ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 233 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-6-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 231 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՓԱՍՏԱԲ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 հուլիսի 2008թ. ՍԴԱՈ - 57 | ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 233 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-6-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 231 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1. ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 233 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-6-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ
ՄԱՍԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 231 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ
ՄԱՍԻ ԵՎ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1. ՀՈԴՎԱԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հաշվի առնելով, որ սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված «Քաղաքացի Հովհաննես Ռուշանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի, 2- րդ և 4-րդ մասերի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» և «Քաղաքացի Գևորգ Գյոզալյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231 հոդվածի 2-րդ մասի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով վիճարկվում են նորմատիվ ակտերի միևնույն հարցին (հավատարմագրված փաստաբանության ինստիտուտին) վերաբերող նորմերը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում, միավորված գործի դատաքննությունն սկսել 2008 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 11.00-ին, ինչպես նաև գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։
2. Այս կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ սահմանադրական դատարանի 20.05.2008թ. ՍԴԱՈ-46 աշխատակարգային որոշման 1-ին և 3-րդ կետերը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՆԴԱՄ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1 հուլիսի 2008 թվականի
ՍԴԱՈ-57
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հուլիսի, 2008 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-57
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
