Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Եգանյան — ԵԴ/9591/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Եգանյան — ԵԴ/9591/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/9591/02/2114 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Սանմար Ինվեստ» ՓԲԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Կիմ Եգանյանի՝ պայմանագիրը լուծելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է լուծել իր ն Կիմ Եգանյանի միջն 16.07.2019 թվականին կնքված «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի 65 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ նան՝ Պայմանագիր): Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական 2 դատարանի (այսուհետ՝ Դատար

Ամբողջ Տեքստ

«ՐԵ 2225

222 ԹՏ Անն է.

Խ, Առ Հա Ե»-իք

Յ/ ՍՏ

վ ԽԱՎՔՀ (Հ

7 եե 2)

ՀՅ ՅԱԼԻՆ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9591/02/21 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9591/02/21

Նախագահող դատավոր՝ Գ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Սանմար Ինվեստ» ՓԲԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Կիմ Եգանյանի՝ պայմանագիրը լուծելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է լուծել իր ն Կիմ Եգանյանի միջն 16.07.2019 թվականին կնքված «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի 65 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ նան՝ Պայմանագիր):

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական

2

դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2024 թվականի որոշմամբ Կիմ Եգանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 26.04.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Վարդան Ջիլավյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6Լ-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 2-րդ կետը, 449-րդ հոդվածի Լին կետը, 45Լրդ հոդվածը, 466-րդ հոդվածի 2-րդ կետն ու 928.2-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1իե, 2-րդ, 3րդ ն 6-րդ մասերը, 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 2-րդ մասն ու 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ պայմանագրի լուծման համար բավարար է պայմանագրով նախատեսված հիմքի առկայությունը, միաժամանակ անտեսել է Դատարանի հիմնավորումները, չի գնահատել գործում առկա ապացույցները ն սխալ հետնություն է կատարել առ այն, որ վաճառողը պայմանագրով չի ստանձնել բանկային հատուկ հաշվի բացման պարտավորություն: Ավելին, վերլուծելով էսքրոու հաշվի պայմանագրի մասին իրավական կարգավորումները՝ Վերաքննիչ դատարանը կատարել է իրարամերժ եզրահանգումներ՝ նախ նշելով, որ վաճառողը հաշվի բացման հետ կապված որնէ պարտավորություն չի ստանձնել, ապա արձանագրելով, որ այդ պարտավորությունը եղել է երկու կողմերինը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, վերլուծելով կողմերի վարքագիծը, եկել է իրավաչափ եզրահանգման առ այն, որ վաճառողը դրսնորել է անբարեխիղճ վարքագիծ իր ստանձնած պարտավորությունների կատարման առումով, այդ թվում՝ էսքրոու հաշիվ բացելու նախաձեռնություն չցուցաբերելու տեսանկյունից: Մասնավորապես՝ վաճառողը հաշիվ բացելու նախաձեռնություն չի ցուցաբերել, բանկի հետ չի կնքել էսքրոու հաշվի պայմանագիր, կամ եթե նման պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է եղել նան իր ներկայությունը, իրեն չի տեղեկացրել բանկ այցելելու անհրաժեշտության մասին: Հետնաբար՝ վաճառողը չի կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, որպիսիք կատարելուց հետո միայն էսքրոու հաշիվ բացելու ն կանխավճար վճարելու պահանջ ներկայացնելու իրավունք կստանար:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել Վաճառողի վարքագիծը՝ անտեսելով, որ վերջինս դրսնորել է անբարեխիղճ վարքագիծ իր ստանձնած պարտավորությունների կատարման առումով, այդ թվում՝ էսքրոու հաշիվ բացելու նախաձեռնություն չցուցաբերելու

3

տեսակետից: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե Վաճառողը ցանկացել է կատարել Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կամ եթե դրանք կատարել է, նա պետք է էսքրոու հաշվի կնքման օֆերտա ուղարկեր բանկին ն Գնորդին, ու նրանց կողմից այն ակցեպտավորվելու դեպքում էսքրոու հաշվի պայմանագիրը կհամարվեր կնքված առաջացնելով Պայմանագրով նախատեսված գումարներն այդ հաշվին մուտքագրելու Գնորդի պարտականությունը: Սակայն Վաճառողը որնէ առաջարկ չի արել, այդ թվում՝ ի պատասխան իր կողմից ներկայացված վճարման պահանջագրի՝ Գնորդի կողմից այդ մասին հիշատակելուց հետո:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր վրա չի կարող դրվել իր կողմից ժխտվող փաստի, տվյալ դեպքում՝ պատասխանողի կողմից Պայմանագրի 3.2.1-ին ն 4.5-րդ կետերով ստանձնած պարտավորությունները կատարված չլինելն ապացուցելու պարտականությունը: Պատասխանողն իր հերթին պնդել է, որ կատարել է պայմանագրային պարտավորությունները, ուստի պետ, է կր ադ փաստի ապացուցման պարտականություն: Նման պայմաններում թեն վաճառողն էր կրում իր պարտավորությունների բովանդակությունը կազմող գործողությունները, այդ թվում՝ էսքրոու հաշիվ բացելուն ուղղված ակտիվ վարքագիծ դրսնորելու (օֆերտա ներկայացնելու) ն Պայմանագրի 3.2.1-ին ու 4.5-րդ կետերով ստանձնած պարտավորությունները կատարված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը, այդուհանդերձ նրա կողմից որնէ ապացույց ո'չ իրեն, ո՛չ բանկին, ո՛չ էլ Դատարանին չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանը վճռով չի անդրադարձել հայցի բոլոր հիմքերին (պայմանագիրը լուծելու «այլ» հիմքերին) ն, սահմանափակված լինելով բողոքի հիմքերով, իր հերթին, դրանց իրավաչափորեն չի անդրադարձել, սակայն կայացրել է վճիռը բեկանելու ու փոփոխելու՝ հայցը մերժելու մասին որոշում անտեսելով վճիռը բեկանելու ն հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտությունը տվյալ դեպքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Կիմ Եգանյանի (այսուհետ նան՝ Վաճառող) ն Ընկերության (այսուհետ նան՝ Գնորդ) միջն 16.07.2019 թվականին կնքված՝ Բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ «(...) Վաճառողը վաճառում է Ընկերությունում լ«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ| իրենց պատկանող Բաժնեմասը, իսկ Գնորդը գեում է այդ Բաժնեմասը: Մասնավորապես, Վաճառողը վաճառում է իրեն պատկանող 65 տոկոս բաժնեմասը 330,117,249.15 ՀՀԴ անվանական արժեքով»:

Պայմանագրի 3.1-ին կետի համաձայն՝ «Գեորդը որպես Բաժնեմասի դիմաց լրիվ ն ամբողջական փոխհատուցում Վաճառողին է վճարում 774,605,000 ՀՀԴ գումար»:

4

Պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` «Բաժնեմասի գինը ենթակա է վճարման հետնյալ կարգով'

3.2. Բաժնեմասի գնից ընդամենը 1Ն626,738.60 ՀՀ դրամե ն 22,326.49 ԱՄՆ դոլարին ու 7:416.86 եվրոյին վճարման օրվա դրությամբ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում վաճառքի փոխարժեքով ՀՀ դրամով գումարը Գնորդի կողմից միեչն 02.08.2019թ. որպես կանխավճար վճարվում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում էսքրոու բանկային հաշվին, որի հասցեատեր կհանդիսանա Վաճառողը: Այս նպատակով Կողմերը պարտավորվում են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ կեքել էսքրոու հաշվի պայմանագիր ն բացել էսքրոու հաշիվ, որին Գնորդը փոխանցելու է սույն կետով սահմաեված վճարումները: Ըեդ որում, էսքրոու հաշվի պայմանագրով պետք է սահմանվի, որ բանկը էսքրոու հաշվին մուրքագրված էսքրոու միջոցները կփոխանցի Վաճառողին (հակառակ դեպքում դրանք էսքրոու հաշվի պայմանագրով սահմանված ժամկետում հեր փոխանցելով Գնորդին) հետնյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում'

-«Տորնեադո» ՍՊԸի ն «Մեդիսար» ՍՊԸի կողմից տրված սպտեղեկանքներ (համապատասխան ընկերությունների փնեօրենի ստորագրությամբ ու կնիքով) առ այե, որ համապատասխան ընկերությունները չունեն որնէ պահանջներ «Ամստերֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի ն «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի հանդեպ,

- վճարման հանձնարարագրեր համապատասխան գումարը ««Ամստերֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռեարկությու» ՍՊԸի ն «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի' «Ինեկոբանկ» ՓԲԸի հանդեպ Վարկային պայմանագրերով առկա 1,626,738.60 ՀՀ դրամ, 22,326.49 ԱՄՆ դոլար ու 7,416.86 եվրո ժամկետանց պարտավորությանը" տոկոսների ն տույժերի գծով, մարելու համար:

3.2.2. Բաժնեմասի գնի մեացած մասը Գեորդի կողմից վճարվում է 10 (փաս) բանկային օրվա ընթացքում այն բանից հետո, երբ բավարարված են բոլոր հետնյալ պայմանները'

զ. ուժի մեջ մրած դատական ակտով ավարտված է ՍնԴ/0232/04/19 ն ՍեԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի հիման վրա կամ այլ հիմքով,

Ե. Սույն Պայմանագրի 3.2.1 կետում եշված գումարի հաշվին մարվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ Վարկային պայմանագրերով առկա 1.626,738.60 ՀՀ դրամ, 22,326.49 ԱՄՆ դոլար ու 7,416.86 եվրո ժամկերանց պարտավորությանը՝ տոկոսների ն տույժերի գծով:

Շ. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համաձայեվել է փոփոխել Վարկային պայմանագրերով մարումների գրաֆիկը այնպես, որ առկա ժամկետանց մարումների (մայր գումարի մասով) ն հետագա բոլոր մարումների ժամկետները սահմաեված են ոչ շուտ, քան ՍեԴ/0232/04/19 ն ՍեԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթի ավարտի վերաբերյալ դատական ակտի ուժի մեջ մտնելուց 10 (փաս) աշխատանքային օր հետո:

Ժ Նախորդ պարբերությունում եշված ողջ ժամանակահատվածում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն չի պահանջել Վարկային պայմանագրերից որնէ մեկով վարկի վաղաժամկետ մարում ն Գրավի պայմանագրերի շրջանակներում չի մեկնարկել Անշարժ Գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթաց

5

6. Սույն Պայմանագրի 4.3 կերտի համաձայն իրականացվող ստուգման շրջանակներում հաստատվել են Պայմանագրի 2.1 կերով նախատեսված հավաստիացումները: Ընդ որում, եթե ստուգման շրջանակներում հայտնաբերվեն Պայմանագրի 2.1.11 կերով նախատեսված ծավալը գերազանցող պարտավորություններ, ապա Գնորդը չի կարող հրաժարվել Բաժնեմասի գնի վճարումից, պայմանով, որ համապատասխան պարպտավորությունների չափը չի գերազանցում Բաժնեմասի գինը, սակայն իրավունք կունենա պահանջել հատուցում այդ պարպտավորությունեերի չափով, ն այդպիսի հատուցման գումարը հաշվանցել Բաժնեմասի գնի հետ:

է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրավոր համաձայնվել է Գնորդի կողմից սույն Պայմանագրով սահմանված կարգով Բաժնեմասի գնի վճարման պայմանով դադարեցնել Անշարժ Գույքի եկատմամբ Գրավի պայմանագրերով սահմանված գրավը (այդ թվում գրավի դադարեցումից անմիջապես հետո գրավի իրավունք ձեռք բերելով Անշարժ Գույքի եկատմամբ որպես Գնորդին՝ Բաժեեմասի ձեռքբերման համար տրամադրվող վարկի ապահովում):

8. Առկա չէ 4.5 կերտի համաձայն Բաժնեմասի դիմաց վճարումը կատարելուց ն սույն Պայմանագրի կատարումից (լուծելով սույն Պայմանագիրը) հրաժարվելու այլ հիմք:

հ. Առկա չէ Գեորդի «ՍԼԳ» ՍՊ ընկերության մասնակից Ամալյա Կարապետյանի միջն 16-ը հուլիսի 2019թ.-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 4.5 կետի համաձայն այդ մասնակցին բաժնեմասի դիմաց վճարումը կատարելուց ն եշված պայմանագրի կատարումից հրաժարվելու հիմք:

3.2.3. Սույն կետի համաձայն Բաժնեմասի գենի մնացած մասը վճարվում է Վաճառողին «Ինեկոբանկ» ՓԲ ըեկերությունում էսքրոու հաշվեհամարից այն պայմանով, որ

- Վաճառողի կողմից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում նախապես մուրքագրվեն վճարման հանձնարարագրեր համապատասխան գումարը «Ամստերֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությու» ՍՊԸին ն «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին որպես եպատակային փոխառություն փոխանցելու մասին' «Ինեկոբանկ» ՓԲԸի հանդեպ Վարկային պայմանագրերով իրենց առկա պարտավիորությունները մարելու համար (ընդ որում Վարկային պարտավորությունները ըստ այդմ մարվելու են վաճառքի գնի չափով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի ն/կամ սույն կետում եշված պայմանագրի համաձայն արդեն իսկ կատարված մարումները), ն

- Վաճառողի կողմից Գնորդին ն «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին նախապես ներկայացվի իր ն համապատասխանաբար «ԱմստերֆՖլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի ն «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռեարկություն» ՍՊԸ-ի հետ համապատասխան նպատակային փոխառության պայմանագրերի պատճենները, ն

- «Ամստերֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի ն «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի կողմից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում նախապես մուրքագրվեն վճարման հանձնարարագրեր համապատասխան գումարները ամբողջությամբ անմիջապես «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին փոխանցելու համար' որպես Վարկային պայմանագրերով իրենց առկա պարտավորությունների մարում, ն

- համանման պայմանագիր ու հանձնարարագրեր տրամադրվել են Գնորդի ն «ՍԼԳ»

6

ՍՊ ըեկերության մասնակից Ամալյա Կարապետյանի միջն 16-ը հուլիսի 2019թ.-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 3.2 կետի համաձայն»:

Պայմանագրի 3.5-րդ կետի համաձայն՝ «Կողմերը պարտավորվում են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ կեքել էսքրոու հաշվի պայմանագիր ն բացել էսքրոու հաշիվ, որին Գեորդը փոխանցելու է սույն Պայմանագրի 3.2.2 սահմանված վճարումը' Պայմանագրի 3.2.2 ն 3.2.3 կետերով սահմանված պայմանները բավարարված լինելու պայմանով: Ընդ որում, էսքրոու հաշվի պայմանագրով պետք է սահմաեվի, որ բաեկը էսքրոու հաշվին մուրքագրված էսքրոու միջոցները կփոխանցի Վաճառողին (հակառակ դեպքում դրանք էսքրոու հաշվի պայմանագրով սահմանված ժամկետում հեր փոխանցելով Գնորդին) հետնյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում'

3.5... Բաժնեմաս նկատմամբ սեփականության իրավուքի փոխանցումը հավաստվում է: Ռեգիստրի կողմից տրված փաստաթղթով,

3.5.2. Սույն պայմանագրի 3.2.1 կետով ն 3.2.2 կետի օ ենթակետով սահմանված պայմանները բավարարված են համարվում ՀՀ սնանկության դատարանի սնանկության գործի ավարտման մասին դատական ակտի առկայության դեպքում դրա վրա ուժի մեջ մտնելու մասին դատարանի մակագրությամբ ն կնիքով,

3.5.3. Սույն պայմանագրի 3.2.2 կետի Ե ն 6 ենթակետերով սահմանված պայմանները բավարարված են համարվում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի ն փոփոխված Վարկային պայմանագրերով մարումների գրաֆիկը,

3.5.4. Սուն պայմանագրի 3.2.2 կերի ժԺ ենթակետով սահմանված պայմանները բավարարված են համարվում «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության կողմից տրված տեղեկանքի հիմա վրա,

3.5.5. Սույն պայմանագրի 3.2.2 կետի ք ենթակետով սահմանված պայմանները բավարարված են համարվում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա,

3.5.6. Սույն պայմանագրի 3.2.2 կետի 6, 9, հ ենթակետերով սահմանված պայմանները բավարարված են գհամարվում Գեորդիի կողմից տրված 6 համապատասխան տեղեկանքներով»:

Պայմանագրի 4.5-րդ կետի համաձայն՝ «Գեորդը իրավունք կունենա հրաժարվել սույն Պայմանագրի համաձայն Բաժնեմասի դիմաց 3.22 կետով նախատեսված վճարումը կատարելուց ն սույն Պայմանագրի կատարումից (լուծելով սույն Պայմանագիրը), եթե սույն Պայմանագրի կեքման օրվանից 3 (երեք) ամսվա ընթացքում'

4.5.Լ. Ամբողջությամբ վճարված չէ «Ամստերֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի կողմից «Տորնադո» ՍՊԸ-ի հանդեպ պարտքը ն «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի կողմից «Մեդիսար» ՍՊԸ-ի հաեդեպ պարտքը:

4.5.2. Առանց վեասելու սույն 4.5 կետի վերջին պարբերության դրույթները՝' ուժի մեջ մտած դատական ակտով ավարտված չէ ՍեԴ/0232/04/19 կամ ՍեԴ/0284/04/19 սնաեկության գործերով վարույթը:

4.5.3. Պահպանված չեն սույն Պայմանագրի 4.2 կերի պահանջները:

4.5.4. Դեռնս կատարված չեն սույն Պայմանագրի 4.4 կետի պահանջները:

7

4.5.5. Սուն Պայմանագրի 4.3 կետի համաձայն իրականացվող ստուգման շրջանակեերում պարզվել է, որ Պայմանագրի 21 կերով 6 նախատեսված հավաստիացումները հավաստի (ճիշտ) չեն, ն առկա է ողջամիտ հնարավորություն, որ Բաժնեմասի նկատմամբ Վաճառողի իրավունքները կան Գեորդին դրաեց փոխանցումը կամ Անշարժ Գույքի նկատմամբ Ըեկերության իրավունքները կարող են ողջամտորեն հիմնավոր կերպով վիճարկվել (դրանց ձեռքբերման հիմքում ընկած գործարքի անվավեր կամ առոչիեչ ճանաչման, ռեստփիտուցիայի կիրառման, կամ որնէ այլ հիմքով, բացառությամբ այնպիսի հիմքերի, որոնց համար պատասխանատու է Գնորդը) կամ ենթարկվել այնպիսի սահմանափակումների, որոնք զգալիորեն կարող են նվազեցնել Անշարժ Գույքից օգտվելու կամ այն տեօրինելու կամ տիրապետելու Ընկերության հնարավորությունը:

4.5.6. Գնորդի ն «ՍԼԳ» ՍՊ ընկերության մասնակից Ամալյա Կարապետյանի միջն 16- ը հուլիսի 2019թ.-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 4.3 կետի համաձայն իրականացվող ստուգման շրջանակներում պարզվել է, որ այդ պայմանագրի 2.1 կետով նախատեսված հավաստիացումնեերը հավաստի (ճիշտ) չեն, են առկա է ողջամիտ հեարավորություն, որ այդ մյուս բաժնեմասի նկատմամբ մյուս մասնակցի իրավունքները կան Գեորդին դրանց փոխանցումը կարող են ողջամտորեն հիմեավոր կերպով վիճարկվել (դրանց ձեռքբերման հիմքում ընկած գործարքի անվավեր կամ առոչինչ ճանաչման, ռեստիտուցիայի կիրառման, կամ որնէ այլ հիմքով, բացառությամբ այնպիսի հիմքերի, որոնց համար պատասխանատու է Գնորդը):

4.5.7. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն չի համաձայնվել փոփոխել Վարկային պայմանագրերով մարումների գրաֆիկը այեպես, որ առկա ժամկետանց մարումների (մայր գումարի մասով) ն հետագա բոլոր մարումների ժամկետները սահմաեված են ոչ շուտ, քան ՍեԴ/0232/04/19 ն ՍեԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթի ավարտի վերաբերյալ դատական ակտի ուժի մեջ մտնելուց 10 (փաս) աշխատանքային օր հետո:

4.5.8. Վարկային պայմանագրերով վարկառուներից որնէ մեկի կողմից թույլատրված խախտման, Վաճառողի կողմից սույն Պայմանագրով իր ,պարտավորությունների խախտման ն/կամ Գրավի պայմանագրերով գրավի առարկայի վնասման կամ ոչեչացման հիմքով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին պահանջել է Վարկային պայմանագրերից որնէ մեկով վարկի վաղաժամկետ մարում ն/կամ մեկեարկել է Անշարժ Գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթաց:

45.9. Գնորդին բաժնեմասի անվանական արժեքով չի վաճառվել «ՁՅՈՒՆԻԿ ՏԵՐՄԻՆԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հարյուր տոկոսը:

Սույե 4.5 կերի առաջին եախադասությունում եշված եռամսյա ժամկետը ենթակա կլինի երկարացման այե դեպքում, եթե ուժի մեջ մրած դատական ակտով ՍեԴ/0232/04/19 կամ ՍեԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը ավարտված չի լինի' Կողմերի կամքից անկախ պատճառներով: Նման դեպքում ժամկետը կերկարացվի այն ժամկետով, որը անհրաժեշտ է համապատասխան պատճառները վերացնելու համար, պայմանով, որ Վաճառողը այդ առեչությամբ գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը, ն ամեն դեպքում պատշաճ կատարում է սույն Պայմանագրով իր պարտավորությունները:

8

Սույե 4.5 կետով սահմանված ժամկետի ավարտին (հաշվի առնելով դրա հնարավոր երկարացումները) Գեորդը պարտավոր է Վաճառողին տրամադրել տեղեկանք' սույն կետով նախատեսված հիմքերի առկայության կամ բացակայության մասով» (հատոր 1-ին, գ.թ. 7-15).

2) Վաճառողը 20.09.2019 թվականին Գնորդին ներկայացրել է հետնյալ բովանդակությամբ պահանջագիր.

«(-): Ներկայումս Պայմանագրի համաձայե Ձեր կողմից ստանձնած պարպտավիորություն չի կատարվել 1,626,738.60 ՀՀ դրամի ն 22,326.49 ԱՄՆ դոլարի ու 7,416.86 եվրոյի չափերով:

Այսպիսով, Ձեր ընդհանուր պարտավորությունը Կ.Եգանյանի հանդեպ կազմում է Ն626,738.60 ՀՀ դրամ, 22,326.49 ԱՄՆ դոլար ն 7,416.86 եվրո:

Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ Ձեզ սույն պահանջագիրը ստանալուց հետո հինգ բանկային օրվա ընթացքում ամբողջությամբ մարել 16.07.2019թ. կեքված բաժնեմասի առքուվաճառքի պայմանագրով սահմանված պարտավորությունը» (հատոր 1-ին, գ.թ. 19).

3) ի պատասխան Վաճառողի 20.09.2019 թվականի պահանջագրի՝ Ընկերության տնօրեն Քրիստինե Խաչատրյանը 05.10.2019 թվականին Վաճառողին հասցեագրել է հետնյալ բովանդակությամբ գրություն.

«(...): Պետք է հայտնենք, որ Ձեր գրությունը զարմանք ն տարակուսանք է առաջացնում, քանի որ ընդհանրապես չի բխում Ձեր ն «ՍԱՆՄԱՐ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի միջն 2019 թվականի հուլիսի 16-ին կեքված «ՁՅՈՒՆԻԿ ՍԱՌՆԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի (...) ոգուց, չի համապատասխանում միեչն այս պահը Ձեր կողմից ցուցաբերած անգործությանը ն եման անգործությամբ արտահայտված' գործարքը չեղյալ համարելու իրական կամքի դրսնորմանը, ինչպես նեան դորս է ցանկացած գործնայցան ն գործընկերային .հարաբերությունների փրամաբանությունից:

Անհրաժեշտ ենք գտեում հղում կատարել ն վերահաստատել որոշ փաստեր ն հանգամանքներ, որոնք այս պահին հեարավորություն են փալիս համոզված պեդելու, որ Ձեր իրական մտադրությունը գործարքը ավարտելը չէ, այլ Ընկերությանը դեռ անհասկանալի պատճառներով դատական վեճ ստեղծելն է:

Այսպես, որպես փաստ նշենք որ էսքրոու հաշվին գումար փոխանցելու նախապայմանը, որը որպես Ընկերության կողմից միակ չկատարված նախապայման նշել եք, ամբողջությամբ կտրված է Պայմանագրի իրական տրամաբանությունից ն վստահաբար առանձնացված է Ձեր կարճ գրության մեջ' տպավորություն ստեղծելու, որ Գեորդը որնէ պարտավորություն չի կատարել: Այնինչ, նշված նամակը գրելուց առաջ պետք էր հաշվի առնել հետնյալ փաստերը ն հանգամանքները, որոնք թույլ կտային ավելի արդար ն իրավունքի տեսանկյունից ազնիվ նամակ ստանալ: Ձեր կողմից միեչ օրս որնէ առաջարկ չի ներկայացվել բացել էսքրոու հաշիվ ն չեք դրսնորել կամք կամ ցանկություն, որպեսզի այդ հաշիվը բացվի: Ավելորդ չենք համարում վերահաստատել, որ էսքրոու հաշվի պայմանագիրը պետք է կեքվի Բանկի, Ձեր ն Ընկերության միջն, դրա նախապայմանները պետք է համապատասխանհեցվեն Պայմանագրի բնույթին ն առանց Ձեզ ն Բաեկի Գեորդը չէր կարող

9

բացել էսքրոու հաշիվ: Վերահաստատենք, որ միեչ օրս Դուք որնէ գրություն, առաջարկ չեք ներկայացրել էսքրոու հաշվի բացման համար, Ընկերությանը չի ներկայացվել էսքրոու հաշվի բացման նախագիծ, ինչը հիմք է տալիս Ընկերությանը ենթադրելու, որ այդ նախապայմանի ձախողումը հնարավոր է որոշակի պատճառով պլանավորված է Ձեր կողմից:

Ինչ վերաբերվում է Պայմանագիրը կեքելուց ավելի քան երկու ամիս հետո հանկարծակի ուղարկված ծանուցմանը (որե ի դեպ ուղարկվել է Պայմանագրի կողմ չհանդիսացող անձի կողմից), ապա ցանկացած իրավական գնահատման տեսանկյունից դրան պետք է նախորդեին էսքրոու հաշվի պայմանագիր կնքելու Ձեր առաջարկը, այդ առաջարկին Ընկերության բացասական պատասխանը, իեչը երբեք տեղի չի ունեցել:

Ի լրումե վերը եշված հանգամանքի, եշենք, որ Պայմանագրի վերջեական փակումը (գործարքի ավարտը), բացի էսքրոու հաշվին Գնորդի կողմից գումար դնելու միակ պարտավորության, մեծապես ն բացառապես կախված է Ձեր կողմից Պայմանագրի բազմաթիվ նախապայմանների կատարումից, որոնցից որնէ մեկի կատարման վերաբերյալ միեչն օրս (Պայմանագիրը կնքելուց մոտ 75 օր հետո) որնէ ապացույց, որնէ գործողություն, որնէ գրություն, որնէ ծանուցում Դուք չեք ներկայացրել Գեորդին, ընդ որում, այդ նախապայմաններից էականների կատարումը որնէ կապ չուներ էսքրոու հաշվի բացման հետ, ինչը կրկին անգամ հիմք է տալիս ենթադրելու, որ էսքրոու հաշվի հեր կապված գրությունը բացառապես փորձ է Ըեկերությանը որնէ բանում մեղադրելու ն վեճ ստեղծելու, քանի որ Դուք կամք կամ հնարավորություն չեք ունեցել կատարել Պայմանագրի որնէ նախապայման:

Վերջապես, ի լրումե Ձեր կողմից չկատարված նախապայմանների, նշենք, որ որոշ նախապայմաններ անհեար է եղել կատարել րլֆ9Գնեորդ Ընկերությունից անկախ պատճառներով: Մասնավորապես, տեղեկացնում եմ, որ մինչ օրս հնարավոր չի եղել ստանալ «ՁՅՈՒՆԻԿ ՍԱՌՆԱՐԱՆ» սահմանափակ պատասխանամվությամբ ընկերության վերաբերյալ փաստաթղթերը (նույնիսկ ընկերության կողմից համապատասխան լիազորագիր ստանալու ու ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալություն դիմելու պարագայում, քանի որ համապատասխան փաստաթղթերն առգրավված են քրեական գործի շրջանակներում), որոնք հնարավորություն կտային պարզել բաժնեմասի եկատմամբ օրենքի ուժով ծագած գրավի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նան ստուգել Ձեր կողմից տրված այլ հավաստիացումները:

Վերը նշվածից ելնելով, առաջարկում ենք եռօրյա ժամկետում ներկայացնել հավաստի ն վստահելի տեղեկություններ ն կատարված գործողություններ ցանկ, որոնեք կվստահեցնեն Ընկերությանը, որ Պայմանագրով սահմաեված ժամկետում Դուք ամբողջությամբ կատարած կլինեք Պայմանագիրը փակելու բոլոր նախապայմանները» (հատոր 1-ին, գ.թ. 22, 23).

4) Վաճառողը 05.10.2019 թվականին Գնորդին ներկայացրել է հետնյալ բովանդակությամբ մեկ այլ պահանջագիր.

«(...): Պայմանագրի 3.2.2 կետի համաձայն իմ կողմից ամբողջությամբ իրականացվել է ՍեԴ/0232/04/19 ն ՍեԴ/0284/04/19 վարույթներով ստանձնած բոլոր պարտավիրությունները:

(:-.): Ներկայումս Պայմանագրի համաձայն Ձեր կողմից ստանձնած պարտավորություն

10

չի կատարվել 744.605.000 ՀՀ դրամի չափով:

Այսպիսով, իմ կողմից իրականացվել է 2019 թվականին հուլիսի 16-ին կնքված պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ինչից ելնելով առաջարկում է սույն պահանջագիրը ստանալուց հերո տաս բանկային օրվա ընթացքում ամբողջությամբ մարել 16.07.2019թ. կնքված բաժնեմասի առքուվաճառքի պայմանագրով սահմանված պարտավորությունը մասնավորապես 744.605.000 ՀՀ դրամ գումարը, այլապես պայմանագրով սահմանված պարտավորությունը պատշաճ (կատարելու համար կիրակաեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործողություններ' բռնագանձելով պայմանագրով սահմանված գումարը»:

Նշված պահանջագրին չի կցվել Վաճառողի կողմից իր պարտավորությունները կատարելու փաստը հավաստող որնէ ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 20, 21).

5) Գնորդը 10.10.2019 թվականին Վաճառողին հասցեագրել է գրություն, որով հայտնել է հետնյալը.

«(..): Անհրաժեշր ենք համարում արձանագրել, որ Ձեր կողմից ստորագրված գրությունը պարունակում է իրականությանը չհամապատասխանող, ինչպես նան մոլորեցնող տեղեկություններ: Հույս ենք հայտեում, որ եշված փաստերը պատահաբար են հայտեվել Ձեր գրության մեջ ն իրական նպատակ չեք ունեցել չճշտված ն մոլորեցնող տեղեկություններ ներկայացնել:

Դուք պնդում եք հետնյալը. «Պայմանագրի 3.22 կետի համաձայն իմ կողմից ամբողջությամբ իրականացվել է ՍեԴ/0232/04/9 ն ՍեԴ/0284/04/9 վարույթներով ստանձնած բոլոր պարտավիորությունները»:

Ձեր ն «ՍԱՆՄԱՐ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի միջն 2019 թվականի հուլիսի 16-ին կեքված «ՁՅՈՒՆԻԿ ՍԱՌՆԱՐԱՆ» սահմանափակ :պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի (...) 3.2.2 կետի (ճ) պարբերությունում եշված է. «Ֆինանսական առողջացման ծրագրի կատարման կամ այլ կիրառելի հիմքով ուժի մեջ մտած դատական ակտով ավարտված է ՍեԴ/0232/04/19 ն ՍնեԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը «Սեաեկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի հիման վրա կամ այլ հիմքով»:

Նախ ն առաջ շեշտեմ, որ որնէ ապացույց չեք ներկայացրել այս պարտավորությունեերը կատարված համարելու վերաբերյալ: Ավելին, «ճոթ» տեղեկատվական համակարգի տվյալեերով ՍեԴ/0232/04/19 սնանկության գործի շրջանակներում վարույթը ոչ միայն ավարտված չէ, այլ նան 13.08.2019 թվականին կայացվել է սնանկ ճանաչված իրավաբանական անձի լուծարման վարույթ սկսելու մասին որոշում:

Իր հերթին, «ճշմ.ՒճՒ.ա տ» կայքի հրապարակումները ակնհայտ են դարձնում, որ շարունակվում է նան ՍեԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը: Մասնավորապես, 16.09.2019թ. «ճ2մ0Ւ6Ւ.Օտ» կայքում հրապարակվել է հայտարարություն, համաձայն որի ՀՀ սնանկության դատարանի 02.09.2019թ. ՍեԴ/0284/04/19 որոշմամբ, սկսվել է «Բիգա Հայ- Հոլանդական ՀՁ ՍՊԸ-ն (ՊԳՀ 264. 110.07131, ՀՎՀՀ 00089298, ք.Երնան, Արշակունյաց 9) լուծարման վարույթ: Նույն 02.09.2019թ. որոշմամբ «Բիգա» հայ-Հոլանդական ՀՁ ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է» (հնքքՏ://հո/ոմ.0200Ւ0Ւ.ՕՈ/ճոոօսոՇոծո/0Ւ9/123/00551154/):

11

Միաժամանակ Ձեր կողմից մինչ օրս որնէ տեղեկություն կամ ապացույց չի ներկայացվել Պայմանագրի 3.2.2 կետի այլ պայմանների կատարման վերաբերյալ ն Ձեր նախորդ երկու գրությունների բովանդակությունից ն թաքեված ենթատեքստից ենթադրում ենք, որ դրանք կատարելու հնարավորություն ն մտադրություն չունեք ն գործարար էթիկային համապատասխան պտեղեկություններ, ապացույցներ, փաստաթղթեր ներկայացնելու ն հաղորդակցվելու փոխարեն ուղարկում եք բացառապես միակողմանի գրություններ, փորձ անելով Գեորդին ներկայացնել պարտավորություննեերի խախտում թույլ տված կողմ, առանց հաշվի առնելու, որ որպես Վաճառող Ձեր կողմից չի կատարվել գործարքի որնէ նախապայման ն պարտավիորություն:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կանխավճարի վճարման Ձեր անհիմն պահանջի վերաբերյալ գրությանը ներկայացվել է պատասխան 05.10.2019 թվականի գրությամը»:

Նշված գրությունը Վաճառողն ստացել է 14.10.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

6) Գնորդը 06.11.2019 թվականին Վաճառողին հասցեագրված՝ Պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ ծանուցմամբ նշել է հետնյալը.

«Ձեր ն «ՍԱՆՄԱՐ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի (...) միջն 2019 թվականի հուլիսի 16-ին կնքվել է «ՁՅՈՒՆԻԿ ՍԱՌՆԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (...) 65 (վաթսունհինգ) տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր (...): Պայմանագրի 4.5 կետի համաձայն Գեորդը իրավունք ունի հրաժարվել Պայմանագրի համաձայն Բաժեեմասի դիմաց Պայմանագրի 3.2.2 կերով նախատեսված վճարումը կատարելուց ն Պայմանագրի կատարումից (լուծելով Պայմանագիրը), եթե Պայմանագրի կեքման օրվանից 3 (երեք) ամսվա ընթացքում կատարված չեն մի շարք նախապայմանների պահանջներ:

Գեորդին հայտեի են տեղեկություններ (այդ թվում" հանրամատչելի աղբյուրներից) առ այն, որ Պայմանագրով նախատեսված պայմանները ամբողջությամբ կատարված չեն:

Հիմք ընդունելով վերը նշվածը, խնդրում ենք այս գրությունը համարել Պայմանագրի 4.5 կերի համաձայն' Գեորդի կողմից հրաժարման ծանուցում այն հիմքով, որ կատարված չեն Պայմանագրով նախատեսված նախապայմանները (այդ թվում' Վաճառողի կողմից կատարման ենթակա պայմանները):

Եթե սույն Ծանուցման մեջ նշված չեն այլ Պայմանագրից հրաժարվելու այլ հիմքեր կամ Գնորդը չի պահանջում տուգանք կամ լրացուցիչ վնասներ, դա չի կարող մեկնաբանվել, որ լրացուցիչ հիմքեր չեն կարող ներկայացվել կամ Գեորդը որնէ կերպ հրաժարվում է Պայմանագրով ն օրենքով սահմանված տույժեր, վնասների հատուցման պահանջ ներկայացնելու որնէ իրավունքից:

Առաջարկում ենք 30 օրյա ժամկետում հաստատել, որ համաձայն եք սույն ծանուցման հեր ն կեքել համապատասխան Պայմանագիրը լուծված համարելու վերաբերյալ համաձայնագիր: Նշված ժամկետում համաձայնագիրը կեքելու դեպքում, որտեղ նան կեշվի, որ Վաճառողը Գեորդի եկատմամբ որնէ պահանջներ չունի, Գնորդը Վաճառողին Պայմանագրի չկատարման հետ կապված պահանջներ ներկայացնելու որնէ իրավունքից կհրաժարվի:

Խեդրում ենք պատասխանը ուղարկել ՀՀ, ք.Երնան, Բուզանդի փող., շենք 13, բն. 75

12

հասցեով»:

Նշված ծանուցումը վերադարձվլ է «Գնորդին փոստային անդորրագրի «Չպահանջված» նշագրումով (հատոր 1-ին, գ.թ. 26, 27, 27-ի դարձերես).

7) 16.02.2022 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն արձանագրային որոշմամբ կողմերի միջն բաշխել է ապացուցման պարտականությունը: Ընկերության վրա պարտականություն է դրվել ապացուցելու, թե «որոն. են հանդիսացել պայմանագիրը լուծելու հիմքերը»: Վաճառողի վրա պարտականություն է դրվել ապացուցելու հայցադիմումի պատասխանի հիմքում դրված փաստերը: Միննույն ժամանակ Դատարանն անվիճելի է համարել այն փաստերը, որ Ընկերության ն Կիմ Եգանյանի միջն 16.07.2019 թվականին կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, ն նշված պայմանագրի առարկա բաժնեմասի դիմաց գումարը չի վճարվել (հատոր 1-ին, գ.թ. 72-75, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «2-2022. 02. 16 15-43-57», րոպեներ 06:40-10:28).

8 «Թթիվ ՍնԴ/02320419 ն թիվ ՍնԴ/0248/0419 սնանկության գործերով պարտատերերի պարտքերը (բացառությամբ` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ առկա պարտավորության) մարելու փաստն ապացուցելու նպատակով Վաճառողը Դատարան է ներկայացրել համապատասխան անդորրագրեր (հատոր 1-ին, գ.թ. 79-82):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառեալ՝'

Լ կողմերից մեկի պահանջով պայմանագիրը դրանով նախատեսված հիմքերով լուծելու առանձեահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները,

2. ոչ լրիվ վերաքննության պայմաններում Վերաքենիչ դատարանի լիազորությունների իրականացման առանձեահատկություններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

1 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության

13

անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից ն այլ գործարքներից (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1ին կետի Էհամաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների ն ծառայությունների թերություններով կամ . պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1ին կետի Ւհամաձայն՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

14

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ ն, պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրից ծագող ,պարտավորություննեի նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի ն պայմանագրերի առանձին տեսակների մասին նույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1ին կետի -համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: (...):

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխումը ն լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված՝ պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 2-րդ կետի -համաձայն՝ պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում՝

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «ն» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետներով բաժանված պայմաններով, կամ

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետներով ն «ն» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում նշված նորմի

15

կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրեն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/9591/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել