ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 88 — Զորամասի հրամանատարը գործերի և պաշտոնի հանձնումն ու ընդունումը կատարում է անձամբ` ավագ հրամանատարի (պետի) ներկայացուցչի ներկայությամբ: Բացի դրանից, գործերի և պաշտոնի հանձնման և ընդ
Ամփոփում
Հոդված 88. Զորամասի հրամանատարը գործերի և պաշտոնի հանձնումն ու ընդունումը կատարում է անձամբ` ավագ հրամանատարի (պետի) ներկայացուցչի ներկայությամբ: Բացի դրանից, գործերի և պաշտոնի հանձնման և ընդունման համար ավագ հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է հանձնաժողով, որը ստուգում է զորամասի ընդհանուր վիճակը, սպառազինության, ռազմական տեխնիկայի զինամթերքի առկայությունն ու վիճակը, դրանց հաշվառումը, ինչպես նաև զորամասի զորային և ֆինանսական տնտեսությունը,
Ամբողջ Տեքստ
Հոդված 88. Զորամասի հրամանատարը գործերի և պաշտոնի հանձնումն ու ընդունումը կատարում է անձամբ` ավագ հրամանատարի (պետի) ներկայացուցչի ներկայությամբ: Բացի դրանից, գործերի և պաշտոնի հանձնման և ընդունման համար ավագ հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է հանձնաժողով, որը ստուգում է զորամասի ընդհանուր վիճակը, սպառազինության, ռազմական տեխնիկայի զինամթերքի առկայությունն ու վիճակը, դրանց հաշվառումը, ինչպես նաև զորամասի զորային և ֆինանսական տնտեսությունը, և կազմում է ակտ: Գործերի և պաշտոնի հանձնման (ընդունման) ակտերում նշվում է` զորամասի ցուցակային և առկա անձնակազմը, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, ուսումնանյութական բազայի վիճակը անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և զինվորական կարգապահության վիճակը: Սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի հանձնման (ընդունման) ակտում նշվում է` փաստաթղթերով հաշվառված քանակը, փաստացի առկայությունը, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի որակական և տեխնիկական վիճակը, դրանց պահպանության պայմանները: Զորային և ֆինանսական տնտեսության հանձնման և ընդունման ակտում նշվում է` բնակարանակենցաղային պայմանները, շենքերի, շինությունների, գույքի և սարքավորման առկայությունն ու վիճակը, ինչպես ընթացիկ բավարարման, այնպես էլ անձեռնմխելի պաշարների` վառելանյութի, սննդամթերքի, իրեղենի, տեխնիկական ունեցվածքի և այլ նյութական ու դրամական միջոցների առկայությունը, վիճակը, ծախսման օրինականությունը, հաշվառումը և պահպանության կարգը: Ակտերը ստորագրում են ընդունող և հանձնող հրամանատարները, ինչպես նաև հանձնաժողովի անդամները և ներկայացվում են ավագ հրամանատարի (պետի) հաստատմանը: (88-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
