ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 204 — Մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 1.
Ամփոփում
Հոդված 204. Մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները). Մակերևութային ջրերի օգտագործման նպատակը (նշանակությունը) Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ) Ձկնատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 204. Մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները). Մակերևութային ջրերի օգտագործման նպատակը (նշանակությունը) Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ) Ձկնատնտեսական նպատակով 1 Արդյունաբերական նպատակներով 0.5 Հիդրոէներգետիկ նպատակով 0.1 Խմելու-կենցաղային նպատակներով, բացառությամբ 4-րդ կետում նշված դեպքի 0.5 Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար 0.025 Ոռոգման նպատակով 0 2. Սևանա լճից ջրօգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները). Մակերևութային ջրերի օգտագործման նպատակը Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ) Ոռոգման նպատակով 0.2 Այլ նպատակներով 1.5 3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով ջրօգտագործման՝ չափաքանակները գերազանցող փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:
4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափի` 1) տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում. 2) հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:
5. 2018 թվականի հունվարի 1-ից մակերևութային ջրերի օգտագործման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ: (204-րդ հոդվածը լրաց.
07.07.22 ՀՕ-320-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
