ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18 - ին «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. « կայուն պահակետով պահպանություն ՝ անմիջականորեն պահնորդի կողմից ոչ ահազանգման համակարգի միջոցով իրականացվող պահպանություն:»: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում` 1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ և շարժական գույքի, տարածքի՝ կայուն պահակետով կամ տեսահսկման և ահազանգման համակարգերի միջոցով պահպանությունը և արագ արձագանքումը.»․ 2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Պաշտպանվող յուրաքանչյուր անձի` տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը): Արգելվում է պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցի ուղեկցումը մեկ այլ տրանսպորտային միջոցով:»․ 3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երկու կամ ավելի անգամ չկատարելը հանգեցնում է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության դադարեցման ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ նաև` Լիազոր մարմին) կողմից: Սույն հոդվածով սահմանված մյուս պահանջները չկատարելը հիմք է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար։»։ Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում` 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզիայի տրման պարտադիր պայման է լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի (պահնորդի կամ թիկնապահի) հետ կնքված աշխատանքային պայմանագրերի առկայությունը:».
2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով․ 3) 5-րդ մասից հանել «լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման,» բառերը: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով. « Հոդված 8.1. Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը 1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները հաշվառելու, ոլորտի վիճակի և միտումների վերաբերյալ տեղեկությունները հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականությունը մշակելու նպատակով Լիազոր մարմինը վարում է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ նշվում են` 1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու (գործունեություն ծավալելու) վայրը. 2) լիցենզիայի համարը. 3) լիցենզիան տալու տարին, ամիսը, ամսաթիվը և գրանցման համարը. 4) գործունեության կոնկրետ տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա. 5) տրված լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկություններ. 6) կազմակերպությունում իրականացված ստուգումների վերաբերյալ տեղեկություններ. 7) սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշվետվությամբ նախատեսված այլ տեղեկություններ:»: Հոդված 5 ․ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «օգտագործելու» բառից հետո լրացնել «զրահաբաճկոն, սաղավարտ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ,» բառերով։ Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Պահնորդի (թիկնապահի) առողջությունն ապահովագրվում է գործատուի հաշվին:»: Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով. « Հոդված 28.1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության գույքային պատասխանատվությունը 1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետևանքով պատճառված իրական վնասի համար:
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը։ 3․ Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից իր պատասխանատվության ռիսկի ապահովագրության չափը և ապահովագրության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»: Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «ոստիկանությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.
2) 2-րդ մասի «Ոստիկանությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով, իսկ «իրավական ակտերով» բառերը՝ «օրենքներով» բառով.
3) 3-րդ մասի «ոստիկանությունն» բառը փոխարինել «Լիազոր մարմինն» բառերով, իսկ «(պատվիրատուների համաձայնությամբ)» բառերը՝ «, բացառությամբ բնակարանների և բնակարանի հավասարեցված վայրերի,» բառերով. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով. «4. Մասնավոր պահնորդական կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը, Լիազոր մարմին են ներկայացնում կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանում է Լիազոր մարմինը:
5. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմինը:»: Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության սահմանված» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի սահմանած» բառերով: Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, և սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 28.1-ին հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 28․1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջի մասով մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը, իսկ սույն օրենքով նախատեսված մյուս պահանջների մասով մինչև 2026 թվականի հունվարի 1-ը լիցենզիաները համապատասխանեցնում են սույն օրենքով նախատեսված պահանջներին: Սույն մասի պահանջները չապահովվելու դեպքում Լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը։
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 28.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-93-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-93-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.04.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.05.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.05.2025 Հիմնական ակտ 18.04.2025, ՀՕ-93-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.02.2012, ՀՕ-6-Ն 09.02.2012, ՀՕ-6-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-93-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
