ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 215 — Քվեարկության գաղտնիությունը խախտելը 1.
Ամփոփում
Հոդված 215. Քվեարկության գաղտնիությունը խախտելը 1. Քվեարկողի կողմից բաց` այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու միջոցով խախտելը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով: 2. Ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հար
Ամբողջ Տեքստ
Հոդված 215. Քվեարկության գաղտնիությունը խախտելը 1. Քվեարկողի կողմից բաց` այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու միջոցով խախտելը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով:
2. Ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կամ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը կամ քվեարկության խցիկ մուտք գործելը կամ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
