Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 359 — Դատական վերանայման սահմանները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 359AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 359 — Դատական վերանայման սահմանները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 359. Դատական վերանայման սահմանները 1. Վերաքննությունը և վճռաբեկությունն իրականացվում են բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում: 2. Վերադաս դատարանն իրավասու է ի շահ մեղադրյալի դուրս գալու վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի սահմաններից, եթե՝ 1) ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակելուց հետո հայտնաբերվում է քրեական հետապնդումը բացառող հանգամանք. 2) հայտնաբերվում է, որ մեղադրյալի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական. 3) հայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 359. Դատական վերանայման սահմանները 1. Վերաքննությունը և վճռաբեկությունն իրականացվում են բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում:

2. Վերադաս դատարանն իրավասու է ի շահ մեղադրյալի դուրս գալու վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի սահմաններից, եթե՝ 1) ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակելուց հետո հայտնաբերվում է քրեական հետապնդումը բացառող հանգամանք. 2) հայտնաբերվում է, որ մեղադրյալի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական. 3) հայտնաբերվում են սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքներ. 4) հայտնաբերվում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ, պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել. 5) բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքն ակնհայտորեն վերաբերում է նաև դատական ակտը չբողոքարկած մեղադրյալին:

3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում:

4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել