Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3917 հուլիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 հուլիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 39 | ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 հուլիսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Ռուզաննա Տեր-Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռուզաննա Տեր-Վարդանյանը 2019 թվականի հուլիսի 1-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «….ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետը համարել ՀՀ Սահմանադրության 23-րդ և 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող հաշվի առնելով համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները….»:

2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածի 5-րդ մասի «սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն» նախադասությունը պարունակում է իրավական անորոշություն և պայմաններ է ստեղծում վիճարկվող հոդվածի այս մասի կամայական ու տարածական մեկնաբանման և կիրառման համար: Մասնավորապես, ըստ դիմողի դատարանի կողմից կատարված սխալ մեկնաբանության պատճառով ստացվում է այնպես, որ մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետի համաձայն չեն գործում և առանց ապացույց ներկայացնելու դրանք կարելի է խախտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում, քանի որ, ըստ դատարանի մեկնաբանության, մինչդատական կամ դատական մարմինները վիրավորված կամ զրպարտված անձի համար չեն հանդիսանում «երրորդ անձինք», այսինքն այդ մարմինների ներկայությամբ կատարվող նմանատիպ գործողությունները չեն համարվում հրապարակայնորեն կատարված, որպիսի տրամաբանությունը լրիվ և ամբողջապես հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ և 31-րդ հոդվածի 1-ին մասի իմպերատիվ պահանջներին»: Դիմողը գտնում է նաև, որ իրավական անորոշություն է պարունակում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետի «… եթե դրանք /զրպարտությունը/ տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում» նախադասությունը: Մասնավորապես, ըստ դիմողի խնդրո առարկա նախադասության մեջ օրենսդիրը չի հստակեցրել, թե հատկապես վարույթի ո՛ր մասնակցի կողմից է կատարվել զրպարտող արտահայտությունները, ուստի դատարաններն էլ, օգտվելով այս նորմի իրավական անորոշությունից, միտումնավոր սխալ մեկնաբանություն են տալիս այդ նորմին գտնելով, որ մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցն իրավունք ունի զրպարտել վարույթի մյուս մասնակցին, չներկայացնել ապացույցներ և չենթարկվել պատասխանատվության:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության առանձնահատկություններից։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում .… սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ .… դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները….»: Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» վերաքննիչ դատարանի որոշումը դիմողը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որը 2019թ. մայիսի 14-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որը դեռևս չի քննվել, հետևաբար դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ռուզաննա Տեր-Վարդանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Անդամներ`

17 հուլիսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-39

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հուլիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-39
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել