Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մուսավիան — ՍԴ/0015/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մուսավիան — ՍԴ/0015/01/23

Վճռաբեկ դատարանՍԴ/0015/01/2321 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հոկտեմբերի 3Լին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնում ՀՇ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 84115022 քրեական վարույթը: 2022 թվականի նոյեմբերի 9-ին Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի նոյեմբերի Չի որոշմամբ Ս.Մուսավիանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: 2023

Ամբողջ Տեքստ

«3-ը ՏՀՏ:

ՒՆ. ՅԱ զ ՍԴ/0015/01/23

1/7 158 ԵՏ

ՆԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ն.Օհանյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

դատավորներ՝ Մ.Մելքոնյան

Ա.Մաթնոսյան

21 փետրվարի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հոկտեմբերի 3Լին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 84115022 քրեական վարույթը:

2022 թվականի նոյեմբերի 9-ին Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել:

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի նոյեմբերի Չի որոշմամբ Ս.Մուսավիանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

2023 թվականի փետրվարի 20ին քրեական վարույթը հաստատված

մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի մարտի 9-ի դատավճռով մեղադրյալ Ս.Մուսավիանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի Լին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Ս.Մուսավիանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ 1 (մեկ) օրը, ն վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով իրավասու մարմնի վրա:

3. Դատախազ Է.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023

3

թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 11Լի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրան որի արդյունքում մեղադրյալ Ս.Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Բողոք բերած անձը գտել է, որ Ս.Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չեն գնահատվել վերջինիս արարքի բնույթը ն հանրության համար վտանգավորության աստիճանը: Այս առնչությամբ բողոքաբերը նշել է, որ մեղադրյալը թմրամիջոցի մաքսանենգությունը կատարել է իր կնոջ ներգրավմամբ ն Իրանի Իսլամական Հանրապետությունից վերջինիս անվամբ առաքանին ուղարկելիս տեղյակ չի պահել թմրամիջոցի առկայության մասին:

Միննույն ժամանակ, բողոքաբերը գտել է, որ Ս.Մուսավիանի կողմից մեղքի ընդունումը, խոստովանական ցումունք տալը ն դատապարտված չլինելը բավարար չէին պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

5... Բողոքի հեղինակը նշել է նան, որ Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս չի պահպանվել նան ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ ն 6-րդ մասերով նախատեսված դրույթները ն 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու պայմաններում որնէ

պարտականություն չի նշանակվել, որոնք կոչված են նպաստելու անձի

4

վերասոցիալականացմանը ն փորձաշրջան սահմանելիս պարտադիր ենթակա են նշանակման:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է մեղադրյալ Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել նե փոփոխել Վերաքննի. դատարանի որոշումը, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու ազատազրկման ձնով նշանակված պատիժը՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ «(.) նա Իրանի Իսլամական Հանրապետությունից Եվրասիական փնետեսական միության մաքսային ն ՀՀ պետական սահմանով՝ դեպի Հայասատանի Հանրապետության վփարածք մաքսանենգությամը` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ապօրինի տեղափոխել է զգալի չափերով՝ 10,89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմիամիջոց:

Այսպես.

Սեյ ՆԱլիոտռեզա Սենենդ Ռեզա .Մուսավիանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվելու ընթացքում, գործով չպարզված ժամանակ ն հանգամանքներում ձեռք է բերել զգալի չափերով` 10,89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի Հայաստանի Հանրապետություն տեղափոխեու նպատակով,

փաթեթավորել է պոլինթիլենային թաղանթով, տեղադրել պահպանակի մեջ ն թաքցրել տոմատի մածուկի պարունակությամբ պլաարմասե փալրայում, որից հետո այն տեղադրել է կենցաղային ապրանքներով լի ստվարաթղթե արկղի մեջ, պատրաստել առաքանի, ապա 29ուղլնորափոխադրում ն բեռնափոխադրում: իրականացնող` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռեզա Գհոլի Հաջիզադեհին պատվիրել է այն տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝

5

որպես առաքանու ստացող հայտնելով իր կնոջ՝ Սեյեդեհ Աթիյեհ Մոհամմաղզադեհ Ճիյաբարի վվյալները:

2022թ. հոկտեմբերի 3Լին Ռեզա Գհոլի Հաջիզադեհր իր «Սկանիա» մակնիշի իրանական 88590869 պետհամարանիշի ավտորուսվ Իրանի Իսլամական Հանրապետությունից հատել է Հայասրանի Հանրապետության պետական սահմանը: Նույն օրի՝ ժամը 4:30ի սահմաններում, ՀՇ պերական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչություն Մեղրիի մաքսային կետր-րբաժնում, մաքսային ծառայության աշխատակիցների կողմից մաքսային հսկողության շրջանակներում «Սկանիա» մակնիշի իրանական 88Տ0869 պետհամարանիշի ավտոբուսի մեջ գտնվող, Սեյսդ Ալիռեզա Սեյնդ Ռեզա Մուսավիանի կողմից ՀՀ առաքված առաքանին ենթարկվել է մաքսային զննման, որի ընթացքում առաքանու մեջ գտնվող տոմատի մածուկով լի տարայի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված զգալի չափերով՝ 10,89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը»:

8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Ս.Մուսավիանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի Լին մասով, արձանագրել է հետնյալը. «(...) Դատարանը որպես մեղադրյալ Սեյեդ Ալիռեզա Մուսավիանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկում: առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը (.:.):

Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սեյեդ Ալիռեզա Մուսավիանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

(-.)

Մեղադրյալ Սեյեդ Ալիոեզա Մուսավիանի նկատմամբ նշանակվելիք պատժատեսակների, պավփժաչափերի, պատիժը կրելու նպատակահարմարությաւն (.-.) հարցերի վերաբերյալ Դատարանն արձանագրում է հեվւնյալը.

- Սեյեղ Ալիռեզա Մուսավիանին մեղսագրված հանցագործության առարկան «Մարիխուանա» փեսակի թմրամիջոցն է, որը, համեմատարար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է:

ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 111112:

6

- Սեյեդ Ալիոեզա Մուսավիանի անձր բնութագրող տվյալները, (..) պատասխանաւտվություն ՁՕ ու պատիժը մեղմացնող նշված հանգամանքը ն պատասխանաւտվություն ու պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունն իրենց համակցությաւմը բավարար են հանգելու այն հետնության, որ նրա նկատմամի նպատակահարմար է նշանակել ՀՀ քրնական օրենսգրքի 399 հոդվածի Էին մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պատժապտեսաւկը՝ 3 (երեք) փարի ժամկետով: Ավելին, վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են մեղադրյալի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգսւվորությաւն աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետնության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի

վերասոցիալականացմանը ն հանցագործությունների կանխմանը, այսինքն՝ Դատարանը նպատակահարմար է գտնում ՀՀ քրեական օրենսգիքի 84 հոդվածի կիրառումը (...)»՛:

9. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 23ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..., մեղադրյալ Սեյեդ Ալիոեզա Մուսավիանին մեղսագրվող հանցագործության առարկան «մարիխուանա» փեսակի թմրամիջոց է, որը համեմափարբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է, քանի որ հարաբերականորեն ավելի մեծ քաշն է պապտժելի համարվում:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սեյեդ Ալիռեզա Մուսավիաւնի նկատմեւմը ազատազրկման ձնով նշանակված պատիժը կիրառելու նպատակահարմարության հարցր քննարկելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել մեղադրյալի անձր բնութագրող հանգամանքները, այդ թվում՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանաւտվությունը ն »պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը, ինչպես նան կատարված հանցագործության բնույթն ու շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 67.77:

7

վտանգավորություն աստիճանը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամի՝ արդարության ն պասասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման վփեսանկյունից հանգել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ճիշտ հենության:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի փաստարկները, հարկ է համարում արձանագրել, որ Առաջին ատյանի դատարանի դատավճոի պատճառարանությունները կառուցված են տրամարանորեն կապված ն գործի փաստական հանգամանքներից բխող հատակ, որոշակի ն համոզիչ հետնությունների վրա, ն որպես այդպիսին ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար:

Ինչ վերաբերում է դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Սեյեդ Ալիոեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս չի պահպանել նան ՀՀ քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի 5-րդ ն 6-րդ մասերով նախատեսված դրույթները՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու պայմաններում: որնէ պարտականություն չի նշանակել, որոնք կոչված են նպաստելու անձի վերասոցիալականացմանը ն փորձաշրջան սահմանելիս պարտադիր ենթակա են նշանակման», ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ փաարարկն անհիմն է, քանի որ Դատարանը պարտավոր չէ փորձաշրջան սահմանելու պայմեւններում պարտադիր որնէ պարտականություն նշանակել (...)»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունները:

3Տե'ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 110-121:

8

11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում": Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուսճնՏ ուսնճոճ5) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական

դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածություն, ն վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործութան հանրային վտանգավորութան աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա:՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբեկտվ կողի ձնե նե տեսակ, ապատճառված վնասի չափը,

Հ Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10ի թիվ ԵԴ/0335/01/9, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուրեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Շանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարավւ. Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

9

պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն::

ՃՇ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Թմրամիջոցի (.) մաքսանենգությունը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխելը, որը կավփարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաարի տեղեկությունը սահմանված կարգով չհայրարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղավատխման համար սահմանված կանոնը, այդ թվում արգելքը կամ սահմանափակում, խախտելու կամ մաքսային կամ այլ չփաարաթուլթրը խաբեությամբ օգվագործելու միջոցով

պավժվում է ազատազիկմամի՝ երեքից վեց փարի ժամկեվով»:

Թ. Մույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ՍՄուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա Իրանի Իսլամական Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության մաքսային ն ՀՀ պետական սահմանով՝ դեպի Շայասատանի Հանրապետության տարածք մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխել է զգալի չափերով՝ 10.89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ս.Մուսավիանին մեղսագրված հանցագործության առարկան «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն է, որը, համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է:

Ըստ Առաջին ատյանի դատարանի` Ս.Մուսավիանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ 6 Տես Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

10

առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայություն Օ։»էականորեն նվազեցնում են մեղադրյալի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետնության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժիը կրելու ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին::

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի դատավճիռը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետնությունների հետ:

Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով դատախազի փաստարկի հետ, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը պարտավոր չէր փորձաշրջան սահմանելու պայմաններում պարտադիր որնէ պարտականություն նշանակել::

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները, ինչպես նան ստորադաս դատարանների դատական ակտերը կայացնելուց հետո մեղադրյալ Ս.Մուսավիանի երեխա ունենալու հանգամանքը» բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ս.Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կնրպ՝ ստորադաս դատարանների կողմից Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները, ինչպես նան ստորադաս դատարանների դատական ակտերը կայացնելուց հետո մեղադրյալ Ս.Մուսավիանի երեխա ունենալու հանգամանքը ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային 8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

5 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթ 77:

1

վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութեի օրինական շրջանառութան դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկի՝ թմրամիջոցի մաքսանենգություն,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, Իրանի Իպամական Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության մաքսային ն ՀՀ պետական սահմանով՝ դեպի Հայասատանի Հանրապետության տարածք, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխել է թմրամիջոց,

գ) թմրամիջոցի մաքսանենգության առարկայի չափը, այն, որ մեղադրյալին մեղսագրվում է զգալի չափերով՝ 10.89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն, որն առավել մոտ է թմրամիջոցի տվյալ տեսակի զգալի չափի վերին շեմին,

դ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալը թմրամիջոցը, ապօրինի ՀՇ տեղափոխելու նպատակով, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, թաքցրել է փոտմատի մածուկի պարունակությամբ պլաստմասե վարայում, որից հեվտ այն տեղադրել է կենցաղային ապրանքներով լի արվարաթղթե արկղի մեջ, պատրաստել|Սլթառաքանի, ապա ուղնորափոխադրում ն բեռնափոխադրում իրականացնող` Ո.Հաջիզադեհին պատվիրել է այն տեղավտխել ՀՀ' որպես առաքանու սվացու հայտնելով իր կնոջ՝ Ա.Զիյաբարի տվյալները:

12

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում:

17. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

18. Անդրադառնալով Վերաքննիչ :-դատարանի այն հետնությանը, որ դատարանը պարտավոր չէ պատիժ՝։ պայմանականորեն չկիրառելիս

դատապարտյալի վրա պարտադիր որնէ պարտականություն դնել` Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկին՝ հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասից ուղղակիորեն բխում է, ոլ պավփժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը դատապարտյալի վրա դնում է մեկ կամ մի քանի պարտականություն:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Ս.Մուսավինի սկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի, անհրաժեշտ է Ս.Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ու ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ սահմանված 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր

3

ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի վերաբերյալ Մյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մարտի 9- ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշումը փոփոխել: Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1ին մասով նշանակված ու նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Սեյնդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ ՍԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴ/0015/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել