Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2030 օգոստոսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 օգոստոսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 20 | ՎԱՐԴԱՆ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 30 օգոստոսի 2017թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Հ. Նազարյանի Անդամակցությամբ՝ Թ. Թոխյանի Ա. Խաչատրյանի Ուսումնասիրելով Վարդան Ենոքյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Վար-դան Ենոքյանը (ներկայացուցիչ` փաստաբան Հայկազ Գալստյան) դիմել է ՀՀ սահմանա-դրական դատարան։ ՀՀ սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումն առաքվել է փոստային եղանակով՝ 2017 թվականի օգոստոսի 8-ին: ՀՀ սահմանադրական դատարանում այն մուտքագրվել է 10.08.2017 թվականին: ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վա-2 րույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվել է 2017 թվականի մայիսի 25-ին, հե-տևաբար` դիմողը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետում: Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. ,ՀՀ Սահմանադրության 1-ին և 67-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեա-կան դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերըե: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 1-ին և 67-րդ հոդվածներով սահմանված պահանջներին, անհստակ և թերի լինելու պատճառով այն չի ա-պահովում օրենքին առաջադրված պահանջները, տարաբնույթ մեկնաբանությունների տե-ղիք է տալիս, որի պայմաններում իրավակիրառը հնարավորություն է ստանում խախտել մեղադրյալին Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ տրված նվազագույն իրավունքը, այն է` իր ընտրած պաշտպանի միջոցով մեղադրանքից պաշտպանվելու և իր դեմ վկայած ան-ձանց նախաքննության ընթացքում հարցեր տալու իրավունքից: Դիմողի կարծիքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի կար-գավորումները նախաքննության փուլում իր դեմ վկայած անձին իր պաշտպանի միջոցով հարցման ենթարկելու իրավունքի իրացումը սահմանափակելը հանգեցրել է իր` ՀՀ Սահմա-նադրության 67-րդ հոդվածով սահմանված իրավունքի, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդ-վածի 3-րդ մասով սահմանված իրավունքի խախտմանը: Ըստ դիմողի` պաշտպանի միջոցով իր դեմ վկայած անձին հարցեր տալու հնարավո-րությունից զրկելը խոչընդոտում է պաշտպանի միջոցով մեղադրանքից պաշտպանվելու իրական հնարավորությանը, և այդ խախտումների վերացումն ավելի ուշ՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հանգեցնում է մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա են Վարդան Ենոքյանի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր։3 Գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ դիմողը չի սպառել դա-տական պաշտպանության բոլոր միջոցները: Մասնավորապես, 2016 թվականի նոյեմբերի 11-ին մեղադրյալ Վ. Ենոքյանի պաշտպան Հ.Գալստյանի կողմից քննիչի գործողությունների դեմ բողոք է ներկայացվել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` դատարան): Դատարանի 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ մեղադրյալ Վ. Ենոքյանի պաշտպան Հ.Գալստյանի վերոնշյալ բողոքը մերժվել է: Դատարանը, մեջբերելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակություն ունեցող մի շարք դիրքորոշումներ, մասնավորապես, ,...մինչդատական վարույթի նկատմամբ դա-տական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մար-մինների այն որոշումները և գործողությունները /անգործությունը/, որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատա-վարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանափակ է: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակի հստակեցման նպատակով Վճռա-բեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետևյալ իրավական դիրքորոշումը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների բոլոր այն որոշումներն ու գործողութ-յունները /անգործությունը/, որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրա-վունքնների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակմանե, հանգել է այն հետևու-թյանը, որ ,...վիճարկվող գործողությունը պատկանում է այն գործողությունների թվին, որոնց օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է գործն ըստ էության քննության ժամանակ և դատարանում գործն ըստ էության քննելիս, չի կարող հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակմանե: Վերոհիշյալ դատական ակտի դեմ մեղադրյալ Վ. Ենոքյանի պաշտպան Հ. Գալստյանի վե-րաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի փետրվարի 14-ի որոշ-մամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ: ՀՀ վե-4 րաքննիչ քրեական դատարանը նշված որոշմամբ արձանագրել է, որ ,... տեղի չի ունեցել մեղադրյալի իրավունքների որևէ խախտում կամ սահմանափակում, քանի որ մեղադրյալը հնարավորություն ունի դատավարության հաջորդ փուլում` Առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակ իր պաշտպանի միջոցով հարցեր ուղղելու իր դեմ վկայած անձին...ե: ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ մեղադրյալ Վ. Ենոքյանի պաշտպան Հ.Գալստյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Դիմողի կողմից վիճարկվող դրույթը նրա նկատմամբ կիրառվել է միջանկյալ դատական ակտերով: Ընդ որում, դիմողի կողմից վիճարկվող դրույթն իր բնույթով այնպիսին է, որ մեղադրյալը հնարավորություն ունի դրանով նախատեսված իրավունքն իրացնել նաև գործի ըստ էության քննության ժամանակ, հանգամանք, որը մատնանշել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: Անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջ-ներից է նաև դատական պաշտպանության միջոցների սպառումը: Այս պահանջն ինքնանպա-տակ չէ և միտված է նրան, որ անձն իր ենթադրյալ խախտված սահմանադրական իրավունքի վերականգնման համար սպառի օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները, որից հետո միայն իրավունք ստանա դիմելու Սահմանադրական դատարան: Դատական կազմը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում անձը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Համաձայն 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել` ...,յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունըե: ՀՀ Սահմանադրությունն իր 101-րդ հոդվածին է վերապահել Սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց5 դիմումների ընդունելիության պայմանները: Ըստ այդ պայմանների` դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը` • որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատա-րաններում դատավարության մասնակից, • որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է որևէ օրենքի դրույթ, • որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դա-տական ակտով, • որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Վարդան Ենոքյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։ Նախագահող՝ Անդամներ՝ 30 օգոստոսի 2017 թվականի ՍԴԴԿՈ/2-20

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 օգոստոսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել