ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 հունիսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 16 | ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
25 հունիսի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Լևոն Պողոսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Քաղաքացի Լևոն Պողոսյանը 05.06.2013թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ, 6-րդ և 9-րդ մասերի սահմանադրականությունը։
2. Դիմողի փաստարկները հանգում են հետևյալին անձի նկատմամբ վիրավորանք կամ զրպարտանք տարածելու հետևանքով վերջինիս դատական պաշտպանությամբ խախտված իրավունքները վերականգնելու գործընթացում կիրառվող համապատասխան օրինադրույթը պարունակում է երկիմաստ և իրարամերժ բառակապակցություններ և դատարաններին ընձեռում է հնարավորություն կայացնելու կամայական և տարաբնույթ մեկնաբանություններով օրինական համարվող դատական որոշումներ։
3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերը դիմողի նկատմամբ չեն կիրառվել, իսկ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին առաջադրվող պարտադիր պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող օրինադրույթների կիրառումն է, որը որպես իմպերատիվ պահանջ սահմանված է ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետին, ապա դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի գնահատմամբ առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Լևոն Պողոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
25 հունիսի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-16
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հունիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-16
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
