Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան16 փետրվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 16 փետրվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

16 փետրվարի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական

կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի եւ Ռ.Պապայանի, քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղ. Ռուբեն Թորոսյանը դիմել է Սահմանադրական դատարան` (10.02.2009թ.

մտից թիվ 4-44) վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29 եւ 38

հոդվածների 2-րդ մասերով, 69 հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասությամբ 7-րդ մասով,

8-րդ մասի առաջին նախադասությամբ եւ 10-րդ մասով սահմանված դրույթների սահմանադրականությունը: Միաժամանակ, դիմողը միջնորդել է ազատել իրեն պետական տուրք վճարելու պարտականությունից` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի «է» կետի հիմքով:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի համաձայն դիմումատուն պետք է հիմնավորի իր կողմից վիճարկվող նորմերը («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29 եւ 38 հոդվածների 2-րդ մասեր, 69 հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասություն, 7-րդ մաս, 8-րդ մասի առաջին նախադասություն եւ 10-րդ

մաս) կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառվելու հանգամանքը` ընդհանուր իրավասության

եւ մասնագիտացված դատարաններում գործը լուծող վերջնական դատական ակտի հիման

վրա, որպիսի ապացույց դիմողը չի ներկայացրել: Հետեւաբար, օրենքի վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարց բարձրացնելը դատական այդպիսի ակտերի բացակայության պայմաններում չի բխում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի պահանջներից: Բացի այդ, դիմումատուն դարձյալ վիճարկում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթի սահմանադրականությունը` դարձյալ շրջանցելով 16.01.2009թ. մտից թիվ 4-8 եւ 30.01.2009թ.

մտից թիվ 4-28 դիմումներով դատական 2-րդ կազմի 03.02.2009թ. եւ 11.02.2009թ. որոշումները։

3. Դիմումատուն միջնորդում է ազատել իրեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից` վկայակոչելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի «է» կետը, համաձայն որի, դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայց-

վորները` «օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների եւ շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.»: Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը հիմնավոր չի համարում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի վերոհիշյալ հիմքով դիմումատուին պետական տուրքի վճարումից ազատելը, քանի որ, ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի հիմքով օրենքի դրույթի (դրույթների) սահմանադրականության հարցով սահմանադրական դատարան դիմելու

պարտադիր պայմաններից մեկը ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարաններում գործը լուծող վերջնական դատական ակտով դիմումատուի նկատմամբ (եւ ոչ թե այլ անձանց շահերի պաշտպանի) օրենքի վիճարկվող դրույթի կիրառված լինելն է:

4. Ելնելով վերոշարադրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 69 հոդվածներով, սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 3-րդ մասով, սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի քննության ընդունումը մերժել` չբավարարելով պետական տուրք վճարելուց ազատելու վերաբերյալ նրա միջնորդությունը:

Նախագահող`

Անդամներ`

ՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Է ՊԱՐՏՈՒՄ Է

Հ.Նազարյան

Հ.Դանիելյան

[անընթեռնելի]

10

Ռ.Պապայան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 փետրվարի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել