ԵԴ2/0918/02/24
Ամփոփում
քննելով Բարձրագուն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի (այսուհետ Դեպարտամենտ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Դեպարտամենտի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՏՖինանսների նախարարության` պայմանագրի միակողմանի լուծումն անվավեր ճանաչելու ն որպես հետնանք՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է
Ամբողջ Տեքստ
«ՇԱՏՆ 2427
//74 218 Է- | ՑԵՆՏ»: լ
(ՀԲ Ա
ՍՐՄՏ ՈՏ:
Ղա Ե
ՀՀՑՉ ղին Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0918/02/24 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0918/02/24
Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան
Դատավորներ՝ Հ. Ենոքյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի նոյեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Բարձրագուն դատական խորհրդի
աշխատակազմ Դատական դեպարտամենտի (այսուհետ Դեպարտամենտ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Դեպարտամենտի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՏՖինանսների նախարարության` պայմանագրի միակողմանի լուծումն անվավեր ճանաչելու ն որպես հետնանք՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 12.07.2023 թվականի թիվ ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/19-4 պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի միակողմանի լուծումը Ա որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Դեպարտամենտի ղեկավարի 08.01.2023 թվականի իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին թիվ 3 որոշումը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.03.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.08.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 26.03.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:
Դատավոր Ն. Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Դեպարտամենտը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ։ դատարանը խախտել է Սահմանադրության 63րդ հոդվածը, Կառավարության 20.12.2018 թվականի «Դատական կարգադրիչի համազգեստի, դատական կարգադրիչի համազգեսրի տարբերանշանների ն խորհրդանշանի եկարագիրը սահմանելուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի Խ43-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1517-Ա որոշմամբ (այսուհետ Կարգ) հաստատված հավելվածի 1-ին կետի 1-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից մատակարարվել է ապրանքի տեխնիկական բնութագրին որակական հատկանիշներով
չհամապատասխանող՝ ոչ պատշաճ որակի ապրանք:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապրանքին ներկայացվող՝ սույն գործի շրջանակներում քննարկվող պահանջը, մասնավորապես՝ դրա 60-70 տոկոս բամբակյա խտությամբ պատրաստված լինելը Կառավարության կողմից սահմանված հստակ պահանջ է, որն իր արտացոլումն է գտել պայմանագրի տեխնիկական-բնութագրում, իսկ դրա պահպանումը պայմանագրի կողմերի համար ունի պարտադիր նշանակություն: Ընդ որում, պատվիրատուն իրավասու չէ փոփոխել պայմանագրով՝ մատակարարման ենթակա ապրանքին ներկայացված պահանջները, այդ թվում` ընդունելու այդ պահանջներին չհամապատասխանող ապրանք:
3
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ կողմերի միջն հստակ սահմանվել է մատակարարվող ապրանքի՝ 60-70 տոկոս բամբակյա խտությամբ պատրաստված լինելու պահանջը, ինչը նշանակում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ նախատեսել են, որ մատակարարվող ապրանքը պատրաստվում է բաց կապույտ գույնի տրիկոտաժից (60-70 տոկոս բամբակյա խտությամբ), ինչն էլ հիմք է արձանագրելու, որ կողմերը բացառել են մատակարարվող սվիտերների՝ բամբակյա խտությունը 60-70 տոկոսը գերազանցելու հանգամանքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.08.2024 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 26.03.2024 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Դեպարտամենտի՝ ի դեմս ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Գալստյանի (այսուհետ՝ նան Գնորդ), մի կողմից, ն Ընկերության (այսուհետ` նան Վաճառող), մյուս կողմից, միջն 12.07.2023 թվականին կնքվել է պետական կարիքների համար ապարանքի մատակարարման թիվ ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/19-4 պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որի 1.1-ին կետի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է նույն պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում ու հասցեով Գնորդին մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով տեխնիկական բնութագրով նախատեսված ն նույն ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի հայտերի բացման ու գնահատման արձանագրությամբ՝ նույն ընթացակարգի հրավերով սահմանված պահանջներին համապատասխանող գնահատված ապրանքը (այսուհետ՝ Ապրանք), (...):
Պայմանագրի 2.1.2-րդ կետի համաձայն եթե հանձնվել է անպատշաճ որակի՝ պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք՝ Գնորդն իրավունք ունի՝ (..) բ) չընդունել ապրանքը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ ն պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.3 կետով նախատեսված տուգանքը. (...):
Պայմանագրի 2.1.7-րդ կետի համաձայն՝ Գնորդն իրավունք ունի՝ միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը:
Պայմանագրի 2.17.1-ին կետի համաձայն Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝ ա) մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, որը չի կարող փոխարինվել Գնորդի համար ընդունելի ժամկետում, բ) ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 15 օրից ավելի:
Պայմանագրի 2.1.8-րդ կետի համաձայն՝ Գնորդն իրավունք ունի զննել ապրանքը ն հայտնաբերված թերությունների մասին անհապաղ տեղեկացնել Վաճառողին:
4
Պայմանագրի 2.2.4-րդ կետի համաձայն՝ Գնորդը պարտավոր է՝ ապրանքի քանակի, տեսականու, որակի մասին պայմանագրի պայմանները խախտելու մասին Վաճառողին ծանուցել թերությունը հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո՝ ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ՝ ելնելով ապրանքի բնույթից ն նշանակությունից (հատոր 1-ին, գ.թ. 15-18).
2) Պայմանագրի Հավելված թիվ 1-ի տեխնիկական բնութագրի համաձայն՝ ստորն ներկայացված ապրանքները պատրաստվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 20.12.2008 թվականի թիվ 1517-Ա որոշմամբ հաստատված չափորոշիչներին ն ձներին (նկարներին) համապատասխան: Սվիտեր (կարճաթն)՝ ուսադիրներով (Ձն 13): Պատրաստվում է բաց կապույտ գույնի տրիկոտաժից (60-7076 բամբակյա խտությամբ), խիտ գործվածքով, (...): Ընդ որում, նախապես միչն սվիտերների կարելը Վաճառողը Գնորդին է ներկայացնում նշված գործարքի բաղադրության, կարգի, ներկի կայունության նե մակերեսային 6լխտութան վերաբերյա Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կազմակերպության կողմից տրված լաբորատոր հետազոտության եզրակացություն: (...) (հատոր 1-ին, գ.թ. 27, 28).
3) Պայմանագրի Հավելված թիվ 2-ի մատակարարման ժամանակացույցի համաձայն՝ ապրանքի մատակարարման ժամկետը, իսկ փուլային մատակարարման դեպքում՝ առաջին փուլի մատակարարման ժամկետը, պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների ն պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է ապրանքը մատակարարել ավելի կարճ ժամկետում: Մատակարարման ժամկետը չի կարող ավել լինել, քան տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը (հատոր 1-ին, գ.թ. 29, 30).
4) Դեպարտամենտի ղեկավարի ֆինանսատնտեսական հարցերով տեղակալը 28.12.2023 թվականի գրությամբ Ընկերության տնօրենին ծանուցել է, որ «Տեղեկացնում եմ, որ 12.07.2023թ. Դատական դեպարտամենտի «Լենտեքս» ՍՊԸ-ի միջն կեքված թիվ ԴԴԼԷԱՃԱՊՁՊ-23//94 ծածկագրով պայմանագրի շրջանակներում ապրանքի մատակարարման վերջեաժամկետ է սահմանվել 2023թ. դեկտեմբերի 06-ը: Ձեր կողմից ապրանքը մատակարարվել է 2112.2023թ., ինչպես նան 27.12.2023թ. եներկայացվել է նան ՀՀ-ում հավատարմագրված կազմակերպության կողմից տրված լաբորատոր փորձարկման արձանագրություն, համաձայն որի մատակարարված ապրանքը չի համապատասխանում Պայմանագրով սահմանված տեխնիկական բեութագրին:
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով հիշյալ պայմանագրի 2.11 կետը ն այն հանգամանքը, որ բյուջետային տարին ավարտվում է 29. 12.2023թ., առաջարկում եմ միեչն 28.12.2023թ. ապահովել Ձեզ ներկայացված պահանջը, այլապես պայմանագիրը միակողմանի կլուծվի» (հատոր 1-ին, գ.թ. 40.
5) Դեպարտամենտի ղեկավարը 29.12.2023 թվականի գրությամբ Ընկերության տնօրենին ծանուցել է, որ «Դաւլրական դեպարտամեետի (այսուհետ' Գեորդ) ն «Լենտեքս» ՍՊԸ-ի (այսուհեր՝ Վաճառող) 12.07.2023թ. կեքված «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ» հ «ԴԴ-ԱՃԱՊՁԲ-23/19-4» ծածկագրով պայմանագրի (այսուհետ' Պայմանագիր) «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ»
5
վերտառությամբ հավելված 1-ով նախատեսված ապրանքը չի մատակարարվել, որի արդյունքում Վաճառողը չի կատարել Պայմանագրի 2.4.1 ն 2.4.2 կետերով սահմանված իր պարտականություները ն խախտել է եշված ապրանքի մատակարարման համար սահմաեված վերջնաժամկետը, այն է' միեչն սույն թվականի դեկտեմբերի 25-ը:
Ելնելով վերոգրյալից ն հաշվի առնելով Պայմանագրի 217 ն 215 կետերը' տեղեկացվում է, որ Պայմանագիրը միակողմանի լուծվում է, ն կկիրառվի Պայմանագրի 6.2. ինչպես եան'՝ 63 կետերով նախատեսված համապատասխանաբար տույժը ն տուգանքը» (հատոր 1-ին, գ.թ. 40).
6) Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Ն. Գալստյանը, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի ն 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ինչպես նան հաշվի առնելով «Պայմանագրի 2..7-րդ ն 2.1.5-րդ կետերը, 08.01.2024 թվականի ««ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/19» ծածկագրով գնման ընթացակարգի մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին» թիվ 3 որոշմամբ Ընկերությանը ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, քանի որ վերջինն խախտել լէ պայմանագրով նախատեսված պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից ՛.պլայմանագրի միակողմանի լուծմանը (հատոր 1-ին, գ.թ. 47, 48).
7) ԴԴԷԱՃԱՊՁԲ-23/19-4 ծածկագրով գնման գործընթացի շրջանակներում պայմանագրի կամ դրա մի մասի կատարման վերաբերյալ գնման հայտը նախագծած մասնագիտական խմբի կողմից 29.12.2023 թվականին կազմված թիվ 1 եզրակացությամբ նշվել է, որ ըստ Վաճառողի կողմից 27.12.2023 թվականին ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կազմակերպության կողմից տրված լաբորատոր փորձարկման արձանագրության մատակարարված ապրանքը չի համապատասխանում Պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին, (...): Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գնման հայտը նախագծած մասնագիտական խումբը տվել է բացասական եզրակացություն (հատոր 1-ին, գ.թ. 42).
8) «Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» ՍՊԸ-ի ՓԼ 27.12.2023 թվականի թիվ 23/ՇՏ27/23 փորձարկման արձանագրության 4-րդ կետի համաձայն՝ փորձարկման արդյունքներն են՝ Գործարքի բաղադրությունը, 26 նորմատիվ փաստաթուղթը-, ցուցանիշի արժեքը փաստացի Մաս 1-10076 բամբակյա, Մաս 2-10076 բամբակյա (հատոր 1-ին, գ.թ. 43-45):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքնեի ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Կարգի 1-ին կետի 11-րդ ենթակետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
6
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական ։պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (..):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պլարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները ն
պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից ն այլ գործարքներից (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների Ա իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ նե պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի -համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված
7
է քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝
պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1ին կետի `համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: (...):
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պայմանագրի պայմանը նախատեսված է նորմով, որը կիրառվում է, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ (դիսպոզիտիվ նորմ), կողմերը կարող են իրենց համաձայնությամբ բացառել այդ նորմի կիրառումը կամ սահմանել դրանում նախատեսվածից այլ պայման: Նման համաձայնության բացակայության դեպքում պայմանագրի պայմանը որոշվում է դիսպոզիտիվ նորմով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պայմանագրի ազատության բովանդակությունը՝ պայմանագրի պայմանների բովանդակության ազատ ընտրության առումով հանգում է նրան, որ պայմանագրի կողմերն իրենց հայեցողությամբ սահմանում են պայմանագրի պայմանները՝ ստանձնելով փոխադարձ պարտավորություններ ն ձեռք բերելով համապատասխան իրավունքներ: Պայմանագրի կողմերին ուղղված միակ պահանջն այն է, որ նրանց միջն փոխհամաձայնեցված պայմանի բովանդակությունը չհակասի օրենքի իմպերատիվ նորմով սահմանված պայմանի բովանդակությանը: Մասնավորապես, կողմերը չեն կարող օժտվել հայեցողությամբ պայմանագրի այն պայմանի բովանդակությունը որոշելու հարցում, որի բովանդակությունն ամրագրված է օրենքի իմպերատիվ նորմով, կամ սահմանել օրենքի իմպերատիվ նորմով սահմանված պայմանին հակասող պայման:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պայմանագրով սահմանված պայմանը նախատեսված կամ բացառված չէ օրենքով կամ այլ իրավական ակտով, ապա նշված դեպքերում քաղաքացիաիրավական պայմանագրի կողմերը կարող են կա՛մ պայմանագրով նախատեսել օրենքով կամ այլ իրավական ակտով չնախատեսված ցանկացած պայման, կամ դիսպոզիտիվ նորմով սահմանված լինելու դեպքում սահմանել դիսպոզիտիվ նորմով նախատեսվածից այլ պայման (տես Սահմանադրական դատարանի 14.06.2011 թվականի թիվ ՍԴՌՑ75 որոշումը):
8
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է պայմանագրի ազատությանը ն արձանագրել, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով ու ի շահ իրենց ձեռք բերելու ն իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքներն ու ,պարտականություններն՝ ազատ սահմանելու ՛պլայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների՝ կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր ն սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:
Օրենսդիրը միաժամանակ նախատեսել է մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքը, որը ենթադրում է, որ պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ցանկացած այլ անձինք իրավասու չեն միջամտել քաղաքացիական իրավունքի սուբյեկտների գործերին, եթե նրանք իրենց գործունեությունն իրականացնում են օրենքի 0պահանջներին համապատասխան: Նշված սկզբունքը ենթադրում է նան, որ որնէ անձ, այդ թվում նան դատարանն իրավունք չունի կամայականորեն միջամտելու կողմերի պայմանագրային հարաբերություններին՝ իր հայեցողությամբ պայմանագրային որնէ դրույթ փոփոխելու եղանակով: Դատարանը պայմանագրի որնէ դրութ իրավասու է փոփոխել միայն համապատասխան հայցապահանջի առկայության պայմաններում: Նման եզրահանգումը բխում է ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխի (Պայմանագիր փոփոխելը ն լուծելը) իրավակարգավորումից, այլն դատարանի՝ որպես պետական իշխանության մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակից (տես «Ֆիելեքս» ՍՊԸ-ն ընդդեմ «Մետաքս» ԲԲԸի թիվ ԵՄԴ/0492/02/4 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 533-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը (ստացողը), ում մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, իրավունք ունի մատակարարին ներկայացնել նուն «օրենսգրքի 491 հոդվածով նախատեսված պահանջները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրին համապատասխանող որակի ապրանք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրում ապրանքի որակի մասին պայմանների բացակայության դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանք, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:
Եթե պայմանագիրը կնքելիս գնորդը վաճառողին տեղեկացրել է ապրանքը ձեռք բերելու կոնկրետ նպատակների մասին, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ նպատակներին համապատասխան օգտագործելու համար պիտանի ապրանք:
9
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նմուշով ն (կամ) նկարագրով ապրանք վաճառելիս վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել նմուշին ն (կամ) նկարագրին համապատասխանող ապրանք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե օրենքով սահմանված կարգով նախատեսված են վաճառվող ապրանքի որակին առաջադրվող պարտադիր պահանջներ, ապա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք:
Վաճառողի ն գնորդի համաձայնությամբ կարող է հանձնվել օրենքով նախատեսված կարգով սահմանված պարտադիր պահանջների համեմատությամբ որակի առավել բարձր պահանջների համապատասխանող ապրանք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել՝ 1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը, 2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները, 3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նան այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, ն նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ՝ 1) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց ն պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը, 2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը՝ պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանել է, որ գնորդը (ստացողը), ում մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, իրավունք ունի մատակարարին ներկայացնել նույն օրենսգրքի 491-րդ հոդվածով նախատեսված պահանջները: Օրենսդիրը նախատեսել է անպատշաճ որակի ապրանք հանձնելու դեպքում գնորդի իրավունքները 5, նախատեսելով տարբերակված մոտեցում կախված այն հանգամանքից, թե առկա են ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական, թե ոչ էական խախտումներ: Մասնավորապես՝ բոլոր այն դեպքում, երբ գնորդին հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, ապա, օրենսդիրը իրավունք է ընձեռել գնորդին ոչ պատշաճ որակի ապրանքի դեպքում իր ընտրությամբ վաճառողին ներկայացնել նույն հոդվածում նախատեսված պահանջներից որնէ մեկը. համաչափ պակասեցնել ապրանքի գինը, ողջամիտ ժամկետում անհատույց վերացնել ապրանքի թերությունները, ինչպես նան հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը: Իսկ այն դեպքում երբ առկա են ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ, այն է չվերացվող թերությունները, ինչպես նան այնպիսի թերությունները, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, ն նման բնույթի այլ
10
թերություններ, ապա օրենսդիրը գնորդին իրավունք է վերապահել իր ընտրությամբ՝ հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց ն պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը կամ պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը՝ պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ուի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը ն որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մինչն հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետնյալ հիմնական հասկացությունները. գնման առարկա՝ գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը:
Նույն մասի 17-րդ կետի համաձայն՝ գնման առարկայի բնութագիր՝ գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման ն վճարման պայմաններ:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ Ա հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման ն վճարման պայմանները՝ բացառելով տարակերպ մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նան պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը՝ պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված ն համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր՝ հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է նուն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նան, եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից: Ընդ որում, մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին՝ հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետնում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները մինչն հայտերի ներկայացման վերջնաժամկետը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք պետք է ամբողջությամբ ն հստակ նկարագրեն ձեռք
11
բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման ն վճարման պայմանները՝ բացառելով տարակերպ մեկնաբանությունը, ընդգրկվում են պայմանագրում: Գնման առարկայի բնութագրեր պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված ն համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու հրավերի պահանջներում առկա անորոշությունների պարզաբանում: Սահմանված ժակետի խախտմամբ, ինչպես նան հրավերի բովանդակության շրջանակից դուրս կատարված հարցման դեպքում պարզաբանում չի տրամադրվում: Ընդ որում, հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ ն 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե՝ ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցման ն մասնակիցը հրավերով ն (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի ն (կամ) որակավորման ապահովման գումարը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում ն հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Նույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին Ա մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված Ա չավարտված դատական գործի առկայության դեպքում՝ տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել. Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:
12
Կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 108-րդ կետի համաձայն՝ պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի Ա գնման պայմանագիր կնքած անձի միջն հանձնման- ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրմամբ, որի ձնը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
Նույն հավելվածի 109-րդ կետի համաձայն՝ արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Նույն կետում նշված անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին: Պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է դրական եզրակացություն, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Բացասական եզրակացություն տալու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին՝ ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար:
Վերոգրյալ իրավակարգավորումներից հետնում է, որ գնման պայմանագրերի կատարման նկատմամբ պատասխանատու ստորաբաժանման կողմից իրականացվում է նախնական հսկողություն: Գնման պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, որը հիմք է հանդիսանում մատակարարված ապրանքներն ընդունելու ն վճարելու համար, եթե մատակարարված ապրանքը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: .5Դրական եզրակացություն է տրվում նան պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Այն դեպքում, երբ տրվում է բացասական եզրակացություն, պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին` ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար:
Կարգի 1-ին կետի 11-րդ ենթակետի համաձայն՝ դատական կարգադրիչի համազգեստը ներառում է՝ սվիտեր (կարճաթն) պատրաստվում է բաց կապույտ գույնի տրիկոտաժից (60-70 բամբակյա խտությամբ), խիտ գործվածքով, հանովի կոշտ ուսադիրների ամրակով, կոշտ օձիքով: Առջնի մասում ունի բացվածք, որը կոճկվում է 3 բաց կապույտ կոճակներով: Սվիտերի փեշերը երկտակ են, առաձգական գործվածքով:
13
Ձախ կրծքավանդակի վրա առկա է վրադիր՝ բաց կապույտ կտորից՝ 14,5 24 12 սմ չափսերով, կափույրով, բաց կապույտ կոճակով կոճկվող գրպանով: Ուսադիրների մասը նույնպես կարված է բաց կապույտ բամբակյա կտորից: Կանացի սվիտերը կոճկվում է ձախից: Կարճաթն վերնաշապիկի ն սվիտերի բացվածքի վերին մասը՝ 5-7 սմ է ն չի կոճկվում (Ձն 13):
Վերոնշյալ նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական կարգադրիչի համազգեստի սվիտերը (կարճաթն) ի թիվս այլնի պետք է կազմված լինի տրիկոտաժից՝ 60-70 բամբակյա խտությամբ: Նշված չափորոշիչի անհամապատասխանությունը հիմք է մատակարարված ապրանքից հրաժարվելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ չափորոշիչի անհամապատասխանության դեպքում գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ վաճառողին ներկայացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածով նախատեսված պահանջներից որնէ մեկը. համաչափ պակասեցնել ապրանքի գինը, ողջամիտ ժամկետում անհատույց վերացնել ապրանքի թերությունները, ինչպես նան հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը: Իսկ այն դեպքում երբ առկա են ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ, այն է՝ չվերացվող թերությունները, ինչպես նան այնպիսի թերությունները, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, ն նման բնույթի այլ թերություններ, ապա գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ՝ հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց ն պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը կամ պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը՝ պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 12.07.2023 թվականի թիվ ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/19-4 պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի միակողմանի լուծումը Ա որպես հետնանք՝ անվավեր ճանաչե Դեպարտամենտի ղեկավարի 08.01.2023 թվականի իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին թիվ 3 որոշումը:
Դատարանը, 26.03.2024 թվականի վճռով պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում Դատարանն արձանագրում է, որ «Լենտեքս» ՍՊ ընկերության կողմից ապրանքների մատակարարման թիվ ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/19 պայմանագրի առարկան կազմող Ապրանքը 2112.2023 թվականին մատակարարելուց հեւտո' 27.12.2023 թվականին Գեորդին է ներկայացրել «Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» ՍՊ ընկերության ՓԼ թիվ Ի/23Խ(ԸՏ27/23 առ 27.12.2023 թվականը փորձարկման արձանագրությունը, որի 4-րդ կետի համաձայն Փորձարկման արդյունքներն են' Գործարքի բաղադրությունը, 4 նորմատիվ փաստաթուղթը-, ցուցանիշի արժեքը փաստացի Մաս 1-10046 բամբակյա, Մաս 21002 բամբակյա, այն պարագայում երբ «Լենտեքս» ՍՊ ընկերութան ն ՀՀ
14
բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի միջն կեքված թիվ ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/19-4 "պայմանգրի Հավելված ԿԽ Լի համաձայն մատակարարման ենթակա Ապրանքը պետք է լիներ 60-7046 բամբակյա խտությամբ:
(-.) Հերնաբար հայցվոր «Լենտեքս» ՍՊ ընկերության կողմից ԴԴ-ԷԱՃԱՊՋՏԲ-23/19 պայմանագրի ` առարկան կազմող Ապրանքի տեխնիկական բնութագրին «Սերտիֆիկացման միջազգային կեետրոն» ՍՊ ընկերության ՓԼ թիվ Ի23Խ(ԸՏ27/23 առ 27.12.2023`թվականի փորձարկման արձանագրության 4րդ կետի հիմքով չհամապատասխանող որակական հատկանիշներով Ապրանք մատակարարելու մասին հաստատված փաստը, Դատարանին հիմք է տալիս արձանագրելու, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամեետի ղեկավարի 08.01.2024 թվականի թիվ 3 որոշումը կայացվել է իրավաչափ ն Դատարանը գտնում է, որ այն ենթակա չէ անվավեր ճանաչման», վճռել է հայցը մերժել:
Վերաքննիչ դատարանի 22.08.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 26.03.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ որոշվել է «անվավեր ճանաչել 12.07.2023 թվականին կնքված թիվ ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/19-4 պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի միակողմանի լուծումը նե որպես հետնանք անվավեր ճանաչել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 08.01.2023թ. թիվ 3 որոշումը՝ «Լենտեքս» ՍՊ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու վերաբերյալ», այն պատճառաբանությամբ, որ՝ «(...) պետք է եկատի ունենալ, որ այս գեման գործընթացի որոշակի առանձնահատկություը կապված է մատակարարվող ապրանքի տեսակի հետ, մասնավորապես, որ խոսքը կարճաթն սվիտերի մասին է, այսինքե' մի հագուստի, որե անմիջական շփման մեջ է լինելու այն կրողի մարմեի հետ, իսկ մարդը, ինչպես ամրագրվել է ՀՀ Սահմանադրությամբ, բարձրագույն արժեք է: Եվ ավելի բարձր որակի, այն է' էկոլոգիապես մաքուր ն բնական հումքից պատրաստված հագուստ կրելը' որնէ պարագայում չի կարող բացասական դիտարկվել մարդու առողջության ն հարմարավետության տեսանկյունից:
Միաժամանակ Վերաքնեիչ դատարանը չի բացառում նան, որ ելնելով որոշակի խնդիրներից, որոնք գործով ի դեպ բացահայտված չեն, կարող էր անհրաժեշտ համարվել, որ կարճաթն սվիտերի կտորի պարունակության մեջ բամբակի խտությունը լիներ ոչ ավել, քան 60-7042, այսինքն, նշված չափը համարվեր բամբակի պարունակության առավե
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ2/0918/02/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
