ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.20 — Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով հայցի առարկան 1.
Ամփոփում
Հոդված 234.20. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով հայցի առարկան 1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերով հայցի առարկան կարող է լինել միայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն
Ամբողջ Տեքստ
Հոդված 234.20. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով հայցի առարկան 1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերով հայցի առարկան կարող է լինել միայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշված համարժեք փոխհատուցման չափի վիճարկումը: Սույն գլխով նախատեսված գործերով դատարանի քննության առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի համարժեքության հարցը:
2. Սույն գլխով նախատեսված գործերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կարող է հանգեցնել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը, դադարեցմանը կամ խոչընդոտմանը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
