ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները, հանրաքվեի տեղամասերը, տեղամասային կենտրոնները և հանրաքվեի ֆինանսավորումը 1.
Ամփոփում
Հոդված 16. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները, հանրաքվեի տեղամասերը, տեղամասային կենտրոնները և հանրաքվեի ֆինանսավորումը 1. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու կարգը, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու, հանձնաժողովներին ցուցակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 16. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները, հանրաքվեի տեղամասերը, տեղամասային կենտրոնները և հանրաքվեի ֆինանսավորումը 1. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու կարգը, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:
2. Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
3. Հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով` Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան: Գ Լ ՈՒ Խ 5 ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
