Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 93.1 — Նախընտրական քարոզչական նյութերի հասանելիությունը զորամասերում և զինվորական հաստատություններում 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 93.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 93.1 — Նախընտրական քարոզչական նյութերի հասանելիությունը զորամասերում և զինվորական հաստատություններում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 93.1. Նախընտրական քարոզչական նյութերի հասանելիությունը զորամասերում և զինվորական հաստատություններում 1. Զորամասերում և զինվորական հաստատություններում զորամասի հրամանատարական կազմը և զինվորական հաստատության ղեկավարությունը զինծառայողների համար ապահովում են տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների միջոցով նախընտրական քարոզչությանը հետևելու, ներառյալ քաղաքական գովազդների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների

Ամբողջ Տեքստ

Հոդված 93.1. Նախընտրական քարոզչական նյութերի հասանելիությունը զորամասերում և զինվորական հաստատություններում 1. Զորամասերում և զինվորական հաստատություններում զորամասի հրամանատարական կազմը և զինվորական հաստատության ղեկավարությունը զինծառայողների համար ապահովում են տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների միջոցով նախընտրական քարոզչությանը հետևելու, ներառյալ քաղաքական գովազդների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների միջև նախընտրական բանավեճերի դիտման հնարավորություն։

2. Զորամասերում և զինվորական հաստատություններում զորամասի հրամանատարական կազմը և զինվորական հաստատության ղեկավարությունը ապահովում են զորամասի կամ զինվորական հաստատության տարածքում՝ տեղեկատվության համար նախատեսված սենյակում, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակված նախընտրական ծրագրերի մատչելիությունը տպագիր եղանակով, իսկ հնարավորության դեպքում՝ նաև էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում։

3. Զինծառայողներն իրավունք ունեն հետևելու նախընտրական քարոզչությանը ծառայողական պարտականությունների իրականացումից ազատ ժամերին կամ օրերին։

4. Արգելվում է զինվորական ծառայությունում ստորադասության (ենթակայության) հարաբերությունների օգտագործումը ստորադաս (ենթակա) զինծառայողների՝ նախընտրական քարոզչությանը հետևելու՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքի իրականացումն անհիմն սահմանափակելու կամ այլ կերպ խոչընդոտելու նպատակով։ (93.1-ին հոդվածը լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Գ Լ ՈՒ Խ 17 ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել