Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-228-Ն27 նոյեմբերի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 198 1 -րդ հոդվածի առաջին մասից հանել «պաշտոնատար անձանց նկատմամբ» բառերը, իսկ «տասնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով: Հոդված 2. Օրենսգրքի 207-րդ հոդվածում` 1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Զինապարտների կողմից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:». 2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով: Հոդված 3. Օրենսգրքի 208-րդ հոդվածում` 1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաև նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից զինվորական կոմիսարիատ ժամանակին և սահմանված ձևով չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:». 2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով: Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածում` 1) առաջին մասից հանել «և զորակոչիկներին ձեռնարկությունների,» և «, կոլտնտեսությունների» բառերը, իսկ երկրորդ պարբերության «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով. 2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով: Հոդված 5. Օրենսգրքի 210-րդ հոդվածում` 1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:». 2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով: Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 211-րդ հոդվածը: Հոդված 7. Օրենսգրքի 212-րդ հոդվածում` 1) առաջին մասի` ա) «և զորակոչիկների» և «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով» բառերը հանել, բ) «բժշկա-աշխատանքային» բառերը փոխարինել «բժշկասոցիալական» բառով, գ) «նախազգուշացում» բառը հանել, դ) «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով. 2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով: Հոդված 8. Օրենսգրքի 213-րդ հոդվածում` 1) առաջին մասի` ա) «և զորակոչիկների», «շրջանային (քաղաքային)» բառերը հանել, բ) «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով. 2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով: Հոդված 9. Օրենսգրքի 219-րդ հոդվածից հանել «208-212» թվերը: Հոդված 10. Օրենսգրքի 235-րդ հոդվածում` 1) առաջին մասում, երկրորդ մասի 1-ին կետում «207» թիվը փոխարինել «198 1 , 207-213» թվերով. 2) երկրորդ մասից հանել «շրջանային (քաղաքային)» բառերը: Հոդված 11. Օրենսգրքի 284-րդ հոդվածի առաջին մասից հանել «ձեռնարկության,» և «, կոլտնտեսության» բառերը: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. դեկտեմբերի 19 Երևան ՀՕ-228-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-228-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.01.2007-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1380 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.11.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.12.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.01.2007 Հիմնական ակտ 27.11.2006, ՀՕ-228-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 նոյեմբերի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-228-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել