Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72 — Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը և օգտագործումը 1.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72 — Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը և օգտագործումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 72. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը և օգտագործումը 1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտը բռնագանձվում է սույն օրենսգրքի 69-71-րդ հոդվածներին համապատասխան և վճարվում է երեխաների խնամակալին (հոգաբարձուին): 2. Առանց ծնողական խնամքի մնացած և շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ կազմակերպությունների հաշվին, ո

Ամբողջ Տեքստ

Հոդված 72. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը և օգտագործումը 1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտը բռնագանձվում է սույն օրենսգրքի 69-71-րդ հոդվածներին համապատասխան և վճարվում է երեխաների խնամակալին (հոգաբարձուին):

2. Առանց ծնողական խնամքի մնացած և շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ կազմակերպությունների հաշվին, որտեղ դրանք հաշվառվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպություններն այդ գումարները պահում են երեխայի անվամբ բացված բանկային հաշվին: Ալիմենտի գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսն օգտագործվում է նշված կազմակերպություններում երեխաների ապրուստը հոգալու համար: Կազմակերպությունում երեխայի խնամքն օրինական հիմքերով դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում նրա անունով ստացված ալիմենտի գումարը և այդ գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցվում են երեխայի անվամբ՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության դիմումի հիման վրա բացված բանկային հաշվին: (72-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, խմբ., լրաց.

22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել