ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 78 — Ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուց ալիմենտ ստանալու իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 78. Ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուց ալիմենտ ստանալու իրավունքը 1. Նախկին ամուսնուց, որը նյութական բավարար միջոցներ ունի, դատական կարգով ալիմենտի պահանջի իրավունք ունի՝ ա) նախկին կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը. բ) անապահով նախկին ամուսինը, որը խնամում է հաշմանդամություն ունեցող ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ ֆո
Ամբողջ Տեքստ
Հոդված 78. Ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուց ալիմենտ ստանալու իրավունքը 1. Նախկին ամուսնուց, որը նյութական բավարար միջոցներ ունի, դատական կարգով ալիմենտի պահանջի իրավունք ունի՝ ա) նախկին կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը. բ) անապահով նախկին ամուսինը, որը խնամում է հաշմանդամություն ունեցող ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող զավակին. գ) անաշխատունակ անապահով նախկին ամուսինը, որը հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև ամուսնալուծվելը կամ ամուսնալուծվելուց հետո` մեկ տարվա ընթացքում. դ) անապահով ամուսինը, որը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից սկսած հինգ տարում, եթե ամուսինները տասնհինգ և ավելի տարի գտնվել են ամուսնության մեջ։
2. Ալիմենտի չափը և ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուն դա տրամադրելու կարգը կարող է որոշվել նախկին ամուսինների համաձայնությամբ։ (78-րդ հոդվածը փոփ.
02.10.24 ՀՕ-351-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
