ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 115 — Գնդի ֆինանսական ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին, ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գնդի ֆինանսական ապահովման, նրա ֆիզիկական տնտեսության վի
Ամփոփում
Հոդված 115. Գնդի ֆինանսական ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին, ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գնդի ֆինանսական ապահովման, նրա ֆիզիկական տնտեսության վիճակի համար և պարտավոր է` - կազմակերպել և վարել գնդի ֆինանսական տնտեսությունը, ապահովել դրամական միջոցների պլանավորումը, պահանջը, ֆինանսական հաշվառման և հաշվետվության ճշտությունը, գնդի հրամանատարի տեղակալների և ծառայությունների պետերի հետ միասին կազմել և գնդի
Ամբողջ Տեքստ
Հոդված 115. Գնդի ֆինանսական ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին, ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գնդի ֆինանսական ապահովման, նրա ֆիզիկական տնտեսության վիճակի համար և պարտավոր է` - կազմակերպել և վարել գնդի ֆինանսական տնտեսությունը, ապահովել դրամական միջոցների պլանավորումը, պահանջը, ֆինանսական հաշվառման և հաշվետվության ճշտությունը, գնդի հրամանատարի տեղակալների և ծառայությունների պետերի հետ միասին կազմել և գնդի հրամանատարի հաստատմանը ներկայացնել առաջիկա ժամանակահատվածի դրամական միջոցների ծախսումների նախահաշիվը, ժամանակին ապահովել անձնակազմի դրամական բավարարումը. - հսկողություն իրականացնել դրամական միջոցների ծախսման, գնդի պաշտոնատար անձանց կողմից ֆինանսական կարգապահության պահպանման նկատմամբ, կորուստների, պակասորդների, հափշտակումների, նյութական և դրամական միջոցների անօրինական ծախսումների հետևանքով պետությանը պատճառած վնասը ժամանակին և ամբողջությամբ փոխհատուցելու նկատմամբ, ստուգել գնդի հաշվետու անձանց. - ապահովել դրամական փաստաթղթերի, վստահված դրամական միջոցների ու արժեքների անկորուստ պահպանությունը, ամեն օր համեմատել դրամական միջոցների և արժեքների առկայությունը հաշվառման տվյալների հետ: Գ ՆԴԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
