Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 422 — Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պարտավոր է` - զինվորական էշելոնի (տրանսպորտի, օդանավի) բեռնումն սկսելուց առաջ անցկացնել անձնակազմի հրահանգավորում բեռնման-բեռնաթափման աշխատանքնե
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 422AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 422 — Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պարտավոր է` - զինվորական էշելոնի (տրանսպորտի, օդանավի) բեռնումն սկսելուց առաջ անցկացնել անձնակազմի հրահանգավորում բեռնման-բեռնաթափման աշխատանքնե

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 422. Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պարտավոր է` - զինվորական էշելոնի (տրանսպորտի, օդանավի) բեռնումն սկսելուց առաջ անցկացնել անձնակազմի հրահանգավորում բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման և հաղորդակցության ճանապարհներով, հատկապես էլեկտրիֆիկացված երթուղային տեղամասերով ընթանալու ժամանակ անվտանգության պահանջների, հրդեհի առաջացման դեպքում գործողությունների և հրդեհային անվտանգության պահանջների վերաբերյալ, ստուգել հակահրդեհային միջոցառ

Ամբողջ Տեքստ

Հոդված 422. Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պարտավոր է` - զինվորական էշելոնի (տրանսպորտի, օդանավի) բեռնումն սկսելուց առաջ անցկացնել անձնակազմի հրահանգավորում բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման և հաղորդակցության ճանապարհներով, հատկապես էլեկտրիֆիկացված երթուղային տեղամասերով ընթանալու ժամանակ անվտանգության պահանջների, հրդեհի առաջացման դեպքում գործողությունների և հրդեհային անվտանգության պահանջների վերաբերյալ, ստուգել հակահրդեհային միջոցառումների կատարումը վագոններում (նավերի մարդատար շինություններում), խոհանոցների, վառարանների (ջեռուցող, օդափոխիչ սարքերի) և հրդեհավտանգ այլ սարքավորումների տեղադրման ժամանակ. - կազմակերպել կապը էշելոնում և նշանակել բեռնման-բեռնաթափման և այլ անձնախմբերի պետերին. - սահմանված ժամկետներում և կազմակերպված անցկացնել զինվորական էշելոնի (անձնախմբի) բեռնումը, փոխաբեռնումը և բեռնաթափումը, ապահովել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեղադրման և ամրացման ճշտությունը, ինչպես նաև անհրաժեշտ կարգուկանոնը բեռնման-բեռնաթափման վայրերում. - հետևել վագոնների (նավերի մարդատար շինությունների) ավագների կողմից հանովի զինվորական սարքավորումների ընդունմանը, բեռնաթափման վայրում դրանց հանձնմանը և ապահովել նրա անվթարությունը ընթացուղիում. - ապահովել անձնակազմի կողմից փոխադրումների կանոնների պահպանումը և անվտանգության պահանջների կատարումը, ինչպես նաև կարգուկանոնի պահպանումը գնացքի (նավի) կանգառների ժամանակ. - զինվորական էշելոնում կազմակերպել համակողմանի ներքին և պահակային ծառայությունների, հակահրդեհային պաշտպանության ապահովումը, ինչպես նաև վերահսկել սպառազինության և ռազմական տեխնիկայի դրությունը, նրանց ամրացման վիճակը, ժամապահների և դիտորդների համար արգելափակոցների հուսալիությունը. - ապահովել զինվորական էշելոնի (անձնախմբի) պատրաստությունը հանկարծակի բեռնաթափմանը և նշված շրջան ռազմերթով ընթանալու կամ մարտական առաջադրանքների կատարմանը. - ապահովել զինվորական էշելոնի (անձնախմբի) տրանսպորտային փաստաթղթերի ժամանակին ձևակերպումը. - սահմանել օրվա վերակարգի հերթափոխի ժամանակը, ինչպես նաև որոշել անձնակազմի սնման կարգը և հաստատել մթերքների բաշխումը. - ընթացուղիում հաղորդակցության ուղիների զինվորական պարետներին զեկուցել զինվորական էշելոնի (անձնախմբի) վիճակի մասին և նրանց ներկայացնել երթուղային թերթիկը. - ապահովել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը էշելոնում. - հետ մնացած զինծառայողների մասին հայտնել հաղորդակցության ուղիների պարետին, իսկ այնտեղ, ուր նա չկա` այն կայարանի (նավահանգստի, օդակայանի) պետին, որտեղ նրանք հետ են մնացել. - հակառակորդի գործողությունների, հրդեհների, ձնահոսքերի, ողողուտների պատճառով հարկադրական կանգառների, ինչպես նաև վթարների և այլ պատահարների ժամանակ տրանսպորտային մարմիններին օգնություն ցույց տալ երթևեկությունը վերականգնելու գործում. - հիվանդներին (վիրավորներին) տեղավորել զինվորական էշելոնի վագոն (կուպե, նավախցիկ) մեկուսարանում, իսկ նրանց, ովքեր չեն կարող շարունակել ճանապարհը, տեղավորել մոտակա զինվորական կամ քաղաքացիական բուժհիմնարկում, զինվորական էշելոնի (անձնախմբի) կազմից որևէ մեկի մահվան դեպքում մահացածի դիակը նրա իրերով, փաստաթղթերով, նամակներով և փողերով հանձնել մոտակա զինվորական հոսպիտալ կամ հիվանդանոց, իսկ ծովային երկարատև չվանցի դեպքում մահացածի դիակը թաղում են ըստ ծովային սովորույթի: Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը իրավունք ունի անվճար օգտվել տրանսպորտի կապի միջոցներից (հեռագիր, հեռախոս, ռադիո)` զինվորական էշելոնի (անձնախմբի) տեղափոխման և ապահովման հարցերով բանակցություններ վարելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել