Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 193 — Վարչական դատարան դիմելու ժամկետները 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 193AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 193 — Վարչական դատարան դիմելու ժամկետները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 193. Վարչական դատարան դիմելու ժամկետները 1. Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող նո

Ամբողջ Տեքստ

Հոդված 193. Վարչական դատարան դիմելու ժամկետները 1. Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում:

2. Եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտը դիմողի գնահատմամբ առ ոչինչ է, ապա սույն օրենսգրքի 1-ին մասով նախատեսված ժամկետները հաշվարկվում են այդ ակտի ընդունման մասին դիմողին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվանից սկսած:

3. Եթե նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին անձն օրենքով սահմանված կարգով չի իրազեկվել, կամ նա չի իմացել նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության մասին, ապա նա կարող է դիմել վարչական դատարան չորսամսյա ժամկետում այն օրվանից հետո, երբ իմացել է կամ պարտավոր էր իմանալ համապատասխանաբար անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ գործողություն կատարելու կամ անգործություն ցուցաբերելու մասին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական դատարան կարելի է դիմել, եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթի ուժի մեջ մտնելու պահից չի անցել 10 տարի:

5. Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել առանց ժամկետային սահմանափակման։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել