորեն գործատուն կարող է ազատվել այն աշխատակիցներից, ովքեր թեև պատշաճ կատարում են իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն ինչ որ հայացքներից ելնելով գործատուն նրանց չի ցանկանում, որ նրանք շարունակեն իրենց գործունեությունը և նրանց չի առաջարկում նոր ստեղծված աշխատատեղերը»։

3. Դիմումի, ինչպես նաև կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի և 149.7-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները չեն կիրառվել դիմողների նկատմամբ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի և սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկը նորմը դիմողի նկատմամբ կիրառված լինելու պահանջն է։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ, 132- րդ և 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին, ապա այդ մասով դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողները վիճարկվող դրույթների հակասահմանադրականությունը փորձում են հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով։ ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշման համաձայն օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորվում է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Մնացած բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքի առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման համաձայն նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողների համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն, դիմողները, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։

ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։

Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասին, ապա նշված դրույթի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի հունիսի 1-ի ՍԴՈ-891 որոշումը, որը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործի քննությունը մերժելու հիմք է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր

Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Լևոն Ենգոյանի և այլոց անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

4 փետրվարի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/2-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 փետրվարի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել