ՀԱԿՈԲ ՌԱՖՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 11 սեպտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՀԱԿՈԲ ՌԱՖՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
11 սեպտեմբերի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
Նախագահությամբ` Ռ. Պապայանի
Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի
Հ. Դանիելյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Հակոբ Ռաֆյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Հակոբ Ռաֆյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի, 233 հոդվածի 1-ին մասի 3-6րդ կետերի, 2-րդ ու 4-րդ մասերի և 234 հոդվածի սահմանադրականությունը։
2-րդ դատական կազմը գտավ, որ ներկայացված դիմումը ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի, 233 հոդվածի 1-ին մասի 4-6րդ կետերի, 2-րդ ու 4- րդ մասերի և 234 հոդվածի առումով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի
մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին կետի պահանջներից ելնելով, քանի որ նրա նկատմամբ
գործը լուծող վերջնական դատական ակտով չեն կիրառվել օրենսգրքի վերոհիշյալ հոդվածների դրույթները։
2-րդ դատական կազմը նաև գտավ, որ դիմումը 233 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի
առումով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի,
Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5
կետերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին:
Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը:
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր
նկատմամբ կիրառված օրենքների դրույթները հակասում են Սահմանադրությանը։
Հակոբ Ռաֆյանը միջնորդել է իրեն ազատել պետտուրքի վճարումից, որը բավարարման ենթակա է, քանի որ գործազուրկ է և եկամտի այլ աղբյուր չունի։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով,
Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
1. Քաղ. Հակոբ Ռաֆյանի դիմումը` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի
231 հոդվածի, 233 հոդվածի 1-ին մասի 4-6րդ կետերի, 2-րդ ու 4-րդ մասերի և 234 հոդվածի
սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել։
2. Քաղ. Հակոբ Ռաֆյանի դիմումը` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի
233 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել
քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային ժողովին։
3. Հակոբ Ռաֆյանին ազատել պետտուրքի վճարումից:
ՔԱՐՏՈՒՂ
SՐՈՒԹՅՈՒՆ
na 21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 սեպտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
