ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 322 — Դիմումին ներկայացվող պահանջները 1.
Ամփոփում
Հոդված 322. Դիմումին ներկայացվող պահանջները 1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն՝ 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը. 2) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 3) արբիտրաժային վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը. 4) արբիտրաժի վճռի
Ամբողջ Տեքստ
Հոդված 322. Դիմումին ներկայացվող պահանջները 1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն՝ 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը. 2) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 3) արբիտրաժային վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը. 4) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը. 5) արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին պահանջ:
2. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին դիմումին կից ներկայացվում են՝ 1) արբիտրաժի վճռի բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը. 2) արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը. 3) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելը հավաստող փաստաթուղթ. 4) արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին դիմումի պատճենն արբիտրաժային վարույթի մյուս կողմին հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad հօc` ադ հոք)՝ նոտարական կարգով:
4. Դիմումում կարող են ներառվել կամ դրան կարող են կցվել դիմողի միջնորդությունները, այդ թվում՝ արբիտրաժի վճռի կատարումն ապահովելու վերաբերյալ, որի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները:
5. Սույն օրենսգրքի 321-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին՝ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով: (322-րդ հոդվածը փոփ. 03.05.23 ՀՕ-159-Ն, 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
