Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72 — Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72 — Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 1) ԱԱՀ վճարող չհամարվողները. 2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացա

Ամբողջ Տեքստ

Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 1) ԱԱՀ վճարող չհամարվողները. 2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաև Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 7108 խմբի ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների, Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից նվիրատվության ձևով պետությանը կամ համայնքին ապրանքի մատակարարման գործարքների, երբ ԱԱՀ-ի հաշվանցումները (պակասեցումները) կատարվում են Օրենսգրքով սահմանված կարգով՝ անկախ ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվելու հանգամանքից. 3) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին. 4) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են այն գործարքներին, որոնք, Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, չեն համարվում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ. 5) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվին վերաբերող գործարքին. 6) եթե հարկային հաշիվը, Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն, համարվում է անապրանք փաստաթուղթ. 7) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը, Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն, ճանաչվել է անվավեր. 8) (կետն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-358-Ն) 9) լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի օտարման գործարքից առաջացած` բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի և Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով վերաձևակերպված ԱԱՀ-ի գումարների բացասական տարբերության չափով, եթե այդ լիզինգի առարկան մինչև օտարումը տրամադրված է եղել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որով նախատեսված չի եղել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին. 10) (կետն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-358-Ն) 11) եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում. 12) եթե 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար. 13) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքներին (բացառությամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների) վերագրվող՝ այդ իրերի ձեռքբերման հարկային հաշվում կամ ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով: (72-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց.

18.06.20 ՀՕ-321-Ն, 13.04.23 ՀՕ-131-Ն, փոփ.

16.11.23 ՀՕ-358-Ն, լրաց.

02.07.25 ՀՕ-243-Ն, 06.05.26 ՀՕ-200-Ն, 06.05.26 ՀՕ-234-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 13.04.23 ՀՕ-131-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) (16.11.23 ՀՕ-358-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 02.07.25 ՀՕ-243-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 06.05.26 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել