ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 379 — Պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու երաշխավորի իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 379. Պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու երաշխավորի իրավունքը 1. Երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը: Երաշխավորը չի կորցնում առարկելու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը դրանցից հրաժարվել է կամ ընդունել է իր պարտքը: 2. Երաշխավորը պարտավոր է մինչև պարտատիրոջ պահանջը բավարարելը, այդ մասին նախազգուշացնել պարտապանին, իսկ եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել,
Ամբողջ Տեքստ
Հոդված 379. Պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու երաշխավորի իրավունքը 1. Երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը: Երաշխավորը չի կորցնում առարկելու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը դրանցից հրաժարվել է կամ ընդունել է իր պարտքը:
2. Երաշխավորը պարտավոր է մինչև պարտատիրոջ պահանջը բավարարելը, այդ մասին նախազգուշացնել պարտապանին, իսկ եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել, պարտապանին մասնակից դարձնել գործին:
3. Եթե երաշխավորը չի կատարել սույն հոդվածի 2-րդ կետում նշված պարտականությունները, պարտապանն իրավունք ունի երաշխավորի հետադարձ պահանջի դեմ ներկայացնել այնպիսի առարկություններ, որոնք նա ուներ պարտատիրոջ դեմ: (379-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-35-Ն ) ( 19.01.21 ՀՕ-35-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
