Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 42 — Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 42AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 42 — Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 42. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով՝ 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառ

Ամբողջ Տեքստ

Հոդված 42. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով՝ 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ՝ հանձնաժողովի նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին Ազգային ժողովի նախագահին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 100 օր առաջ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամներն ընտրվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընտրությունն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների՝ 1) ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ: Այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահը կամ անդամն իր պաշտոնը ստանձնում է համապատասխանաբար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների ավարտման օրը. 2) դադարման կամ դադարեցման դեպքում՝ համապատասխան պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կամ անդամ չընտրվելու դեպքում Հանրապետության նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, հնգօրյա ժամկետում նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի ժամանակավոր պաշտոնակատար: Պաշտոնակատարը պաշտոնավարում է մինչև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կամ անդամ ընտրելը:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում թափուր տեղը համալրվում է ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում հանձնաժողովի նոր անդամն ընտրվում է 6 տարի ժամկետով:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դադարեցնում է անհամատեղելիության պահանջները խախտելու, որևէ կուսակցության անդամագրվելու, որևէ այլ կերպ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն: (42-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-70-Ն, խմբ., փոփ.

14.07.22 ՀՕ-311-Ն, փոփ.

05.12.24 ՀՕ-505-Ն ) (14.07.22 ՀՕ-311-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել