Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 34 — Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 34AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 34 — Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 34. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը 1. Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար սույն օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան։ Ծանուցագրում նշվում են դատարան չներկայանալու իրավական հետևանքները։ 2. Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով։ Եթե սահմանված կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը կարող է վկային բերման ենթարկելու որոշում կայացնել` նրա վրա դնելով չներկայանալու հետևանք

Ամբողջ Տեքստ

Հոդված 34. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը 1. Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար սույն օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան։ Ծանուցագրում նշվում են դատարան չներկայանալու իրավական հետևանքները։

2. Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով։ Եթե սահմանված կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը կարող է վկային բերման ենթարկելու որոշում կայացնել` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը։ Միևնույն ժամանակ նրա նկատմամբ կարող է նշանակվել դատական տուգանք` սույն օրենսգրքով սահմանված կարգով։ Բերման ենթարկելու մասին որոշումը դատարանն անհապաղ ուղարկում է ոստիկանություն՝ կատարման:

3. Դատական տուգանքի նշանակումը և ծախսերի հատուցման պարտականություն դնելը, ինչպես նաև բերման ենթարկելու մասին որոշումը վերացվում են, եթե վկան ապացուցում է, որ նա ժամանակին չի ստացել ծանուցումը, կամ նրա բացակայության պատճառը հարգելի է եղել։ (34-րդ հոդվածը փոփ. 09.02.18 ՀՕ-120-Ն, լրաց.

11.04.24 ՀՕ-194-Ն ) ( 11.04.24 ՀՕ-194-Ն օրենքն ունի անցումային դրույթ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել